Գործնական քերականություն. Առաջադրանք 7

1.Խմբավորի’ր բառերն ըստ հոմանիշների։ Ո՞ր բառերը հոմանիշ չունեն այս շարքում, ընդգծիր։
Նիրհել, սարսափել, տխմար, փոս, ննջել, ահաբեկվել, սրդողել, քնել, անգետ, վիրապ, մրափել, զարհուրել, բթամիտ, վախենալ, վեմ, ողորմելի, խրամատ։

Նիրհել, ննջել, քնել, մրափել

ահաբեկվել, սարսափել, վախենալ

փոս, վիրապ,

տխմար, բթամիտ

2. Տրված շարքից բառարանի օգնությամբ գտի’ր դաժան բառի հոմանիշները:

Վախկոտ, անագորույն, ամբարտավան, ժանտ, դժնի, դժկամ, դժխեմ, բիրտ, անողորմ, դժոխալուր։

դժխեմ, անագորույն, ժանտ, դժնի, բիրտ, անողորմ

3.Տրված բառացանկից առանձնացրո’ւ հականիշային զույգերը:
Գաղտնի, համեստ, միանման, տրտմալի, ստոր, շքեղ, բացահայտ, զանազան, մեծահոգի, ուրախալի։

4.Տրված շարքից առանձնացրո’ւ գեղեցիկ բառի հականիշները:
Մեծավուն, անշուք, չքնաղ, հասարակ, սիրուն, գեղատեսիլ, պարզ, գողտրիկ, կախարդական, չնաշխարհիկ, բարի, խորոտ։

5.Առաջին շարքի բառերի դիմաց 2-րդ շարքից ընտրիր և գրիր բացատրությունները:
հածել – դեգերել, հեծել – տառապել, հեծկլտալ, հեծնել
դեգերել, ձի նստել, տառապել, հեկեկալ

6.Ո՞ր դարձվածքի իմաստն է սխալ բացատրված:
բերանը ջուր առնել – չխոսել
գլխի ընկնել- լսել
դանակը ոսկորին հասնել-    համբերությունը հատնել
աշխարհով մեկ լինել- ուրախանալ

7.Ընդգծի’ր պարզ բառերը:
Կռունկ
կորյուն, հնչյուն, արձան, գեղարդբարակ, ամրակ, բողոք, ընձառյուծ, զարմիկ, դադարգալար, գովազդ, հովար, հանդարտկաղամբ, հարուստ, կորուստ, եղանակպատում։

8. Ընդգծի’ր բարդ բառերը:
Առաջին, վանահայրհախճապակիփոխըմբռնումտանուտեր, ախորժալուրտանտիկին, գլխարկ, հոգեցունցամենուր, հացազգի, քառասուն, ձեռնասուն, շքամուտքինչքան, մշտապեսորտեղ, այսօր։

9.Ընդգծի’ր մեկից ավելի ածանց ունեցող բառերը:
Անձրևորդ, համաստեղություն, անմեկնելի, երկնային, փախստական, ընդունելի,  թարգմանչությունհայրենիք, հարգանք, խորհրդական, հակաօդային, ենթաշրջան, ձեռնարկություն, թերագնահատում, համադրություն,

10.Ընդգծի’ր բարդածանցավոր բառերը:
Ձեռնտու
, վարկառու, գնդասեղ,  զրպարտիչ, ապակեպատ, գործարանատեր, բանակային, վիրակապարան, աչքաբաց, ավտոկայան, անհուսություն, տարրալուծում, լեզվաբանություն, հայազգիթռչնաբուծարան, ուրվապատկեր, բնակատեղիհեռուստացույց։

Հոմանիշներ

1. Յուրաքանչյուր շարքից քամի բառին երկուական հոմանիշ առանձնացնել:
ա) Մեգ, հողմ, թխկի, թավալգլոր, զեփյուռ, լաջվարդ
բ) Հովիկ, որթատունկ, ոսկեզօծ, պղտոր, շոգ, մրրիկ
գ) Գողտրիկ, բարկ, խորշակ, փոթորիկ, տարերք, ժխոր:

2.Առանձնացրո’ւ և կողք կողք գրի’ր հոմանիշ բառերի 6 զույգ (երկու բառ ավելորդ է):
ա) Ալեզարդ, գագաթ, վիթխարի, ազդ, կռնատ, անվախ, ճերմակահեր, գեր, հայտարարություն, թևատ, մեծ, բազուկ, քաջ, կատար:
բ) Արեգակ, կապույտ, հսկա, թագուհի, բացատ, տարաժամ, արփի, բացատ, ժամանց, դշխուհի, լուրթ, ուշ, վերջալույս, ահագին:

3. Տեքստի ընդգծված բառերը փոխարինի’ր հոմանիշներով:

Արդար վճիռ

Բաբելացի մի հայտնի վաճառական մահացել էր Հնդկաստանում: Աղջկան ամուսնացնելուց հետո նա, իր կարողությունը բաժանելով երկու հավասար մասերի, ժառանգություն էր թողել երկու որդիներին: Բացի դրանից, նա երեսուն հազար ոսկի նվեր էր թողել այն որդուն, որին կհաջողվեր ապացուցել, որ ինքն ավելի է սիրում հորը: Ավագ որդին հոր պատվին մի հուշարձան կառուցեց, իսկ երկրորդ որդին իր ստացած ժառանգության մի մասն քրոջ օժիտին ավելացրեց: Բոլորն այն կարծիքին էին, որ ավագ որդին է հորը ավելի շատ սիրում, մինչդեռ կրտսերը քրոջն է սիրում: Ուստի միաբերան պնդում էին, որ այդ երեսուն հազարը պիտի ավագ որդուն հատկացվի:
Անաչառ մի դատավոր երկուսին էլ իր մոտ կանչեց և առանձին-առանձին զրուցեց նրանց հետ: Ավագ եղբորը նա ասաց.
-Ձեր հայրը ամենևին էլ չի մեռել. նա իր վերջին հիվանդությունից բուժվել է և վերադառնում է Բաբելոն:
— Օրհնյալ լինի Աստված, — պատասխանեց երիտասարդը,- բայց այդ հուշարձանը ինձ վրա շատ թանկ նստեց:
Դատավորը նույն բանը նաև կրտսեր եղբորն ասաց.
-Օրհնյալ լինի Աստված,- ասաց կրտսերը,- ես իմ ողջ ունեցվածքը հորս կվերադարձնեմ, բայց ես կուզենայի, որ իմ տվածը թողներ քրոջս:
— Դուք ոչինչ չեք վերադարձնի,- ասաց դատավորը,- ավելին, դուք ևս երեսուն հազար ոսկի կստանաք, որովհետև ձեր հորը բոլորից շատ եք սիրում: