Թեմա՝ Պատիկ
Տեսական մաս․
Թվի պատիկ են այն թվերը, որոնք այդ թվի վրա բաժանվում են առանց մնացորդի։
Օրինակ՝ 2-ի պատիկ են այն թվերը, որոնք 2-ի բաժանվում են առանց մնացորդի։
Ստացվում է, որ բոլոր զույգ թվերը 2-ի պատիկ թվեր են, քանի որ բոլոր զույգ թվերը բաժանվում են 2-ի։
2-ի պատիկներն են՝ 2, 4,6,8,10,12,․․․։
Ստացվում է 2-ի պատիկներից ամենափոքրը 2-ն է։
Ցանկացած թվի միպատիկը գտնելու համար այն բազմապատկում ենք 1-ով։
Օրինակ՝ 5-ի միպատիկը կլինի՝ 5‧1=5-ը։
Ցանկացած թվի կրկնապատիկը գտնելու համար այն բազմապատկում ենք 2-ով։
Օրինակ՝ 5-ի կրկնապատիկը կլինի՝ 5‧2=10-ը։
Ցանկացած թվի եռապատիկը գտնելու համար այն բազմապատկում ենք 3-ով։
Օրինակ՝ 5-ի եռապատիկը կլինի՝ 5‧3=15-ը։
Ցանկացած թվի քառապատիկը գտնելու համար այն բազմապատկում ենք 4-ով։
Օրինակ՝ 5-ի քառապատիկը կլինի՝ 5‧4=20-ը
Ցանկացած թվի հնգապատիկը գտնելու համար այն բազմապատկում ենք 5-ով։
Օրինակ՝ 5-ի հնգապատիկը կլինի՝ 5‧5=25-ը։
Այսպիսով՝ 5-ի պատիկներն են՝ 5;10;15;20;25;․․․
Ինչպես նկատեցիք, 5-ի պատիկները կարելի է ստանալ նաև 5-ին հաջորդաբար 5 ավելացնելով՝
5,5+5=10, 10+5=15, 15+5=20, 20+5=25,…
5-ի ամենափոքր պատիկը 5-ն է։
Առաջադրանքներ
- Գտիր 7-ի կրկնապատիկը։ 2×7=14
- Գտիր 6-ի կրկնապատիկը։ 2×6=12
- Գտիր 6-ի եռապատիկը։ 3×6=18
- Գտիր 11-ի եռապատիկը։ 11×3=33
- Գտիր 8-ի քառապատիկը։ 8×4=32
- Գտիր 9-ի քառապատիկը։ 9×4=36
- Գտիր 10-ի քառապատիկը։ 10×4=40
- Գտիր 10-ի հնգապատիկը։ 10×5=50
- Գտիր 11-ի հնգապատիկը։ 11×5=55
- Գտիր 12-ի հնգապատիկը։ 12×5=60
- Գտիր 13-ի հնգապատիկը։ 13×5=65
- Գտիր 4-ի տասնապատիկը։ 4×10=40
- Թվարկիր 2-ի պատիկ մի քանի թիվ, որոնք փոքր են 20-ից։
- 2, 4, 6, 8, 10, 12, 14, 16, 18,
- Թվարկիր 3-ի պատիկ մի քանի թիվ։ 3, 6, 9: Ո՞րն է 3-ի պատիկ ամենափոքր թիվը։
- Գրեք 6-ի պատիկ մի քանի թիվ, որոնք փոքր են 54-ից։
- Գրեք 8-ի պատիկ մի քանի թիվ։ Ո՞րն է 8-ի պատիկ ամենափոքր թիվը։
- Թվարկիր 7-ի պատիկ մի քանի թիվ, որոնք մեծ են 30-ից։
- Թվարկիր 9-ի պատիկ մի քանի թիվ։ Ո՞րն է 9-ի պատիկ ամենափոքր թիվը։
- Թվարկիր 10-ի պատիկ մի քանի թիվ, որոնք փոքր են 70-ից։
- Թվարկիր 12-ի պատիկ մի քանի թիվ, որոնք մեծ են 24-ից։
- Գրեք 13-ի պատիկ մի քանի թիվ։ Ո՞րն է 13-ի պատիկ ամենափոքր թիվը։
- Ո՞րն է ամենափոքր երկնիշ թվի վեցապատիկը։ 10×6=60
- Ո՞րն է ամենամեծ միանիշ թվի կրկնապատիկը։ 9×2=18
- Ո՞րն է ամենափոքր եռանիշ թվի տասնապատիկը։ 100×10=1000
- Ո՞րն է ամենափոքր քառանիշ թվի քառապատիկը: 1000×4=4000
- Սիրելի սովորող, այժմ ինքդ կազմիր նմանատիպ առաջադրանք։
Գրիր 11-ի պատիկ 9 թիվ՝ 11, 22, 33, 44, 55, 66, 77, 88, 99