1. My Family and Friends

Վարժություն 1. Լրացրու բացերը (Present Simple):

  1. My mother works (work) in a hospital.
  2. We visit (visit) our grandparents every weekend.
  3. My best friend has (have) two brothers.
  4. They lives (live) in a big house.
  5. I likes (like) spending time with my family.

Վարժություն 2. Պատասխանի՛ր հարցերին (5–6 բառով):

  1. What does your family usually do on Sundays?

We going to the village every sundays.

  1. Who is your best friend and why?

My best freand is Harut, because we know each other a long time.

How often do you see your cousins?

Every saturdays and swndays.


2. Daily Routine

Վարժություն 3. Դիր նախադասությունները ճիշտ հաջորդականությամբ.

A. have / breakfast / I / usually / at 8:00
I usully have breakfast at 8:00.
B. school / we / go / to / by bus
We go to school by bus.
C. homework / does / her / she / in the afternoon
She dosy her homework in the afternoon.

Վարժություն 4. Գրիր 5 նախադասություն՝ օգտագործելով “always, usually, sometimes, never”:

I always go to school.

I usully play the football.

It sometimes rains in autumn.

He never eats fast food.


3. Food and Health

Վարժություն 5. Ընտրիր ճիշտ տարբերակը:

  1. I eat / eats / eating apples every day.
  2. She doesn’t like / don’t like milk.
  3. Are / Is carrots healthy?
  4. They is / are hungry.

Վարժություն 6. Գրիր քո առողջ մենյուն (5 նախադասություն):

Օրինակ՝ For breakfast, I eat…

For breakfast, i eat bred and bather and drink tee. For lunch I eat meat stake and drink tan. For diner i eat fruits and drink tee.


4. School and Education

Վարժություն 7. Տվյալ բառերով կազմիր հարցեր.

  1. you / do / what / study?
    what do you do stady?
  2. your teacher / name / what / is?
    what is your teacher name?
  3. like / you / do / math?
    do you like math?

Վարժություն 8. Նկարագրիր քո դասարանը (5 նախադասություն):

Օգտագործիր՝ There is / There are։

Our classroom is big and beautiful. There are many windows. There is a lot of space. Before, our classroom was a jewelry-making room.


5. Free Time and Hobbies

Վարժություն 9. Ընտրիր և շարադրա 5 նախադասություն՝ քո սիրելի զբաղմունքի մասին.

Բառեր՝ play, go, watch, read, draw, ride, listen։

I go to wrestling and duduk. I love wrestling and duduk. I go tu wrestling is 1-year and go to duduk 2-year.

Վարժություն 10. Համեմատիր երկու զբաղմունք (using “but”, “and”):

Օրինակ՝ I like drawing but I don’t like swimming.

I love sport but I don’t like drawing.


6. Past Simple (հիմնական ակցիաներ)

Վարժություն 11. Լրացրու բացերը՝ օգտագործելով անցյալ ժամանակը:

  1. Yesterday I visited (visit) my grandmother.
  2. We play (play) football after school.
  3. My sister watchs (watch) a movie.
  4. They walk (walk) to the park.

Վարժություն 12. Գրիր 4 նախադասություն՝ ինչ արեցիր երեկ:

I went school. Then I went wrestling and duduk. Then I come home and did my homework. Then I sleep.

Ինքնաստուգում. նոյեմբեր

1.Կետերի փոխարեն գրի՛ր յա, իա, եա։
Հեք….թ, ակաց…., բամ…., այծ….մ, էներգ…., Անդր….ս, եղ….մ, էքսկուրս…., խավ….ր, կղզ….կ, Սուք….ս, կր…., միլ….րդ, վայրկ….ն, Բեն….մին, մում…., Սիս….ն, փաս….ն, միմ….նց, Արաքս…., դաստ….րակ, լ….րդ, քիմ…., օվկ….նոս, անց….լ, Վիկտոր․․․․(անուն), Աս․․․(աշխարհամաս), Սոֆ․․․(անուն), Սոֆ․․․(քաղաքի անուն), Անան…., Եղ…., Եղ….զար, Երեմ…., հեծ….լ,  Մար….մ, Ամալ…., Վիկտոր․․․ (ջրվեժ), Օֆել….։ 

Հեքիաթ, ակացիա, բամիա, այծյամ, էներգիա, Անդրեաս, եղյամ, էքսկուրսիա, խավիար, կղզյակ, Սուքիաս, կրիա, միլիարդ, վայրկյան, Բենյամին, մումիա, Սիսիան, փասիան, միմիանց, Արաքսյա, դաստիարակ, լյարդ, քիմիա, օվկիանոս, անցյալ, Վիկտորյա(անուն), Ասիա(աշխարհամաս), Սոֆյա(անուն), Սոֆիա(քաղաքի անուն), Անանիա, Եղիամ, Եղիազար, Երեմիա, հեծիալ, Մարիամ, Ամալյա, Վիկտորիա (ջրվեժ), Օֆելյա։ +2

2.Ըստ անհրաժեշտության գրի՛ր յ տառը։
Կա….ուն, հա….ելի, Միքա….ել, զրո….ական, է….ություն, նա….ել, վա….ելել, գա….իսոն, է….ակ, ատամնաբու….ժ, Ռաֆա….ել, մի….այն, պո….եմ, պո….ետ, մի….ասին, հի….անալ, թե….ել, խնա….ել, հի….անալ, որդի….ական։


Կայուն, հայելի, Միքայել, զրոյական, էություն, նայել, վայելել, գայիսոն, էակ, ատամնաբույժ, Ռաֆայել, միայն, պոեմ, պոետ, միասին, հիանալ, թեյել, խնայել, հիանալ, որդիական։ +1.75

3.Գրի՛ր, թե տրված բառերի  մեջ ինչ հնչյունափոխություն  է կատարվել։

Բազմաթիվ, գունավոր, վայրկենապես, լուսավոր, մտնել, գնդակ, կապտաչյա, ուրվական, ձվախաղ, սիրային, հիսնամյա, լրաբեր

Բազմաթիվ – ու-ն սղվել է
գունավոր – ույ-ու
վայրկենապես – յա-ե
լուսավոր – ույ-ու
մտնել – ու-ը
գնդակ- ու-ը
կապտաչյա – ույ-ը սղվել է
ուրվական – ու-վ
ձվախաղ – ու-վ
սիրային – ե-ի
հիսնամյա – ու-ն սղվել է
լրաբեր – ու-ը
+1

4.Ընդգծի’ր բարդ բառերը:
Մեծամիտ, խաղային, խաղընկեր, ջերմագին, գլխագին, գեղեցկագույն, նարնջագույն, նվազագույն, լուսամուտ, երեսնամյա, հացթուխ։

Մեծամիտ, խաղընկեր, գլխագին, նարնջագույն, լուսամուտ, հացթուխ +1

5.Ընդգծի’ր բարդածանցավոր բառերը:
Երեսնամյա, Ամանոր,  ամենօրյա, հայրենիք, հայրենագրտություն, ամանորյա,   գործարանատեր, բանակային,  ավտոկայան, անհուսություն,  երեսսրբիչ, սեղանատամ, գրչատուփ, ծաղկաման

Երեսնամյա, ամենօրյա, ամանորյա, հայրենագրտություն, գործարանատեր, ավտոկայան, գրչատուփ +1

6. Յուրաքանչյուր շարքից անգութ բառին երկուական հոմանիշ առանձնացրո՛ւ:
ա) Դշխո, դժխեմ, թխկի, թավալգլոր, դաժան, բիլ
բ) Լուրթ, դժնի, ոսկեզօծ, պղտոր, անագորույն,լաջվարդ
գ) Գողտրիկ, անսիրտ, խորշակ, արդար, տարերք, բիրտ:

ա) դաժան, դժխեմ
բ) դժնի, անագորույն
գ) բիրտ, անսիրտ
+1

7. Ո՞ր դարձվածքի իմաստն է սխալ բացատրված:

Լուն ուղտ շինել- չափազանցնել,

գլուխ տալ-հեռանալ,

սիրտը դող ընկնել -վախենալ

խելք խելքի տալ- միասին գործել, մտածել

բերանը բաց մնալ- զարմանալ, ապշել +1

Քիմիական տարրեր, քիմիական նշաններ: Պարզ և բարդ նյութեր

Ո՞րն է նյութի փոքրագույն մասնիկը։
Այս հարցին պատասխանելու համար մի պահ մեզ պատկերացնենք «Կոնստրուկտորների աշխարհում»։ Կոնստրուկտորը տարբեր առարկաների հավաքման և մոդելավորման համար նախատեսված մասերի հավաքածու է։ Կոնստրուկտորի մասերից հավաքենք տնակ։ Ակնհայտ է, որ տնակի չափերը շատ ավելի մեծ են, քան այն մասերի չափերը, որոնցից հավաքեցինք տնակը: Որքան էլ տնակի մասերի չափերը փոքր են,
մենք դրանք տեսնում ենք։ Ամբողջացված մարմինը (տնակը) պայմանականորեն անվանենք նյութ։ Ստացվում է, որ նյութը կազմված է մասերից։ Նյութը կազմող «մասերը» քիմիայում անվանում են կառուցվածքային մասնիկներ: Ի տարբերություն կոնստրուկտորի մասերի՝ նյութի կառուցվածքային մասնիկներն անզեն աչքով անտեսանելի են իրենց փոքր չափերի (զանգվածի) պատճառով։
Դեռևս 2500 տարի առաջ հին հույն փիլիսոփա Դեմոկրիտոսը ենթադրել է, որ նյութերը կազմված են մանրագույն, անտեսանելի մասնիկներից: Նա դրանք անվանել է ատոմներ: Ատոմ բառը ծագել է հին հունարեն ἄτομος (ատոմոս) բառից, որը թարգմանաբար նշանակում է անբաժանելի։

Մասերը, որոնցից հավաքեցինք նյութը   (տնակը), պայմանականորեն անվանենք ատոմներ։ Մենք գիտենք, որ քիմիական  երևույթների (ռեակցիաների) ժամանակ   առաջանում են նոր նյութեր։  Մոդելավորենք քիմիական ռեակցիան  (տնակից ամրոցի ստացում): Քանդենք մեր  հավաքած նյութը (տնակը) և նրա մասերից   հավաքենք նոր նյութ (ամրոց)։ Նոր  ստացված նյութում (ամրոցում) ատոմների  (մասերի) տեսակը (ձև, չափ, գույն) չի փոխվում: Ստացվում է, որ քիմիական ռեակցիաների ժամանակ ատոմները չեն բաժանվում։

Ատոմը նյութի փոքրագույն, քիմիապես անբաժանելի մասնիկն է։
Քիմիական ռեակցիաների (երևույթների) ժամանակ ատոմները   չեն անհետանում, և նոր ատոմներ չեն առաջանում։ Դրանք անցնում են մի նյութից մյուսը։
Քիմիայի, ֆիզիկայի, կենսաբանության դասերին նյութերի մասին   խոսելիս օգտագործելու եք նաև քիմիական տարր հասկացությունը։

Մեկ քիմիական տարրի ատոմներից կազմված նյութերը կոչվում են պարզ:
Օրինակ՝ ազոտը, թթվածինը, ծծումբը, երկաթը, պղինձը, ոսկին պարզ նյութեր են, քանի որ կազմված են համապատասխանաբար միայն ազոտ, թթվածին, ծծումբ, երկաթ, պղինձ, ոսկի տարրերի ատոմներից: Ինչպես տեսնում եք՝ պարզ նյութի անվանումը սովորաբար (բայց ոչ միշտ) համընկնում է տարրի անվանման հետ:
Պարզ նյութերի մեջ տարբերում են մետաղներ և ոչ մետաղներ: Ձեզ հայտնի են մեծ թվով մետաղներ՝ երկաթը, ալյումինը, պղինձը, կապարը, արծաթը, ոսկին և այլն:
Մետաղները կարելի է տարբերել ոչ մետաղներից իրենց ընդհանուր հատկություններով: Այսպես՝ մետաղները սովորական պայմաններում պինդ նյութեր են (բացառությամբ սնդիկի, որը հեղուկ է): Մետաղները լավ ջերմաէլեկտրահաղորդիչներ են: Պղնձից, ալյումինից, արծաթից, ոսկուց պատրաստում են հաղորդալարեր: Դրանք պլաստիկ են՝ մաքուր մետաղից պատրաստած ձողը հնարավոր է «ծեծել», դարձնել թիթեղ: Մաքուր վիճա­կում մետաղները սովորաբար փայլուն են:
Ոչ  մետաղների մեջ կան ինչպես պինդ (ծծումբ, ածխածին, ֆոսֆոր), այնպես էլ՝ հեղուկ (բրոմ) և գազային (ազոտ, ջրածին, թթվածին) նյութեր: Պինդ ոչ մետաղները սովորաբար պլաստիկ չեն, դրանք փխրուն են: Ոչ մետաղներն էլեկտրական հոսանք չեն հաղորդում (բացառություն է ածխածինը), վատ ջերմահաղորդիչներ են:
Հայտնի է ատոմների 120 տեսակ: Այդ տեսակներն անվանում են քիմիական տարրեր կամ էլեմենտներ: Քիմիական տարրերից յուրաքանչյուրն ունի իր անվանումը:
Մեկից ավելի քիմիական տարրերի ատոմներից կազմված նյութերը կոչվում են բարդ:
Օրինակ՝ ածխաթթու գազը կամ ջուրը բարդ նյութեր են: Առաջինը կազմված է ածխածին և թթվածին, երկրորդը՝ ջրածին և թթվածին տարրե­րի ատոմներից:
Բարդ նյութերն այլ կերպ անվանում են քիմիական միացություններ:
Քիմիական տարրերի ատոմները քիմիական փոխազդեցությունների ընթացքում չեն անհետանում, մեկ միացությունից կարող են մի այլ միացու­թյան բաղադրության մեջ անցնել:
Ամեն քիմիական տարր ունի իր նշանը և անվանումը: Քիմիական տարրի անվանումը տարբեր լեզուներով կարող է տարբեր հնչել: Լատինե­րեն «ferrum», անգլերեն «iron», ռուսերեն «железо», հայերեն «երկաթ»՝ դրանք նույն տարրի անվանումներն են: Որպես քիմիական տարրի նշան՝ ընդունվում է լատիներեն անվանման սկզբնատառը (գլխատառով գրված): Նույն տառով սկսվող տարրերի նշաններն իրարից տարբերելու համար՝ մեկից բացի մյուս տարրերի անվանման առաջին տառից հետո փոքրատառով գրվում է նաև հաջորդ տառերից որևէ մեկը: Օրինակ՝ կալցիումը (լատ.՝ Calcium) նշանակվում է Ca, կադմիումը (լատ.՝ Cadmium)՝ Cd, իսկ քլորը (լատ.՝ Chlorum)՝ Cl: Ստորև աղյուսակում ներկայացված են որոշ քիմիական տարրերի անվանումներ՝ համապատասխան լատինատառ նշաններով և արտասանությամբ:
Բնության մեջ գոյություն ունեն ատոմների տարբեր տեսակներ, որոնք զանազանվում են իրենց զանգվածով, չափերով, միջուկի կառուցվածքով:
Ներկայումս հայտնի է 120 քիմիական տարր: Դրանցից վերջին մի քանիսի հայտնագործման մեջ մեծ է մեր հայրենակից, Ռուսաստանի գի­տությունների ակադեմիայի ակադեմիկոս, պրոֆեսոր Յուրի Հովհաննիս­յանի դերը: Տարրերի ատոմները միանում են նույն կամ այլ տարրի ատոմներին՝ առաջացնելով պարզ և բարդ նյութեր:

Քիմիական տարրըՔիմիական նշանըԱրտասանությունը
ԱզոտNէն
ԱլյումինAlալյումին
ՋրածինHհաշ
ԹթվածինOо
ԵրկաթFeֆեռում
ՊղինձCuկուպրում
ԱրծաթAgարգենտում
ՈսկիAuաուրում
ԿապարPbպլումբում
ՑինկZnցինկ
ԱծխածինCց
ԾծումբSէս
ՖոսֆորPպե
ՔլորClքլոր
ԲրոմBrբրոմ
սիլիցիումSiսիլիցիում

Հարցեր

  1. Ինչո՞վ են տարբերվում պարզ և բարդ նյութերը:
  2. Ի՞նչ հատկություններով կարելի է տարբերել մետաղը ոչ մետաղից:
  3. Ի՞նչ է քիմիական տարրը:
  4. Ներկայացրո՛ւ երկու քիմիական տարրի անվանումների ստեղծման պատմությունը:

Hey there, friends! I have a very important mission to look after the environment and help so that kids like you join us in this task which is vital for our planet.

As you may already know human beings and the environment are closely linked together. Every time people harm nature.

They cause environmental problems. These problems involve damaging changes in the environment. Many of which will be irreversible and will affect the health of all human beings.

 Look at this River. People have thrown waste in it. The water has been contaminated and now nobody can drink it. Oh no there are also many animals and living beings that will die because of contamination. Luckily it’s in our hands to protect nature and look after the environment. That’s why I want to share with you these 10 easy ways to look after the environment.

Let’s take a look.

1.Turn off the lights and the electronic devices you’re not using to save energy.

2.Replace plastic bags with reusable cloth bags. It takes plastic bags years to decompose and making them is a very contaminating process.

3.Separate and recycle the different types of wastes: organic, inorganic, containers, glass or paper and cardboard.

 4.To avoid wasting water make sure Taps are completely turned off.

5.The toilet is not a rubbish bin. Did you know that we waste 10 liters of water every time we flush the toilet?

6.Have a shower instead of a bath. A five-minute shower uses about 100 liters of water while a full bath would use up to 250 liters.

7. Turn off the water tap while brushing your teeth. If you didn’t shut off the faucet you would waste an average of 20 liters every time you brushed your teeth.

8. Reuse paper for example remember that you can write on both sides of the sheet to maximize its use.

9. Pick up your litter every time you go to the beach or the mountains.

10.Respect and look after the animals, flowers and trees around you.

Easy ways to look after the environment right I’m sure you already know about them and do most of them. With simple actions like recycling, saving energy and water and looking after all living beings we contribute to a more sustainable planet. Do you know this word a sustainable planet or city? Are those that provide people with a good quality of life without risking natural resources. This way future Generations will enjoy a wonderful planet where economic growth environmental care and social well-being are in Balance. Remember it’s in your hands. Want to join us in our mission.

Գործնական քերականություն․ Առաջադրանք 8

Բառագիտություն

Հոմանիշներ, հականիշներ, նույնանուններ, դարձվածքներ

  1. Տրված բառերն ըստ հոմանիշության բաժանի՛ր հինգ խմբի: 

Խոշոր – վիթխարի-մեծ-հսկա-ահռելի-աժդահա

երկերեսանի-կեղծավոր-երեսպաշտ-շողոքհորթ

առատ-պտղաբեր-արգավանդ-բարեբեր-բեղուն-բերրի

մեծահռչակ-նշանավոր-հանածանոթ-երևելի-ականավոր-անվանի-հանրաճանաչ

խայտաբղետ-չալպտուրիկ

76. Տրված բառերն ըստ հոմանիշության բաժանի՛ր հինգ խմբի: 

Դժբախտ-անբախտ-թշվառ-չարաբախտ- տարաբախտ-ապերջանիկ

հին-հնօրյա- հնամենի-վաղեմի-հինավուրց-վաղեմի

փնթփնթան-դժգոհ-դժկամ

անկայուն-անհաստատ-դողդոջուն-երերուն

տոկուն-դիմացկուն-պինդ-ամուր

77. Տրված բառերն ըստ հոմանիշության բաժանի՛ր հինգ խմբի: 

Շրջել, խորհրդածել, կողոպտել, խենթանալ, արտասվել, մտածել, գողանալ, ցնորվել, մտորևլ, շրջագայել, հափշտակել, մտմտալ, թալանել, խելագարվել, խորհել, հեկեկալ, ցնդել, հեծկլտալ, ողբալ, հիմարանալ, գռփել, թափառել, լալ, գժվել, պտտել: 

78. Սխալ կամ ոչ տեղին գործածված բառերը գտի՛ր և փոխարինի՛ր հարմար հոմանիշներով: 

  • Նրան աշխատանքից փրկեցին, որովհետև անպատասխանատու էր ու ցրված: 
  • Մատիտներիդ մեջ կապույտի բոլոր գույները կա՞ն: 
  • Ծանոթիս այդպես էլ չգտա թանձր բազմության մեջ: 
  • Ընկերները երկու օր առաջ էին մաքառել ու հաշտվելու փորձեր էին անում: 
  • Բերրի խոստումներ տվեց ու գնաց: 
  • Ավելորդ բառերը գտի՛ր և նախադասություններից հանի՛ր: 
  • Էլի դարձյալ այդ մասի՞ն ես խոսում: 
  • Ամբողջ ճանապարհը ոտքով քայլեցի: 
  • Դու արդեն հե՞տ ես վերադարձել: 
  • Կարմիր գույնի շատ ծաղիկներ հավաքեցինք: 
  • Կրկին անգամ ասում եմ քեզ: 
  • Նախ առաջին հերթին այս գործը պիտի լինի: 
  • Քեզ մի հատ մարդ էր հարցնում: 
  • Կարելի՞ է մի հատ զանգել: 
  • Ուրիշ այլ մարդիկ ավելի լավ կհասկանային: 

Հականիշներ 

79. Գրի՛ր տրված բառերի նույնարմատ հականիշները: 

Օրինակ՝ 

կարևոր — անկարևոր, 

ընդմիջումներով — անընդմեջ: 

Գեղեցիկ, հաճելի, մարդկային, գիտուն, դուրեկան, ուշադիր, արժանի, թևավոր, ախորժելի, գունեղ, բնական, խելոք, կարևոր, լուրջ, անամպ, տեղյակ, լուսավոր, գերակշռել, խոսուն, կարևոր: 

80. Առածները լրացրո՛ւ ընդգծված բառերի հականիշներով: 

Չկա չարիք առանց բարիք

Ջրի բերածը ջուրը կտանի

Տերովին տերն է պահել, անտերին գայլն է կերել: 

Մտնելուց առաջ միտք արա, թե ոնց դուրս գաս

Ինչքան գետնի երեսն է, յոթ էնքան գետնի գետնի տակն է: 

Նույնանուններ 

81.Փակագծերում տրված բառերից մեկն ընտրի՛ր ու պահանջվող ձևով գրի՛ր կետերի փոխարեն: Ինչպիսի՞բառեր ստացվեցին: 

նկարի շունը շատ նման էր մեր Բողարին: (Նկար, նկարել) 

Եթե աղջկաս համար ծաղիկներ նկարես, աղջիկս շատ կուրախանա: (Նկար, նկարել

Որ գանձը թաղի ծառի տակ ու գնա, հետո կգտնի՞: (Թաղել, թաղ) 

Մեր թաղի տղաներն ամենաճարպիկն են: (Թաղել, թաղ

Ի՛նչ էլ շահի, կուրախանա: (Շահ, շահել

Դերձակի հետ շահ ծառաները մտան: (Շահ, շահել) 

բժշկի դուստրն է ընկերուհիս: (Բժիշկ, բժշկել) 

Հիվանդին մայրդ թող բժշկի: (Բժիշկ, բժշկել

82. Տրված նույնանուն բառերով կազմի՛ր նախադասություններ: 

Օրինակ՝ 

Վանեցի: — Ինձանից հեռու վանեցի վախը: 

Վանեցի մի տատ ունեմ: 

Մարտ, կետ, շահ, այր: 

Զինվորները դուրս եկան մարտի:

Մարտը գիժ ամիս է:

Օվկիանոսում լողում էին հսկա կետերը:

Նա պայմանագրի կետերից մեկը խաղտեց:

Նա ամեն տեղ շահ է փնտրում:

Բոլորը գլուխ տվեցին շահին:

Այրի մեջ ապրում են արջերը:

83. Նախադասության մեջ փակագծերում դրված բառերից ո՞րն է գործածված, ընդգծի՛ր: 

Ասել էի, որ տուն վարձեր ու իր իրերը տաներ: (Վարձել, վարձ) 

Ուզածդ շատ բարձր վարձ էր, դրա համար էլ տղան հեռացավ: (Վարձել, վարձ) 

Հիվանդի գլուխը կապեր ու գնար բժշկի հետևից: (Կապել, կապ) 

Այսքան ամուր կապեր քանդելը հեշտ գործ չէ: (Կապել, կապ) 

Աղջիկը բարալիկ ծամեր ուներ: (Ծամել, ծամ) 

Դեղը պիտի ծամեր ու կուլ տար: (Ծամել, ծամ) 

Պարգ է, որ այդքանից հետո պիտի կտուրը կաթեր: (Կաթել, կաթ) 

Ամանում այծի կաթ էր: (Կաթել, կաթ) 

84.Փակագծերում տրված բառերից մեկն ընտրի՛ր ու պահանջվող ձևով գրի՛ր հարցում արտահայտող բառի փոխարեն: 

Զարդասեղանին ինչե՞ր էին դրված: (Սանր, սանրել) 

Թե մազերը ի՞նչ աներ ու լվացվեր, կտեսնեիք, որ սիրուն երեխա է: (Սանր, սանրել) 

Նվերը մի գեղեցիկ ի՞նչ էր: (Սանր, սանրել) 

Նա մի շատ բարի ո՞վ էր: (Կախարդել, կախարդ) 

Եթե իրոք ի՞նչ աներ, մուկ կդառնայիր: (Կախարդել, կախարդ) 

Եկողն ամենաչար ո՞վ էր: (Կախարդել, կախարդ) 

Հավաքվեցին չար ու բարի ովքե՞ր: (Կախարդել, կախարդ) 

Պատին մի աղջկա ի՞նչ էր կախված: (Նկարել, նկար) 

Սիրով որ ի՞նչ աներ, նկարը սիրուն կստացվեր: (Նկարել, նկար) 

Դարձվածքներ 

85. Ընդգծված դարձվածքները փոխարինի՛ր հոմանիշ բառերով: 

Փարիզից Վարշավա թռչելիս լեհ կինոդերասան Ցիբուլսկու աչքով ընկավ, որ կողքի ուղևորը սիրտը դող ընկած նստած է: Նա փորձեց հարևանին սիրտ տալ

— Մեր օրերում ինքնաթիռով թռչելը դատարկ բան է,- ասաց,- նույնիսկ ավտոմեքենան ավելի վտանգավոր է: Էս քանի օրը բարեկամներիցս մեկի մեքենայի գլխին ինքնաթիռ ընկավ: 

86. Տրված դարձվածքներն արտահայտի՛ր մեկական բառերով: 

Պատի ծեփ դառնալ, պայման կապել, քիթը կախել, բերանը բաց մնալ, իրեն պատեպատ տալ: 

87.Տրված արտահայտություններից յուրաքանչյուրով երկու նախադասություն կազմի՛ր՝ մի դեպքում դրանք գործածելով ուղիղ իմաստով, մյուս դեպքում՝ որպես դարձվածք: 

Մատը մտցնել բզեզի բույնը, լեզու առնել, մատը կծել, ոսկոր ու կաշի դառնալ, գլուխը յուղել, մատից փուշ հանել, գլխին քար գցել:

Գրագիր Ջուլիոն։ Էդմոնդո դե Ամիչիս

Ջուլիոն սովորում էր ութերորդ դասարանում: Նա սև մազերով ու գունատ դեմքով տասնչորսամյա մի գեղեցիկ տղա էր՝ երկաթուղու ծառայողի ավագ որդին:

Նրանց ընտանիքը մեծ էր, հոր աշխատավարձը՝ քիչ, և ծնողները դժվարությամբ էին ծայրը ծայրին հասցնում: Ուսման հարցում հայրը խիստ էր ու պահանջկոտ, քանի որ Ջուլիոն պետք է լավ սովորեր, ստանար ավարտական վկայական, աշխատանքի անցներ և օգներ հորը: Այդ պատճառով էլ տղան շատ էր պարապում ու թեև լավ էր սովորում, հայրը միշտ շտապեցնում էր ու խրախուսում որդուն: Ընտանիքի կարիքները հոգալու համար հայրը կողմնակի գործ էր վերցնում և գիշերները նստում գրասեղանի առաջ: Նա խոշոր փաթեթների վրա գրում էր հասցեներ և ազգանուններ և յուրաքանչյուր հինգ հարյուր փաթեթի համար ստանում է երեք լիրա: Բայց այդ աշխատանքը շատ էր հոգնեցնում նրան, և հաճախ ճաշի նստած պահերին նա գանգատվում էր տեսողությունից:
Մի անգամ Ջուլիոն ասաց հորը.
-Հայրի ՛կ, թո ՛ւյլ տուր՝ գիշերները աշխատեմ քո փոխարեն:
Բայց հայրը պատասխանեց.
-Ո ՛չ, տղա ՛ս, դու պետք է սովորես: Քո դասերն ավելի կարևոր են, քան իմ փաթեթները: Այլևս չխոսենք այդ մասին:
Որդին գիտեր, որ նման դեպքերում անհնար է հոր հետ վիճել, և այլևս չպնդեց, բայց հետո ահա թե ինչ արեց:
Ջուլիոն սպասեց, որ հայրը անկողին մտնի, ապա ինքը անձայն հագնվեց, մտավ հոր առանձնասենյակը, վառեց լամպը, նստեց գրասեղանի առաջ և սկսեց գրել՝ ճիշտ և ճիշտ նմանակելով հոր ձեռագիրը: Հաջորդ օրը հայրը շատ բարձր տրամադրություն ուներ.
— Դե ՛, Ջուլիո, քո հայրը դեռ կարգին աշխատող է: Երեկ երկու ժամում ես մեկ երրորդով ավելի հասցեներ եմ գրել, քան նախորդ օրը:
Հաջողությունից ոգևորված՝ հաջորդ օրը Ջուլիոն նորից անցավ գործի, Եվ այսպես շատ գիշերներ աշխատեց նա:
Այդպես ամեն գիշեր աշխատելով՝ Ջուլիոն քունը չէր առնում, առավոտյան վեր էր կենում հոգնած, իսկ երեկոները՝ դասերը պատրաստելիս, աչքերն իրենց-իրենց փակվում էին:
-Ջո ՛ւլիո,- ասաց հայրը մի անգամ առավոտյան,- ես քեզ այլևս չեմ ճանաչում. վերջին ժամանակներս դու բոլորովին փոխվել ես: Ես դժգոհ եմ քեզնից:
Տղան մտքում որոշեց վերջացնել իր գիշերային աշխատանքը, բայց նույն օրը՝ ճաշի ժամանակ, հայրը ուրախ ասաց.
— Գիտե՞ք՝ այս ամիս ես իմ փաթեթներով երեսուներկու լիրա ավելի եմ վաստակել, քան անցյալում:
Այս խոսքի վրա նա հանեց քաղցրավենիքով լի մի ծրար, որ գնել էր՝ ընտանիքի հետ այդ արտակարգ իրադարձությունը տոնելու: Երեխաները ծափ տվին ուրախությունից: Իսկ Ջուլիոն ինքնիրեն մտածեց. Ո ՛չ, իմ խե ՛ղճ հայրիկ, ես ստիպված դեռ էլի պիտի խաբեմ քեզ: Եվ նա շարունակեց իր գիշերային աշխատանքը:
Մի անգամ հայրը գնաց դպրոց՝ որդու՝ Ջուլիոյի վիճակից անհանգստացած՝ ուսուցչի հետ խոսելու:
-Ձեր որդուն այլևս առաջվա պես ուսումը չի հրապուրում: Դասերի ժամանակ ննջում է, հորանջում, ցրված է, մինչդեռ նա կարող է փայլուն հաջողությունների հասնել,- ասաց ուսուցչուհին;
Այդ վերեկո հայրը շատ խիստ խոսեց Ջուլիոյի հետ:
-Դու տեսնում ես, որ ես առողջությունս քայքայում եմ աշխատելով, որ դուք լավ սովորեք, իսկ դու ինձ չես օգնում:
Ջուլիոն սաստիկ նիհարեց և գունատվեց: Մայրը սկսեց անհանգստանալ, բայց հայրը, հարևանցի նայելով որդուն նկատեց.
-Դա նրանից է, որ նրան տանջում է խղճի խայթը: Նա այդպիսի տեսք չուներ, երբ լավ էր սովորում և շատ լավ աշակերտ էր:
Ջուլիոն վերջնականապես որոշեց դադարեցնել գիշերային աշխատանքը: Նույն այդ գիշեր նա վերջին անգամ վերկացավ անկողնուց, մտավ առանձնասենյակ, վերցրեց գրիչը: Բայց ձեռքը մեկնելիս դիպավ գրքին: Գիրքն ընկավ հատակին: Արյունը խփեց Ջուլիոյի երեսին. հանկարծ ու հայրը արթնանա: Տղան ականջը հպեց դռանը. ամեն ինչ լուռ էր: Ու սկսեց լարված գրել: Նա գրում ու գրում էր, իսկ այդ ժամանակ հայրը արդեն կանգնել էր նրա թիկունքում: Ընկնող գրքի աղմուկից նա արթնացել էր: Հայրը տեսավ փաթեթի վրա սահող գրիչն ու ամեն ինչ հասկացավ: Անհունք քնքշանքի ու զղջման զգացումը տիրեց նրան: Հոր ձեռքերը գրկեցին Ջուլիոյի գլուխը, իսկ նա անակնկալից ճչաց.
-Հայրիկ, ների ՛ր ինձ, ների ՛ր:
— Ո ՛չ, այդ դո ՛ւ ներիր ինձ,- պատասխանեց հայրը արցունքներից դողահար ձայնով՝ համբույրներով ծածկելով որդու գլուխը,- ես ամեն ինչ հասկացա, իմ թանկագին տղա, գնանք ինձ հետ:
Եվ հայրը Ջուլիոյին տարավ արթնացած մոր անկողնու մոտ:
— Համբուրի ՛ր մեր սքանչելի տղային,- ասաց նա,- Ջուլիոն չորս ամիս չի քնել և աշխատել է իմ փոխարեն: Ես այնպես դաժանորեն տանջում էի նրան, մինչդեռ նա վաստակում էր մեր հացը:
Չորս ամսվա մեջ առաջին անգամ Ջուլիոն թեթևացած սրտով մտավ անկողին և քնեց երկար: Չորս ամսվա մեջ առաջին անգամ նա քնեց խաղաղ քնով և ուրախ երազներ տեսավ, իսկ երբ արթնացավ, իր կողքին ՝ անկողնու ծայրին, տեսավ քնած հոր գլուխը:

Առաջադրանքներ

1․ Գրի՛ր՝ քեզ դո՞ւր եկավ պատմությունը, թե՞ ոչ։ Հիմնավորի՛ր։
Այո ինձ այս պատմվածքը շատ դուր եկավ, որովհետև շատ ուսուցողական էր և հետաքրքիր
2․ Գրի՛ր քո վերաբերմունքը Ջուլիոյի արարքի մասին։
Տղայի արարքը շատ գովելի է: Նա կարողացավ դժվար պահին օգնել իր ծնողներին:

Գործնական քերականություն. Առաջադրանք 7

1.Խմբավորի’ր բառերն ըստ հոմանիշների։ Ո՞ր բառերը հոմանիշ չունեն այս շարքում, ընդգծիր։
Նիրհել, սարսափել, տխմար, փոս, ննջել, ահաբեկվել, սրդողել, քնել, անգետ, վիրապ, մրափել, զարհուրել, բթամիտ, վախենալ, վեմ, ողորմելի, խրամատ։

Նիրհել, ննջել, քնել, մրափել

ահաբեկվել, սարսափել, վախենալ

փոս, վիրապ,

տխմար, բթամիտ

2. Տրված շարքից բառարանի օգնությամբ գտի’ր դաժան բառի հոմանիշները:

Վախկոտ, անագորույն, ամբարտավան, ժանտ, դժնի, դժկամ, դժխեմ, բիրտ, անողորմ, դժոխալուր։

դժխեմ, անագորույն, ժանտ, դժնի, բիրտ, անողորմ

3.Տրված բառացանկից առանձնացրո’ւ հականիշային զույգերը:
Գաղտնի, համեստ, միանման, տրտմալի, ստոր, շքեղ, բացահայտ, զանազան, մեծահոգի, ուրախալի։

4.Տրված շարքից առանձնացրո’ւ գեղեցիկ բառի հականիշները:
Մեծավուն, անշուք, չքնաղ, հասարակ, սիրուն, գեղատեսիլ, պարզ, գողտրիկ, կախարդական, չնաշխարհիկ, բարի, խորոտ։

5.Առաջին շարքի բառերի դիմաց 2-րդ շարքից ընտրիր և գրիր բացատրությունները:
հածել – դեգերել, հեծել – տառապել, հեծկլտալ, հեծնել
դեգերել, ձի նստել, տառապել, հեկեկալ

6.Ո՞ր դարձվածքի իմաստն է սխալ բացատրված:
բերանը ջուր առնել – չխոսել
գլխի ընկնել- լսել
դանակը ոսկորին հասնել-    համբերությունը հատնել
աշխարհով մեկ լինել- ուրախանալ

7.Ընդգծի’ր պարզ բառերը:
Կռունկ
կորյուն, հնչյուն, արձան, գեղարդբարակ, ամրակ, բողոք, ընձառյուծ, զարմիկ, դադարգալար, գովազդ, հովար, հանդարտկաղամբ, հարուստ, կորուստ, եղանակպատում։

8. Ընդգծի’ր բարդ բառերը:
Առաջին, վանահայրհախճապակիփոխըմբռնումտանուտեր, ախորժալուրտանտիկին, գլխարկ, հոգեցունցամենուր, հացազգի, քառասուն, ձեռնասուն, շքամուտքինչքան, մշտապեսորտեղ, այսօր։

9.Ընդգծի’ր մեկից ավելի ածանց ունեցող բառերը:
Անձրևորդ, համաստեղություն, անմեկնելի, երկնային, փախստական, ընդունելի,  թարգմանչությունհայրենիք, հարգանք, խորհրդական, հակաօդային, ենթաշրջան, ձեռնարկություն, թերագնահատում, համադրություն,

10.Ընդգծի’ր բարդածանցավոր բառերը:
Ձեռնտու
, վարկառու, գնդասեղ,  զրպարտիչ, ապակեպատ, գործարանատեր, բանակային, վիրակապարան, աչքաբաց, ավտոկայան, անհուսություն, տարրալուծում, լեզվաբանություն, հայազգիթռչնաբուծարան, ուրվապատկեր, բնակատեղիհեռուստացույց։

Հոմանիշներ

1. Յուրաքանչյուր շարքից քամի բառին երկուական հոմանիշ առանձնացնել:
ա) Մեգ, հողմ, թխկի, թավալգլոր, զեփյուռ, լաջվարդ
բ) Հովիկ, որթատունկ, ոսկեզօծ, պղտոր, շոգ, մրրիկ
գ) Գողտրիկ, բարկ, խորշակ, փոթորիկ, տարերք, ժխոր:

2.Առանձնացրո’ւ և կողք կողք գրի’ր հոմանիշ բառերի 6 զույգ (երկու բառ ավելորդ է):
ա) Ալեզարդ, գագաթ, վիթխարի, ազդ, կռնատ, անվախ, ճերմակահեր, գեր, հայտարարություն, թևատ, մեծ, բազուկ, քաջ, կատար:
բ) Արեգակ, կապույտ, հսկա, թագուհի, բացատ, տարաժամ, արփի, բացատ, ժամանց, դշխուհի, լուրթ, ուշ, վերջալույս, ահագին:

3. Տեքստի ընդգծված բառերը փոխարինի’ր հոմանիշներով:

Արդար վճիռ

Բաբելացի մի հայտնի վաճառական մահացել էր Հնդկաստանում: Աղջկան ամուսնացնելուց հետո նա, իր կարողությունը բաժանելով երկու հավասար մասերի, ժառանգություն էր թողել երկու որդիներին: Բացի դրանից, նա երեսուն հազար ոսկի նվեր էր թողել այն որդուն, որին կհաջողվեր ապացուցել, որ ինքն ավելի է սիրում հորը: Ավագ որդին հոր պատվին մի հուշարձան կառուցեց, իսկ երկրորդ որդին իր ստացած ժառանգության մի մասն քրոջ օժիտին ավելացրեց: Բոլորն այն կարծիքին էին, որ ավագ որդին է հորը ավելի շատ սիրում, մինչդեռ կրտսերը քրոջն է սիրում: Ուստի միաբերան պնդում էին, որ այդ երեսուն հազարը պիտի ավագ որդուն հատկացվի:
Անաչառ մի դատավոր երկուսին էլ իր մոտ կանչեց և առանձին-առանձին զրուցեց նրանց հետ: Ավագ եղբորը նա ասաց.
-Ձեր հայրը ամենևին էլ չի մեռել. նա իր վերջին հիվանդությունից բուժվել է և վերադառնում է Բաբելոն:
— Օրհնյալ լինի Աստված, — պատասխանեց երիտասարդը,- բայց այդ հուշարձանը ինձ վրա շատ թանկ նստեց:
Դատավորը նույն բանը նաև կրտսեր եղբորն ասաց.
-Օրհնյալ լինի Աստված,- ասաց կրտսերը,- ես իմ ողջ ունեցվածքը հորս կվերադարձնեմ, բայց ես կուզենայի, որ իմ տվածը թողներ քրոջս:
— Դուք ոչինչ չեք վերադարձնի,- ասաց դատավորը,- ավելին, դուք ևս երեսուն հազար ոսկի կստանաք, որովհետև ձեր հորը բոլորից շատ եք սիրում:

Autumn – A Season of Change

Autumn is the season when nature slowly prepares for winter. The hot summer days turn into cool mornings and windy afternoons. Trees begin to change their colors, creating beautiful landscapes of gold, red, and brown. Many people visit forests and parks in autumn to enjoy the fresh air and take photos of the colorful leaves.

Autumn is also an important season for farmers. It is the time of harvest, when apples, pears, pumpkins, and grapes are collected. Markets become full of fresh fruits and vegetables. In some countries, people celebrate harvest festivals to thank nature for the food of the year.

Animals also react to the changes of autumn. Squirrels hide nuts to eat during winter, hedgehogs look for safe places to sleep, and many birds migrate to warmer countries. These changes remind us how all living creatures depend on the cycle of seasons.

For many students, autumn marks the beginning of a new school year. It is a chance to meet friends again, learn new things, and set goals for the coming months. Although the days grow shorter and darker, autumn brings a sense of calmness and reflection. It invites us to slow down, enjoy warm drinks, and appreciate the beauty around us.շ

New & Useful Words

  • prepare for — պատրաստվել
  • landscape — բնապատկեր
  • harvest — բերքահավաք
  • celebrate — տոնել
  • migrate — տեղափոխվել, գաղթել
  • cycle — շրջան, ցիկլ
  • reflection — խորհում, մտորում

Exercises

1. Comprehension Questions

Answer in 1–2 sentences.

  1. Why do trees change color in autumn?
  2. What happens during the harvest season?
  3. How do animals prepare for winter?
  4. Why do some people enjoy visiting nature in autumn?
  5. What feelings does autumn bring to many people?

2. True or False

Write T or F.

  1. ___ Autumn mornings are usually hot.
  2. ___ Farmers collect many fruits and vegetables in autumn.
  3. ___ Birds migrate to colder countries in autumn.
  4. ___ Students start school again in autumn.
  5. ___ Autumn makes people feel stressed and busy.

3. Vocabulary Practice

Choose the correct word: harvest, migrate, reflection, landscape, prepare

  1. Birds __________ to warmer places when it gets cold.
  2. The colorful autumn __________ attracts many tourists.
  3. Farmers work hard during the __________ season.
  4. Some animals __________ for winter by collecting food.
  5. Autumn is a good time for quiet thinking and __________.

4. Writing Task

Write a short paragraph (6–8 sentences):

“Why Autumn Is Important for Nature and People”
or
“My Favorite Autumn Traditions”

Try to use at least four new words from the list.

Discussion Topics (Classroom Conversation)

  1. Which autumn traditions do you and your family have?
  2. Do you like autumn weather? Why or why not?
  3. If you could change one thing about autumn, what would it be?
  4. How does autumn affect your mood or your daily routine?
  5. Do you think animals are smart in preparing for winter? Explain.
  6. Is autumn a good season for traveling? Why?
  7. Why do you think many people call autumn “a season of change”?

Գործնական քերականություն․ Առաջադրանք 6

  1. Մի բառով գրի՛ր: 

ա) Ո՞վ է, որ սովորում է դպրոցում: Այդպես կոչում են նաև նրան, ով որևէ արհեստ է սովորում: Աշակերտ

բ) Ո՞վ է, որ ղեկավարում ու ցուցմունքներ է տալիս, ով առաջին դիրքն է գրավում ու իշխում է: Այսպես են կոչում նաև նրան, ով ճանապարհ է ցույց տալիս, առաջնորդում է: Առաջնորդ

գ) Ինչպե՞ս է կոչվում շինության ուղղահայաց մասը, որ ծառայում է շենքը մասերի բաժանող միջնորմ: Դա նաև բարձր պատնեշ է, պարիսպ: Պարիսպ, ցանկապատ

դ) Ինչպե՞ս է կոչվում այն հասկացությունը, որով արտահայտում ենք իրերի, երևույթների և իրադարձությունների տևողությունը: Դա չափվում է դարերով, տարիներով, ամիսներով, շաբաթներով, օրերով, ժամերով և այլն: Ժամանակ

ե) Ո՞վ է այն պաշտոնական անձը, որը վարում է դատավարությունը և գործի մասին դատավճիռ կամ որոշում է ընդունում: Դատավոր

զ) Ինչպե՞ս է կոչվում այն հասկացությունը, որով արտահայտվում է գիտակցության մեջ անցյալի տպավորությունները պահելու և վերականգնելու կարողությունը: Հիշողություն

2. Ի՞նչ է նշանակում՝ 

ծով – աղի, անծայրածիր ջրային ավազան, կղզի – փոքր ցամաքային տարածք, լճերում, ծովերում կամ օվկիանոսում, փառք – հարգանքի, պատվի արժանի անուն, խարույկ – բոցավառվող կրակ, երաժշտություն – ականջին հաճելի հնչյուններ, մեսեդի, ճակատագիր – Աստծու կամ մարդու կողմից, որոշված ապագա

3. Հարցերին պատասխանի՛ր: 

  • Ո՞րն է բառի ձևը: Բառի կազմությունը
  • Ո՞րն է բառի իմաստը: Բառի իմաստային նշանակությունը

4. Ա և Բ նախադասություններում ընդգծված բառերի իմաստները համեմատի՛ր: 

Ա. Երկինքը կամաց-կամաց ամպեց, և սկսեց անձրևել: Ուղիղ իմաստ

Բ. Հայրը ամպեց, նստեց, ու տղան հասկացավ, որ պիտի լռի: Փոխաբերական իմաստ

Ա. Բժիշկը բամբակ է ուզում, որ վերքը մաքրի: 

Բ. Իսկական բամբակ է, երեխա չէ: 

Ա. Գետափին մի քար կա, որի վրա պառկում էր լողանալուց հետո: 

Բ. Այդ մարդու սիրտը քար է: 

5. Կետերը փոխարինի՛ր տրված բառերից մեկով: Համեմատի՛ր բառի իմաստները տարբեր նախադասություններում: 

Փափկել, սուր, ալիք, փչել: 

… դանակ է. պետք, որ այդ բիծը քերեմ: 

Շատ … մարդ է ընկերս, նրա խոսքը լսել չի լինում առանց ծիծաղի: 

… խորտակված նավի մի բեկոր ափ հասցրեց: 

Կյանքի … նրան շպրտել էր ընտանիքից հեռու: 

Քամին … էր ամբոդջ ուժգնությամբ: 

Ընկերները գիտեին, որ նա … էր, ոչ մի վագրի էլ չի հանդիպել: Մոմն արևից … ու ծռմռվել էր: 

Մի քանի քաղցր խոսքից … էր, չորությունից ու խստությունից հետք չէր մնացել: 

  1. Տրված բառերը նախադասությունների մեջ գործածի՛ր ուղղակի և փոխաբերաբար: 

Արևոտ, սառը, շողալ, լողալ: 

  1. Ընդգծված բառը նախադասության մեջ ի՞նչ իմաստով է գործածված: Այդ բառը ո՞ր նախադասության մեջ է իր հիմնական իմաստով գործածված: 

Թղթի վրա մի ուղիղ գիծ գծիր: 

Վաղուց մեր փողոցով տրամվայ չի անցնում. գիծը քանդված է: 

Բազկին հազիվ նշմարելի մի գիծ կար. երևում էր, որ դեպքը վաղուց է պատահել: 

Մոռանա՞լ, ինչպե՞ս. դեմքի հստակ ու անկրկնելի գծերը կարծես տպվել էին սրտի մեջ: 

Չեմ հասկանամ քո բռնած գիծը. ո՞ւր ես հասնելու կռվով ու խռովությամբ: 

Գնա՛, սահմանն անտառից հեռու չէ. գիծը որ անցար, էլ քեզ ոչ մեկը չի հետապնդի: 

  1. Ընդգծված բառը նախադասության մեջ ի՞նչ իմաստով է գործածված: Այդ բառը ո՞ր նախադասության մեջ է իր հիմնական իմաստով գործածված: 

Ինչո՞ւ ես խաղալիքներդ շաղ տվել, հավաքի՛ր

Բոլոր ընկերներիդ հավաքի՛ր ու զգուշացրո՛ւ: 

Ամեն օր պիտի հավաքես անկողինդ: 

Ո՞վ է երբևէ այդքան բերք հավաքել

Եթե չես ուզում, որ մարդիկ հուզմունքդ տեսնեն, հավաքի՛ր քեզ: 

  1. Տրված բազմիմաստ բառերով նախադասություններ կազմի՛ր: 

Սուր, թերթ, գիր: 

Հոմանիշներ 

  1. Նախադասության ընգծված բառը փոխարինի՛ր տրվածներից մեկով: 

Միտք, դեպք, մրցում, պետություն, վիճակ: 

Ձեր տերության մեջ այդպիսի բաներ չպիտի լինեին: 

Եղելության մասին շատ ուշ իմացավ: 

Իրադրությունն այնքան լարված էր, որ վախենում էր ընկերներին կորցնելուց: 

Այդպիսի մտադրություն չեմ ունեցել: 

Մրցություն կազմակերպելիս ինձ էլ տեղյակ պահի՛ր: 

Նախադասության ընդգծված բառը փոխարինի՛ր տրված հոմանիշներից մեկով: 

ա) Հինավուրց, հնամյա, հնադարյան, վաղնջական, վաղեմի, նախնական, առաջվա: 

Պապս հին ժամանակներից մնացած այդ ամրոցի մասին շատ հետաքրքիր պատմություն էր պատմում: 

Չհամոզեցիք, իմ հին մտքին եմ մնում: 

բ) Փռվել, սփռվել, տարածվել, ընդարձակվել: 

Իջավ մութն ու կամաց-կամաց ծավալվեց քաղաքի ու նրա շենքերի վրա: 

Զրույցը ծավալվեց ու մեկ էլ հասավ նրան, ինչ կարծես թե գաղտնի էր պահվում: 

գ) Խրել, հորել, ծածկել: 

Նա գանձը թաղել էր հովտի միակ կաղնու տակ: 

Ճանապարհի երկայնքով, իրարից մի քանի մետր հեռու, սյուներ էին թաղել: 

  1. Կետերը փոխարինի՛ր տրված հոմանիշներից մեկով: 

… (ինքնագլուխ, անկաշկանդ, ազատ, անկախ) ոճի ըմբշամարտին հատուկ է… (հնարների, հնարքների գյուտերի) ազատությունը: Ասենք՝ թույլատրվում է… (իրավունք է տրվում, արտոնվում է) բռնել մրցակցի ոտքը, ոտք գցել, … (շրջել, թավալել, գլորել, գցել): … (ընտիր, դասական, օրինակելի) ոճի մարզիկը ոտքով … (գյուտերի, հնարքների, հնարների) դիմելու … (իշխանություն, իրավասության, իրավունք) չունի: Երբ նորից … (ծնվեցին, կյանք մտան) օլիմպիական (մրցումները, խաղերը), դրանց ծրագրում … (տեղ գրավեց, տեղավորվեց, տեղ գտավ, արտահայտվեց) դասական ըմբշամարտը: 

Սկզբում քաշային … (անջատումներ, ճյուղավորումներ, բաժանումներ) չկային: 

  1. Երկու տեքստ ստացի՛ր կետերի փոխարեն մի դեպքում գրելով տրված հոմանիշներից առաջինը, մյուս դեպքում՝ երկրորդը: Ստացված տեքստերը համեմատիր. ո՞րն է ավելի մոտ բանավոր խոսքին: 

Գերմանական մի քաղաքում տնային տնտեսուհիների … (մրցույթ, մրցում) է… (անցկացվել, արվել): Ծրագրի մեջ մտնում էր նաև գրտնակներ … (նետելը, շպրտելը): Ամենից … (դիպուկ, ճիշտ)… (նետող, գցող) կնոջ (ամուսնուն, մարդուն) գերմանացի բոլոր … (այրերը, տղամարդիկ) … (կարեկցեցին, խղճացին):