Հին անտիկ աշխարհի հավատալիքներ

Անտիկ բառը թարգմանաբար նշանակում է հին, հնագույն: Հին աշխարհի հավատալիքների անտիկ շրջանը սերտորեն կապված են հունա-հռոմեական մշակույթի հետ։ Հույները կարծում էին, որ կյանքում ամեն մի երևույթ կախված է աստվածների կամքից։ Շատ տաճարներում կային գուշակներ, որոնց կարելի էր հարցնել անցյալում տեղի ունեցած և ապագայում կատարվելիք իրադարձությունների մասին։ Նշանավոր էին Զևսի և Ապոլլոն աստծու տաճարների գուշակները։ Այստեղ էին գալիս մարդիկ ոչ միայն Հունաստանից,այլև Հռոմից և Արևելքի երկրներից։
Հին հույների նման հռոմեացիներն էլ հեթանոսներ էին և պաշտում էին բազմաթիվ աստվածների։ Հռոմեական կրոնը ձևավոևվեց տարբեր կրոնների ազդեցության ներքո։ Հին Իտալիայում հռոմեացիներից բացի ապրում էին նաև բազմաթիվ այլ ժողովուրդներ։Հատկապես ուժեղ էր Իտալիայի հնագույն ժողովուրդներից էտրուսկների դիցարանի դերը։ Էտրուսկներից հռոմեացիները վերցրին մի քանի աստվածների պաշտամունքը, սակայն հռոմեական աստվածների մեծ մասը նույնացվում էր հունական համապատասխան աստվածների հետ, այսպես՝ Յուպիտերը՝ Զևսը, Մարսը՝ Արեսի,
Վեներան՝ Ափրոդիտեն և այլն։

Հունա-հռոմեական աստվածներԻ՞նչ են հովանավորում
Յուպիտեր /Զևս/գերագույն աստված, լույսի, որոտի
հովանավոր
Մարսը/Արեսի/պատերազմի աստված
Վեներան/ Ափրոդիտեն
սիրո և գեղեցկության աստվածուհի

Հունական աստվածներին հիշեցնող հռոմեական աստվածությունների հետ մեկտեղ հռոմեական դիցաբանության մեջ հանդիպում էին նաև այնպիսի աստվածներ, որոնք շատ ավելի մոտ էին այսեղի ժողովրդին։ Մարդիկ իրենց տան մեջ հատուկ անկյուն էին ունենում, որտեղ աղոթում ու իրենց հարգանքի ու սիրո տուրքն էին մատուցում վերջիններին։ Նման աստվածությունների շարքին էր պատկանում, օրինակ, Վեստան, որն օջախի աստվածուհին էր։
Սատուրնի ու բերքի աստվածուհի Օտտայի դուստրը Վեստան օջախի աստվածուհին էր անմահության կրակի խնամողը։ Ի տարբերություն իր երկու քույրերի Յունոյի ու Սերեսի, Վեստան չէր ուզում ամուսնանալ և նախընտրում էր կույս մնալ։ Մի անգամ գեղեցկուհի Վեստան գալիս է խնջույքի և այստեղ քուն է մտնում։ Պտղաբերության Աստվածը՝ հիանալով Վեստայի գեղեցկությամբ մոտենում է Վեստային, սակայն ավանակի ձայնը արթնացնում է նրան։ Այդ դեպքից հետո, ամեն անգամ աստվածուհու պատվին տոնակատարության ժամանակ ավանակներին զարդարում են ծաղիկներով։
Կրոնը հռոմեացիների կյանքում կարևորագույն նշանակություն ուներ։ Յուրաքանչյուր հռոմեացի ուներ իր անձնական հովանավոր ոգին, որը կոչվում էր գենիուս։ Այն հայտնվում էր մարդու ծննդյան պահից և անհետանում նրա մահվան հետ միաժամանակ։ Ընտանիքի մահացած անդամները վերածվում էին ոգիների և ապրում էին այնտեղ, որտեղ նրանց թաղել էին։ Այդ ոգիների համար մշտապես ուտելիք և ծաղիկներ էիին տանում։
Հեթանոս հայերն իրենց աստվածներին չեն առանձնացրել օտար աստվածներից և հավասար նվիրել են հատուկ տոներ, նրանց համար կառուցել տաճարներ, մեհյաններ, նվիրատվություններ արել, կենդանիներ զոհաբերել։ Նրանց անուններով են կոչել հայ հեթանոսական տոմարի ամիսները, օրերը, տեղանուններ, անձնանուններ և այլն։
Հունա-հռոմեական պատմագրության դերը հին Հայաստանի տնտեսամշակութային կյանքի և պատմության լուսաբանման գործում չափազանց մեծ է:Առավելապես կարևոր են Հերոդոտոսի, Քսենոփոնի և Ստրաբոնի հաղորդումները, որոնք մոտիկից ծանոթ են եղել Հայաստանին:


Հարցեր և առաջադրանքներ
1․ Ի՞նչ է նշանակում անտիկ։
Անտիկ բառը թարգմանաբար նշանակում է հին, հնագույն
2․Նշե՛ք հունական և հռոմեական աստվածների անուններ։
Զևս, Ապոլլոն, Յուպիտեր, Մարս, Վեներա
3․Ի՞նչ նշանակություն ուներ կրոնը հռոմեացիների կյանքում։
Կրոնը հռոմեացիների կյանքում կարևորագույն նշանակություն ուներ

Հին արևելյան աշխարհի հավատալիքներ

Հին աշխարհի կրոնական հավատալիքների ձևավորման շրջանում տոհմն ուներ իր հովանավոր աստվածությունը կամ ոգին: Մարդիկ նրա միջոցով էին հաղորդակցվում գերբնական ուժերի հետ:
Աստվածների պաշտամունքը
Ոգին էր մարդկանց պահպանում դժբախտությունից և տալիս բարօրություն: Երբ համայնքներն ու ցեղերը միավորվեցին և առաջացավ պետությունը, մարդիկ նախկին համայնքային աստվածություններին օժտեցին որևէ բնագավառի հովանավորի դերով: Մեկը դարձավ ամպրոպի աստված, մյուսը՝ բերրիության, երրորդը՝ արևի, և այսպես շարունակ:Այսպես առաջացավ բազմաստվածությունը: Օրինակ՝ Եգիպտոսում երկրպագում էին շուրջ հազար աստվածների: Նույն իրավիճակն էր տիրում խեթերի և այլ ժողովուրդների մոտ:
Դիցարան
Դիցարանի ստեղծումը և գոյությունը սերտորեն կապված է պետության և կառավարման ձևի հետ: Դիցարանը ստեղծվում էր պետության առաջին արքաներից մեկի հրամանով, որպեսզի ամրապնդվի իշխող ցեղի կամ քաղաքի գերիշխանությունը: Երբ պետության մայրաքաղաքը փոխվում էր, երբեմն փոխվում էր նաև գլխավոր աստվածը: Եգիպտոսի Հին թագավորության շրջանում գլխավոր աստվածն էր Ռան (արևի աստվածը), որին երկրպագում էին Մեմֆիս քաղաքում: Բայց երբ մայրաքաղաք դարձավ Թեբեն, գլխավոր աստված հռչակվեց տեղի աստված Ամոնը: Ք.ա. 14-րդ դարում փարավոն Էխնաթոնը գերագույն աստված հռչակեց նախկինում գրեթե անհայտ Աթոնին: Դրանով նա փորձեց Ամոնի տաճարի քրմերին զրկել իրենց մեծ իշխանությունից: Այսպես՝ պետականության հետ միասին ի հայտ
եկավ դիցարանը:
Աշխարհաստեղծման առասպելը
Արևելքի ժողովուրդներն ունեին բնության, մարդկանց, կենդանական և բուսական աշխարհների ծագման մասին առասպելներ:
Եգիպտոս. «Սկզբում համատարած ջուր էր: Այնուհետև ջրի մեջ Պտահ աստվածը ստեղծեց մի կղզի, որը սկսեց մեծանալ: Հետո աստված երկիրը բաժանեց երկնքից, ստեղծեց օդը: Միայն վերջում նա ստեղծեց մարդկանց»:
Շումեր. «Երկիրը ստեղծեց Էլլիլ աստվածը: Նա բաժանեց երկիրը երկնքից, որոնք սկզբում մեկ միասնություն էին կազմում: Դրանից հետո նա կավից ծեփեց մարդուն՝ իր իսկ նմանությամբ»:
Հնդկաստան. «Սկզբում ոչինչ չկար՝ ո՛չ արև, ո՛չ լուսին, ո՛չ աստղեր: Ջրից ծնվեց կրակը: Տաքությունից ծնվեց Ոսկե ձուն: Ոսկե ձվից ծնվեց արարիչ Բրահման: Նա ջարդեց ձուն, և այն ճեղքվեց երկու մասի: Վերին կեսը դարձավ երկինք, ստորին կեսը՝ երկիր, իսկ դրանց միջև Բրահման դրեց օդը: Նա հողը դրեց ջրերի մեջ և ստեղծեց աշխարհամասերը, սկիզբ դրեց ժամանակին»:
Բաբելոն. «Սկզբում համատարած ջրային տարերք էր՝ օվկիանոս: Այստեղ իշխում էր հրեշ Թիամաթը: Բաբելոնի գլխավոր աստված Մարդուկը հաղթեց Թիամաթին: Վերջինիս մարմնի մի կեսից նա ստեղծեց երկինքը, մյուսից՝
երկիրը»:

Հարցեր և առաջադրանքներ

1․Եգիպտոսում ինչո՞ւ էր հաճախ փոխվում գլխավոր աստվածը:
Քանի որ երբ պետության մայրաքաղաքը փոխվում էր, երբեմն փոխվում էր նաև գլխավոր աստվածը։
2․Ի՞նչ է դիցարանը:
Դիցարանը աստվածների համակարգն է, որը կապված է պետության և կառավարման ձևի հետ։

Ճամփորդություն դեպի <<Աբովյանի տուն թանքաան>>

Հինգշաբթի օրը մենք դասարանով գնացել էինք Խաչատուր Աբովյանի տուն թանգարան, որը գտնվում է Քանաքեռ-Զեյթուն վառչական շրջանում: Այնտեղ մենք տեսանք նրա տունը և մանրամասն լսեցինք նարա պատմություն թանգարանում: Շատ հետեքրքիր էր և դասարանում բոլորին շատ դուր եկավ: Իսկ վորջում մենք խախացինք հանելուկ խաղ և այնտեղից քաղած գիտելիքները օգնեցին մեզ հաղթահարել դա և տվեցին մեզ պատվոգիր:

Հացը: Հրանտ Մաթևոսյան

Без названия (3).jpg

1

Իմ հայրիկը կացինն առել, գնում էր գոմ սարքելու։ Իմ մայրիկը գոգնոցը կապել, գնում էր հանդ՝ կարտոֆիլ հավաքելու։ Իմ հորեղբայրը եղանն ուսել, գնամ էր սարերում խոտ դիզելու։ Բակում, արևի տակ, ես նստել էի կոճղին և հաց ուտելով կարդում էի քաջագործությունների մասին մի գիրք։
Օրը կիրակի էր։ Դպրոցում հայերենից ես պայծառ «գերազանց»-ներ էի ստանում, ռուսերենից, մաթեմատիկայից, աշխարհագրությունից, բոլոր առարկաներից ես ստանում էի պայծառ «գերազանց»-ներ։ Քաջագործությունների մասին գիրքը լավ գիրք էր։ Իմ հայրիկը լավ հայրիկ էր։ Իմ մայրիկը ինձ շատ էր սիրում։ Իմ հորեղբայրը գեղեցիկ և ուժեղ տղամարդ էր։ Մեր տան քիվի ծիծեռնակները երկնքի կռունկների հետ չվել գնացել էին։ Այգու և անտառի վրա խշշալով աշուն էր իջնում։ Եթե մեր խոզերը կորած չլինեին, այդ պահին աշխարհում ամեն ինչ անչափ գեղեցիկ կլիներ։ Կացինը թևին, գոգնոցը կապած, եղանն ուսին՝ աշխատանքի գնալուց աոաջ նրանք նայում էին ինձ և թաքուն հրճվում, որ իրենց որդին մեծանում է, այտն ահա ձեռքին է դրել և գիրք է կարդում։ Գոգնոցը կապած, իմ մայրիկը մտածեց՝ ասե՞լ թե չասել, և որոշեց չասել, որդուն չխանգարել, որդին թող կարդա ու դառնա գիտնական։ Կացինը թևին, իմ հայրիկը մտածեց՝ խնդրե՞լ թե չխնդրել։ Դարձյալ մտածեց՝ խնդրե՞լ թե չխնդրել, և որոշեց չխնդրել. որդին թող կարդա, հաց ուտելով թող կարդա։ Ես կարդում էի և զգում, որ նրանք ուզում են խոզերի մասին ինձ բան ասել, բայց ես ցույց էի տալիս, թե ոչինչ չեմ զգում, այլ միայն կարդում եմ քաջագործությունների մասին գիրքը, քանի որ լավ է, շատ լավ է, երբ  գրքերի մեջ ուրիշները գնում են, թրջվում են, մրսում են, կռվում են, պարտվում են, հաղթում են, և վատ է, անչափ վատ է, երբ ես ինքս եմ գնալու, հոգնելու, գտնելու կամ չգտնելու մեը խոզերը։
Գոմը պետք է անպայման սարքվեր, ձյուներից աոաջ կարտոֆիլը պետք է անպայման հավաքվեր, խոտը պետք է անպայման դիզվեր, ուրեմն հայրիկը, մայրիկը, հորեղբայրը չէին կարող չգնալ ձմեռվանից առաջ գոմը սարքելու, կարտոֆիլը հավաքելու, խոտը դիզելու։ Եվ իմ հայրիկը ինձ ասաց.
— Եթե քեզ մի բան խնդրե՞մ։
Ես գիտեի, թե ինչ է խնդրելու հայրիկը, բայց հարցրի.
— Ի՞նչ խնդրես։
Եվ շատ մեծ ամոթ էր, որ գիտեի, սակայն չիմանալու էի տալիս նրա խնդրանքը։
— Մեր խոզերը Պարզ բացատում տեսնող է եղել,— ասաց իմ հայրիկը։
— Ո՞վ է տեսել,— հարցրի ես։
— Անտառապահը։
— Ե՞րբ է տեսել,— հարցրի ես։
— Երեկ իրիկուն։
Ես կարողացա չհարցնել՝ «ինչո՞ւ է տեսել»։ Ես հարցրի.
— Պարզ բացատը որտե՞ղ է։
— Դու կարծեմ լավ գիտես, թե որն է Պարզ բացատը։
— էն հեռո՞ւն։
Նա չպատասխանեց, և ես հասկացա, որ նա ինձանից մի քիչ նեղանում է։ Ես հարցրի.
— Ուզում ես գնամ գտնեմ բերե՞մ մեր խոզերը։
— Ես ոչինչ էլ չեմ ուզում,— ասաց նա։
— Մեր խոզերը Պարզ բացատում տեսնող է եղել, հետո՞,— ասացի ես։
Աոանց աատասխանի նա շուռ եկավ գնալու։
— Լավ,— ասացի ես,— կգնամ։ Բայց եթե էնտեղ չլինեն՝ ի՞նչ անեմ։
— Չգիտեմ։
Նա իրոք նեղանում էր, որովհետե ինքը չէր կարող փնտրելու գնալ, իսկ ես տալիս էի ալարկոտ անբանի հարցեր։
— Ներողություն,— ասաց նա,— գիրքդ կարդա, ներողություն։
— Լավ,— ասացի ես,— հետքերը կգտնեմ, հետքով էլ իրենց կգտնեմ։
Աշնան արևը մեղմորեն ջերմ էր։ Աշնան մեղմ արևի մեջ գեղեցիկ էին ծիծեռնակների լուռ բները, այգու խնձորենիները, որոնք դեռ ունեին մի երկու խնձոր, իմ մայրիկի մեղմ ժպիտը, շիկավուն շանը, որ պառկել էր իմ ոտքերի մոտ ու ննջում էր, և աքաղաղի կարմիր կատա՛րը, և կեռասի ծառը, որ հանկարծ սկսեց ծվծվալ։ Ես նայեցի այգուն, տեսա կեռասի ծառը և դեղնափորիկ թռչունին, որ այդքան ուշ աշունով ծառին կեռաս էր գտել և զարմանքից ծվծվում էր։ Ես հասկացա, որ աշնան մեղմ արևի մեջ ամեն ինչ թախծոտ ու գեղեցիկ է և միակ տգեղը ես եմ, որովհետև ձևացնում եմ, թե գրքի պատճառով չէի ուզում մեր խոզերը փնտրելու գնալ։
Ես, ուրեմն, ասացի.
— Գիրքը խոզերի մոտ կկարդամ։
— Շնորհակալ կլինեմ,— ասաց իմ հայրիկը։— Ուզում ես՝ շունը թող մնա հավերին պահակ, ուզում ես՝ հետդ տար։ Շնորհակալություն,— կրկին ասաց նա, և ես մի քիչ ամաչեցի։
— Լավ,— ասացի ես,— շունը հետս կտանեմ։
Նրանք ինձ հագցրին բրդե տաք ու փափուկ սվիտեր, որ մայրիկն էր երեկոները գործել ինձ համար, հագցնել տվին ռետինե սոսկերով թեթև կոշիկներ, որպեսզի կաշվե կոշիկներով խոտերի վրա հանկարծ չսայթաքեմ, և ինձ նայեցին գուրգուրանքով, քանի որ սվիտերն ինձ շատ էր սազում, և ես իրենց որդին էի։
— Հիմա՞ գնամ,— ասացի ես։
— Քո և հորեղբոր ճանապարհը մինչև Կույր աղբյուր նույնն է, հորեղբոր հետ մինչև Կույր աղբյուր գնա, էնտեղից կթեքվես Թփուտ կածանով դեպի Պարզ բացատ։

2
Շունը չէր ուզում գալ։ Ես  նորից կանչեցի,  նա դանդաղ ելավ ու ծուլորեն հետևեց մեզ։ Նա ճանաչում էր Դիմաց անտառի գող ուրուրին, Դիմաց անտառի գող ուրուրը ճանաչում էո նրան։ Նրանք վաղուցվա ծանոթներ էին։ Դիմաց անտառի գող ուրուրը չէր ճախրում բազեի պես բաց ու բարձր, նա մեր հավերին մոտենում էր թփից թուփ և ծառից ծառ անցնելով, գրեթե սողալով։ Շունը դարձյալ կանգ առավ։ Ես տեսա գորշ ուրուրի գողունի թռիչքը թփուտից թփուտ, բայց մտածեցի, որ շանը տանում եմ նույնքան կարևոր գործի, ինչքան կարևոր է հավերի հսկողությունը, և սուլոցով կանչեցի շանը։ Նա մեր ետևից գալիս էր ակամա, ապա, երբ գյուղից դուրս էինք եկել, և մոռացել էր ուրուրի մասին, ուրախ վնգստոցով առաջ սլացավ ու գնաց։ Նա կարոտել էր անտառին, խոզերին, վազքին, հոգնածությանը։
Տանը իմ գրասեղանն էր, լուսամփոփի ջերմ ու շոյող լույսը, իմ փոքրիկ գրադարանը, ռադիոյի մեղմ երգը և, իմ թախտին, ուղտի բրդից գործած հաստ շալը՝ ցերեկային նիրհի համար։ Անտառում արջերն էին, փղերը, վագրերը, հովազները, սատանաները, դևերը և հրեշները, մեր խոզերից և իմ ազնվությունից բացի, բոլորն էլ անտառում էին, և ես գնում էի դանդաղ, իմ հորեղբորից ետ մնալով։ Ես բացել էի գիրքը և գնում էի գրքին նայելով, իբր թե չեմ կարողանում կտրվել գրքից և ետ եմ մնում կարդալու պատճառով։
Կույր աղբյուրի մոտ, որտեղ ճամփաբաժանն էր, շունը կանգնել էր և սպասում էր մեզ։ Աղբյուրը Կույր էր կոչվում, որովհետև իր խորքերից նա մանրահատիկ ավազ էր հանում, ավազը փակում էր նրա ակը։ Աղբյուրը դարձյալ լցվել էր մանրահատիկ ավազով ու տիղմով, փակ ակունքի ետևում, գետնի տակ աղբյուրը գուցե խեղդվում էր։
Իմ հորեղբայրը նայում էր արդեն ճահիճ դարձող աղբյուրին։ Հանդի իր պայուսակից նա հանեց հանդի իր ուտելիքը, խաշած հավը կիսեց, փաթաթեց լավաշ հացի մեջ, այդ փաթեթը փաթաթեց թերթով և դրեց իմ թևի տակ։ Եվ գլխով ցույց տվեց Պարզ բացատի կածանը։
—  Ուզում եմ ջուր խմեմ,— ասացի ես։
— Պարզ բացատի աղբյուրից կխմես,— ասաց նա,— մեծ կաղնու տակ է, գնացեք։
Ուրախ կլանչոցով շունը նետվեց դեպի կածան։ Մի պահ ես էլ ուրախացա ու վազեցի։ Խաշամը խշխշում էր խլացնելու չափ ուժգին ու չոր։ Այդ խշխշոցն էր, երբ վազում էի՝ իմ ականջներում միայն այդ խշխշոցն էր։ Խաշամը հասնում էր ծնկներիս։ Երբ կանգ էի աոնում՝ լուո լռություն էր, այդ լռության ու լույսի մեջ հազիվ լսելի սվսվալով օրորվում էին թափվող տերևները։ Սև մոշահավը կչկչոցով թռավ իմ ոտքերի տակից, և դարձյալ խոր լռություն էր։ Ինձ թվում էր, թե ես լսում եմ անտառի խաղաղ շնչառությունը։
Ես ետ նայեցի։ Իմ հորեղբայրը ծնկել էր աղբյուրի մոտ և ինչ-որ բան էր անում։ Մի քիչ էլ խորանալով անտառի մեջ՝ ես դարձյալ ետ նայեցի։ Ինձ թվաց, թե հորեղբայրն արդեն գնացել է, բայց չէր գնացել, դեռ կռացած էր աղբյուրի վրա և դժվար էր նկատվում, քանի որ հողագույն էին և՛ ճանապարհը, և՛ նրա հագուստը։ Ես նստեցի ծառի ետևը և, որպեսզի ինքս ինձ խաբեմ, թե որևէ բան եմ անում, բացեցի սխրագործությունների մասին գիըքը։ Գիրքը, սակայն, ես չէի կարդում, գրքի վրա կռացած՝ ես սպասում էի, թե իմ հորեղբայրը երբ է հեռանալու վերադարձի ճանապարհից։ Նա հիմա նստել էր աղբյուրի մոտ, ծխում էր և, ինչպես ինձ էր թվում, նայում էր անտառի մեջ ինձ։ «Օրինակ՝ ինչո՞ւ ես էդպես պարապ  նստել,— մտածեցի ես,— խոզ գտնելը ձեր գործն է, գիրք կարդալը՝ իմ. ես ահա կարդում եմ իմ գիրքր, իսկ դուք պարապ նստել եք»։ Եվ որպեսզի ինքս ինձ ավելի խաբեմ, ես ականջներս փակեցի մատներով ու նայեցի միայն գրքին։ Իբր թե կարդում եմ, իբր թե միայն կարդում եմ։
Հեոավոր թույլ խշխշոց էր լսվում։ Ես հայացքս գրքից բարձրացրի և ականջներս բացեցի, խշխշոցը շատ ուժեղ էր և շատ մոտիկ։ Բայց ես չհասցրի վախենալ, որովհետև նույն պահին էլ տեսա մեր շանը։ Նա թափով կպավ ինձ, ցատկեց, նորից ցատկեց, վնգստաց ու կանչեց դեպի Պարզ բացատ։ Որպեսզի նա նորից չկլանչի ու խշխշացնի, ես իմ հացի կեսը տվեցի նրան, և նա ծառի ետևը ինձ մոտ նստեց ու սպասեց, թե էլ ինչ եմ տալու։
Հավի սպիտակ թել-թել մսերը ես կերա, ոսկորը տվեցի նրան։ Վզի կաշին ես կերա, ոսկորը տվեցի նրան։ Մի քիչ դժվար էր ուտվում, որովհետև ես չէի գնացել խոզերը փնտրելու, բայց ես ուտում էի։ Հավի չտեսնված համով ոտը ես կերա, ոսկորը տվեցի շանը։— էս էլ քեզ,— ասացի։
Աղբյուրի մոտ հիմա մարդ չկար։ Ես կածանով իջա դետի ճանապարհ։ — Գնացինք,— ասացի ես շանը։ Նա նայում էր ինձ և տեղից չէր ելնում, նա չէր հավատում, որ արդեն ետ ենք դաոնում։
— Քո գործն է,— ասացի ես,— եթե ուզում ես մնալ՝ մնա։
Ես իջա ճանապարհ՝ աղբյուրի մոտ։ Աղբյուրի ավազանում հիմա ցեխ ու տիղմ չկար, նրա ակը հիմա կույր չէր։ Աղբյուրը հիմա բխում էր աոատ ու ազատ, վարարությունից ուղղակի պարում էր։ Նրա քարե կապույտ ավազանը լիքն ու պարզ էր։ Նրա մաքուր հայելու մեջ ես տեսա իմ կուշտ ու հիմար դեմքը, ես ինձնից մի քիչ ամաչեցի, բայց շատ էի ծարավ, կռացա ջուր խմելու։ Ես չհասցրի հասկանալ, որ այդ աղբյուրին ես արժանի չեմ՝ երբ արդեն ջուր էի խմում… Որ այդ աղբյուրը, որ հավի այդ միսը, որ այդ շունը, որ անտառի այդ խշշոցը, որ այդ հայրիկը, որ այդ մայրիկը, որ այդ բոլորը շատ լավն են, իսկ ես շատ վատը՝ դրա մասին ես չէի մտածում, ես կում առ կում խմում էի այդ ջինջ ջուրը։ Ես ամենևին չէի մտածում, որ այդ աղբյուրը իմը չէ, ինձ չի պատկանում։ Ես մի կուշտ խմեցի և գոհ էի։
Անտառից ես խոտոց լսեցի, դա կարծես թե խոզի ձայն էր, ես մի քիչ դարձյալ ամաչեցի, բայց շարունակեցի գնալ դետի տուն՝ դեպի իմ թախտը, իմ գրասեղանը, իմ տաքուկ անկյունը։
Երբ գյուղին բավական մոտեցել էի, տեսա, որ շունը դանդաղ գալիս է իմ ետևից։
—  Չէիր ուզում՝ չգայիր,— ասացի ես շանը,— քեզ ո՞վ ստիպեց, քեզ ոչ ոք էլ չստիպեց։
Ուրուրը հավ գողացել էր թե չէր գողացել՝ ես չիմացա։ «Հավերի հարցը մայրիկին է վերաբերում, թող մայրիկն էլ ստուգի՝ ուրուրը հավ թռցրել է թե չի թռցրել,— մտածեցի ես։— Աշխարհագրության իմ դասը գիտեմ, պատմության իմ դասը գիտեմ, մաթեմատիկայի իմ խնդիրը…»
Հայրիկը նստել էր թախտի եզրին և ժպտում ու տնքում էր։ Նրա մեջքն, ուրեմն, նորից ցավում էր։ Բայց թե ինչու էր ժպտում՝ ես չէի կարողանում հասկանալ։
— էդ ռադիոն էդ ի՞նչ է երգում,-  հարցրեց նա։
— Կոմիտաս։
— Ինքը գրե՞լ է, թե ինքը երգում է։
— Ինքը գրել է, ինքը կոմպոզիտոր է։
Նա ժպտում էր, ապա ասաց.
— Ապրես, որ պատմությունն էդքան լավ ես սովորում։
— Ո՞վ ասաց։
— Ուսուցիչները եկել, ինձ օգնում էին։ Վաղվա դասերդ գիտե՞ս։
— Գիտեմ։
— Շնորհակալություն,— ասաց նա։— էդ ոչինչ, որ խոզերը չես գտել, ես հիմա կգնամ կբերեմ։
— Հիմա մութ է,— ասացի ես։
— Գելը երեկ գիշեր Մուշեղի խոզերն անտառում ջարդել է, վախենում եմ մերոնց էլ վնասի։
Նա ամեն վայրկյան ուզում էր թախտից ելնել և չէր ելնում։ Նա չէր ուզում թիկնել, բայց, ի վերջո թիկնեց։
—  Որ պառկում եմ՝ չի  ցավում,— ասաց  նա։— Միայն Պա՞րզ բացատը նայեցիր, թե ուրիշ տեղեր էլ փնտրեցիր։
— Պարզ բացատը նայել եմ,— ասացի ես։
— Ուրեմն, էլ Պարզ բացատ չեմ գնա,— ասաց նա,— ափսոս, ես հույս ունեի, թե էնտեղ կլինեն։
— Չգիտեմ,— ասացի ես,— կածանը խաշամով ծածկված էր, իմ նայածը չգիտեմ Պա՞րզ բացատն էր, թե մի ուրիշ բացատ:
—  Բացատի եզրին մի մեծ կաղնի՞ կար։
— Մի մեծ կաղնի կար, կաղնու տակ մի աղբյուր կար,— ասացի ես։
Ցավից ծամածռվելով նա ելավ միանգամից և փնտրեց գլխարկը։ Նա այնքան էր հոգնած, որ չէր հասկանում, որ գլխարկը ձեռքին է։
— Ափսոս, որ Պարզ բացատում չեն եղել,— ասաց նա,— ուրեմն հեռացել, հասել են խոր բացատ։
— Քո մեջքը ցավում է,- ասացի ես։
Նա ծաղրեց իր ցավը.
— Որ մթան մեջ աչքդ լարում ես՝ ցավը մոռացվում է։
— Ես քեզ հետ գալիս եմ,— ասացի ես։
Նա ինձ շոյեց.
— Դու էսօր շատ ես ման եկել, հաց կեր, մի քիչ հանգստացիր ու քնիր։
Երբ նա թաղվում էր մթան մեջ, ես բարձր ասացի.
— Ես էլ եմ գալիս։
— Ո՛չ,— կտրուկ ասաց նա,— դու գիրքդ կարդա։
Մթան մեջ՝ հաչոցով ու փափուկ թափով մի բան անցավ. շունն էր, գնում էր իմ հայրիկի հետ փնտրելու, հեռու անհայտություններում գտնելու, բերելու մեր խոզերը, որոնց միսը ամբողջ ձմեռ ես պետք է ուտեի, որոնց գնով ես պետք է հագնեի տաք վերարկու, ունենայի դահուկներ, դահուկային կոշիկներ, փափուկ վզնոց, ականջակալ գլխարկ…
Մայրիկը ընթրիքի սեղան էր փռում։ Ռադիոն կամացուկ երգում էր։ Գրասեղանին շոյիչ կաթնալույս էր մաղում լուսամփոփը։ Սպիտակ սփռոցին մարմրում էր լավ թխած սպիտակ հացը։ Հացի կողքին՝ կարմիր տապակած կարտոֆիլը։ Կարճ բոցերով վառվում էր օջախի փայտը։ Թեյամանը մեղմ չխկչխկում էր։ Եվ թեյի արծաթե գդա՛լն էր շատ գեղեցիկ, և ընկույզի դարչնագույն մուրաբա՛ն, որ փայլփլում էր կաթնալույսի մեջ, և գիշե՛րն էր թավ ու տաք, և տխո՛ւր էր միայնակ ծղրիդի ընդհատ երգը, որ լսվում էր երբեմն սեղանի մոտից, երբեմն՝ օջախի, երբեմն՝ իմ թախտի։ Այդ բոլորը տխուր ու գեղեցիկ էին և ստեղծված էին ինձ համար, բայց ես արժանի չէի դրանք ուտելու, դրանք զգալու, դրանց նայելու, դրանք լսելու։
— Ես հաց չեմ ուտում,— ասացի ես, մտա անկողին և շուռ եկա դեպի պատը։ Եվ բրդի ու փետուրի փափկությո՛ւնն էր ափսոս, և անկողնի ճերմակ մաքրությո՛ւնը։ Մայրս մոտենում էր, ես աչքերս փակեցի։ Նա ծածկեց իմ մեջքը և մրմնջաց.
— Երեխաս էսօր շատ է չարչարվել։

Հարցեր և առաջադրանքներ

  1. Բացատրի՛ր կապույտ գրված բառերը:
    եղան-երկծայր
    այտ-թուշ
    կածան-ճանապարհ
    ուրուր-ցին
    ակունք-անցք
    խաշամ-ծառերից թափված աշնան տերև
  2. Տեսքստում հոմանիշ զույգե՛ր գտիր:
  3. Գրի՛ր  թաքուն-գաղտնի-բացահայտ, թախծոտ-տխրալի-խնդալի, գեղեցիկ-սիրուն-տգեղ,  ուժեղ-հզոր-թույլ, մութ-խավար-լույս, ալարկոտ-ծույլ-աժխույժ  բառերի հոմանիշները և հականիշները:
  4. Նարնջագույն գրված նախադասութունները բացատրի՛ր:
     Եթե մեր խոզերը կորած չլինեին, այդ պահին աշխարհում ամեն ինչ անչափ գեղեցիկ կլիներ։
    Միայն վատ բանը այններ, որ իրենց խոզերը կորած էին:
    Մթան մեջ՝ հաչոցով ու փափուկ թափով մի բան անցավ. շունն էր, գնում էր իմ հայրիկի հետ փնտրելու, հեռու անհայտություններում գտնելու, բերելու մեր խոզերը, որոնց միսը ամբողջ ձմեռ ես պետք է ուտեի, որոնց գնով ես պետք է հագնեի տաք վերարկու, ունենայի դահուկներ, դահուկային կոշիկներ, փափուկ վզնոց, ականջակալ գլխարկ…
    Տղան հասկանում է, որ սխալ է գործել և այդ ամենի իր համար էր:
  5. Տեքստում գտիր աշնանային պատկերները, դո՛ւրս գրիր:
    Հեքիաթում ներկայացված է աշնան տերևների խշխշոցը, մեղմ արևը, թափված տերևները և այլն:
  6. Բնութագրիր տղային, հայրիկին, մայրիկին, հորեղբորը:
    Տղան լավ էր սովորում բայց ալարկոտ և ծույլ էր, խուսափում էր աշխատանքից, բայց վերջում զղջում էր իր արածների համար:
    Հայրիկը աշխատասերը, հոգատար և համբերատար մարդ էր:
    Մայրը սիրող, նուրբ և հոգատար էր տղայի հանդեպ:
    Հորևեղբայրը լուռ, աշխատասեր օգնող էր:
  7. Գրիր կարծիքդ տղայի մասին:
    Տղան շատ ծույլ ուալարկոտ էր սկզբում ինձ դուր չեկավ, բայց վերջում հասկացավ իր սխալը:
  8. Արդարացրո՛ւ կամ մեղադրի՛ր նրան: Ի՞նչ խորհուրդ կտաս տղային:
    Տղային կարդարացնեմ նրանով, որ հասկացավ իր սխալը, իսկ սկզբում կմեղադրեմ, որովհետև իրեն սխալ եր պահում:
  9. Բացատրի՛ր պատմվածքի վերնագիրը: