Ինքնաստուգում

Նրա տունը մի խեղճ  խրճիթ էր. օջախի շուրջը նստել էին բարի մարդ ու կինն ու երեք փոքր երեխաները: Նրա խրճիթին կից մի մեծ բակում որոճում էին ոչխարները: Նա հովիվ էր, սարի հովիվ:— Սիրելի՜ երեխաներս, ձեզ եղբայր եմ բերել, թո՜ղ չլինեք երեք եղբայր, լինեք չորս, երեքին հաց տվող ձեռքը չորսին էլ կտա: Սիրեցե´ք իրար, եկե´ք համբուրեցեք ձեր նոր եղբորը: Ամենից առաջ հովվի կինը գրկեց երեխային և մոր պես ջերմ-ջերմ համբուրեց, հետո երեխաները եկան և եղբոր պես համբուրեցին նրան: Երեխան ուրախությունից լաց էր լինում և նորից լալիս: Հետո սեղան նստան ուրախ, զվարթ մայրը նրանց համար անկողին շինեց և ամենքին քնեցրեց իր կողքին, երեխան շա՜տ հոգնած էր. իսկույն աչքերը խփեց և անո՜ւշ- անո՜ւշ քնեց: +3

արև-ա-մուտ -բարդ

լույս-ավոր-ածանցավոր
դուռ-պարզ
կապիկ-պարզ
անուշ-իկ-ածանցավոր
քաղաք-ա-պետք-բարդ
ուրախ-ություն-ածանցավոր
հայրեն-ա-գիտություն-բարդածանցավոր
ծիրան-ենի-ածանցավոր
ձմեռ-պարզ +3

Լուն ուղտ շինել – չափազանցնել
գլխի ընկնել – հասկանալ
ականջ դնել – գախնալսել
անուշ անել – վայելել
բաժին հանել – մասնատել
սիրտը դող ընկնել – վախենալ+2

Բութ-բութը դրեցիր նախադասությոն մեջ
բութ – բութն է ամենահաստ մատը

կետ-ամենամեծ ձուկը կետն է
կետ-նախադասության վերջում երեք կետ դրեցի

մարտ-մարտի դաշտում մենամարտեցի
մարտ-մարտ ամիսը գեղեցիկ է

անտառ – ոնց կլիներ աշխարհը անտառ (արանց տառ)
անտառ – մենք գնացինք անտառ

հոր- հորս անունը Արմեն է
հոր- ինչ խորը հոր է +2

10 միավոր

Երկրակեղևի կառուցվածքը

Երկրակեղևը՝ միջնապատյանի հետ,  անվանում են քարոլորտ: Այն կազմված է վիթխարի կտորներից, որոնք մշտական շարժման մեջ են  և կարծես սահում են միջնապատյանի վերին շերտով: Դրանք քարոլորտի սալերն են: 

Սալերն ընդգրկում են ոչ միայն  մայրցամաքները, այլև օվկիանոսի հատակի իրենց հարակից մասերը: Այդ պատճառով քարոլորտի սալերի և մայրցամաքների սահմանները չեն համընկնում: Դրանք նույն հիմքն ունեն և իրար հետ կազմում են մեկ ամբողջություն: Քարոլորտի սալերը տարեկան 5-6 սմ արագությամբ շարժվում են տարբեր ուղղություններով: Սալերի բախման տեղերը երկրակեղևի ամենաակտիվ, երկրաշարժավտանգ շրջաններն են: Երկրակեղևն ունի երկու շերտավոր կառուցվածք:  Առանձնացնում են երկրակեղևի երկու հիմնական տիպ՝ մայրցամաքային և օվկիանոսային: Մայրցամաքային երկրակեղևը եռաշերտ է: Վերին շերտը նստվածքային ապարների շերտի տակ գրանիտային ապարների շերտն է, իսկ դրա տակ՝ բազալտայինը: Երկրակեղևի առավելագույն հաստությունը հասնում է  5-10 կմ: Այն կազմված է երկու շերտից՝ նստվածքային և բազալտային: Գրանիտային շերտը բացակայում է:
Երկրի ներքին հզոր ուժերի ազդեցությամբ միջնապատյանն անընդհատ շարժման մեջ է: Այդ շարժումը պատճառ է դառնում երկրակեղևի անընդհատ շարժման:  Դրա հետևանքով նրա տարբեր տեղամասերում ապարաշերտերը կոտրատվում են, թեքվում են, բարձրանում են, իջնում են կամ էլ ծալքավորվում: Գիտնականները պարզել են,  երկրակեղևում տեղի են ունենում երկու տեսակի շարժումներ՝ ուղղաձիգ և հորիզոնական: Ուղղաձիգ շարժումների հետևանքով երկրակեղևի տարբեր տեղամասեր դանդաղորեն բարձրանում են կամ իջնում: Հորիզոնական շարժումների ժամանակ երկրակեղևի առանձին տեղամասեր մի դեպքում մոտենում են իրար, սեղմվում՝ առաջացնելով ծալքեր, մյուս դեպքում հեռանում են իրարից՝ առաջացնելով խզվածքներ:
Երկրակեղևի շարժումներն առանձնապես բնորոշ են նրա շարժունակ, անկայուն,  լայնարձակ  տեղամասերին, որոնք կոչվում են երկրածալքեր (գեոսինկլինալներ): Այդ տեղամասերում կան գործող հրաբուխներ, և հաճախ լինում են ուժեղ երկրաշարժեր: Երկրի մակերևույթին երկրածալքերը համընկնում են լեռնային շրջանների հետ:
Երկրակեղևում կան նաև համեմատաբար կայուն, անշարժ տեղամասեր: Երկրակեղևի կայուն, ընդարձակ, կարծր բյուրեղային հիմքով տեղամասերը կոչվում են հարթակներ (պլատֆորմներ): Այս տեղամասերում չկան  գործող հրաբուխներ, չեն լինում ուժեղ երկրաշարժեր: Երկրի մակերևույթին դրանք համընկնում են հարթավայրերի հետ: Հարթակներն ընկած են մայրցամաքների հիմքում: Օրինակ՝ Հարավային Ամերիկայի հիմքում ընկած է հարավամերիկյան հարթակը, Աֆրիկայի հիմքում՝  Աֆրիկյանը: Բոլոր մայրցամաքների հիմքում մեկական հարթակ է ընկած՝ բացառությամբ Եվրասիայի:

Առաջադրանքներ

1.Ի՞նչ են քարոլորտի  սալերը: Քարոլորտը կազմված է վիթխարի կտորներից, որոնք մշտական շարժման մեջ են  և կարծես սահում են միջնապատյանի վերին շերտով: Դրանք քարոլորտի սալերն են: 
2. Ի՞նչ կառուցվածք ունի երկրակեղևը: Որո՞նք  են երկրակեղևի հիմնական տիպերը: Երկրակեղևն ունի երկու շերտավոր կառուցվածք:  Առանձնացնում են երկրակեղևի երկու հիմնական տիպ՝ մայրցամաքային և օվկիանոսային: 
3. Երկրակեղևի շարժումների ի՞նչ տեսակներ գիտեք: երկրակեղևում տեղի են ունենում երկու տեսակի շարժումներ՝ ուղղաձիգ և հորիզոնական:
4. Ի՞նչ է հարթակը: Երկրակեղևի կայուն, ընդարձակ, կարծր բյուրեղային հիմքով տեղամասերը կոչվում են հարթակներ (պլատֆորմներ):
5. Ի՞նչ է երկրածալքը: Երկրակեղևի շարժումներն առանձնապես բնորոշ են նրա շարժունակ, անկայուն,  լայնարձակ  տեղամասերին, որոնք կոչվում են երկրածալքեր։

Մխիթար Սեբաստացի

Համացանցի օգնությամբ տեղեկություններ ենք հավաքում Մխիթար Սեբաստացու և Մխիթարյան միաբանության մասին։ Կարող եք ստեղծել սահիկաշար։ Ներկայացնում ենք դասարանում, ընկերներին։

Մխիթար Սեբաստացին գիտնական էր, մշակութային և եկեղեցական գործիչ, Մխիթարյան միաբանության հիմնադիրը: Ծնվել է Սեբաստիա քաղաքում 1676թ.-ի փետրվարի 17-ին և, ի պատիվ մանուկ Քրիստոսի կնքվել Մանուկ անունով։

Դեռ վաղ տարիքից Մանուկը երազում էր դառնալ քահանա։

Նա գտավ մի ընկեր, որի հետ փախան դեպի լեռները, որտեղ ապրեցին որպես ճգնավորներ։

Մանուկի ծնողները գտան նրանց և նրան տարան տուն։ Այս պատահարի մասին տեղեկանալով` մոտակա վանքի` Սուրբ Նշանի վանահայրը, Մանուկին առաջարկեց վանքում հասարակական աշխատանքներ կատարել, ինչը նորից մերժվեց ծնողների կողմից։

1685-1691թթ. սովորել է Սեբաստիայի Սբ. Նշան վանքում, որտեղ էլ Մխիթար անունով սարկավագ է օծվել։ Դեռ վաղ տարիքում մտադրվել է հիմնել կրոնական միաբանություն հայ ժողովրդի հոգևոր և իմացական կարիքները հոգալու համար:

Մխիթարյան միաբանություն

Մխիթարյան միաբանությունը հայ կրոնական և մշակութային կազմակերպություն է, հայ կաթոլիկ եկեղեցու բենեդիկտյան վանականների միաբանություն։ Հիմնադրվել է 1701 թ. սեպտեմբերի 8-ին Կոստանդնուպոլսում վանահայր Մխիթար Սեբաստացու կողմից։ Միաբանությունն իր գործունեության ընթացքում հրատարակել է բազմաթիվ հայագիտական-բանասիրական, կրոնական և գիտական այլ աշխատություններ։ Հետապնդումների հետևանքով միաբանությունը երկար ժամանակ գտնվում է դեգերումների մեջ և միայն 1717 թ. սեպտեմբերին մխիթարյանները հաստատվում են Սուրբ Ղազար կղզում, որտեղ գտնվում են մինչև օրս:

2000 թ. տեղի է ունենում Վենետիկի և Վիեննայի Մխիթարյան միաբանությունների միավորումը։ Միավորումից հետո 2000 թ. հուլիսի 10-21-ը Ս. Ղազար Մայրավանքում գումարվում է արտակարգ ժողով, որի ժամանակ Վենետիկի և Վիեննայի միաբանները որոշում են ստեղծել Մխիթարյան միացյալ միաբանություն՝ մեկ կենտրոնական վարչությունով։ Այսպիսով, Մխիթարյան միացյալ միաբանության գլխավոր կենտրոնատեղին Վենետիկի Սուրբ Ղազար կղզու Մայրավանքն է, իսկ Վիեննայի վանքը՝ առաջին գլխավոր մենաստանը։

Գործնական քերականություն

94. Ամեն շարքից մի բաղադրիչ ընտրի´ր և բաղադրյալ բառեր կազմի´ր (քանիսը կստացվի): 

Ա. Գետ, կանչ լույս(լուս), գիր(գր), սիրտ(սրտ), միտ։

Բ. Ան-, -ք, -ել, -ոտ,  -ակ, -ավոր: 

գիր-ք- գիրք

լույս-ավոր-լուսավոր

ան-սիրտ-անսիրտ

գետ-ակ-գետակ

կանչ-ել- կանչել

96. Տրված բառերից նորերը կազմի´ր ակ, իկ, ուկ մասնիկներով (ածանցներով): Այդ ածանցներն ի՞նչ իմաստ են տալիս բառին:

Ա.Աստղ, արկղ, թիթեռ, թերթ, գետ, նավ, դուռ(ն), թռչուն, խոզ, գառ(ն):

Բ. Հայր, մայր, տատ, պապ, քաղցր, անուշ, որդի, տաք, հարս(ն):

աստղ-իկ-աստղիկ

արկղ-իկ-արկղիկ

թիթեռ-ն-իկ-թիթեռնիկ

թերթ-իկ-թերեիկ

գետ-ակ-գետակ

նավ-ակ-նավակ

դուռ-ակ-դռնակ

թռչուն-ակ-թռչնակ

խոզ-ու-խոզուկ

գառն-ուկ-գառնու

հայր-իկ-հայրիկ

մայր-իկ-մայրիկ

տատ-իկ-տատիկ

պապ-իկ-պապիկ

քաղցր-իկ-քաղցրիկ

անուշ-իկ-անուշիկ

որդի-ակ-որդյակ

տաք-ուկ-տաքուկ

հարս-իկ-հարսիկ

97. Տրված բառաշարքերից ընտրի՛ր ածանցավոր բառերը ե արմատն ածանցից գծիկով բաժանի´ր:

Օրինակ՝ ձկնիկ — ձկն (ձուկն) — իկ:

Տնակ — տն (տուն) — ակ:

ա) Շապիկ, մկնիկ մուկ-իկ, զատիկ զատ-իկ, ծաղիկ, մայրիկ մայր-իկ, աղջիկ, շնիկ շուն իկ, փիսիկ, գեղեցիկ, կապիկ, փոքրիկ փոքր-իկ, սիրունիկ սիրուն-իկ, կողիկ (կոտլետ), թիթեռնիկ թիթեռ-նիկ, ծիտիկ, քթիկ քիթ-իկ, տոտիկ-տոտ-իկ, մատիկ-մատ-իկ:

բ) Գնդակ-գունդ-ակ, գետակ-գետ-ակ, վանդակ, ելակ, կատակ, նապաստակ, առվակ-առու-ակ, զավակ, բակ, գուշակ, որդյակ-որդի-ակ, դղյակ, կտակ, պատանյակ-պատանի-ակ, թիակ, թակ, բլրակ-բլուր-ակ, վարդակ, սոխակ, մահակ-մահ-ակ, մոծակ: 

գ) Գայլուկ-գայլ-ուկ, բուկ, մանուկ, գառնուկ-գառ-ուկ, ձագուկ-ձագ-ուկ, ձուկ, ձիուկ-ձի-ուկ, բազուկ, մուկ, աղմուկ, հատուկ, մարդուկ-մարդ-ուկ, պոչուկ-պոչ-ուկ, վհուկ, ձմերուկ:

98. Սխալները գտի´ր և ուղղի´ր:

Օրինակ՝

Բնության մեջ ամեն ինչ՝ փոքրիկ թիթեռնիկն անգամ շատ բան կարող է սովորեցնել մարդուն: — 1. Բնության մեջ ամեն ինչ՝ փոքրիկ թիթեռն անգամ շատ բան կարող է սովորեցնել մարդուն: 2. Բնության մեջ ամեն ինչ՝ թիթեռնիկն անգամ շատ բան կարող է սովորեցնել մարդուն:

Փոքրիկ բլրակն էլ անցիր ու կհասնես ասածս ծառին: Փոքրիկ ձկնիկը ջրիմուռների տակ էր թաքնվել: Քաղաքի ծայրին՝ մի փոքրիկ տնակում, ապրում էր կախարդը: Մի փոքրիկ առվակ իջնում էր սարն ի վար: Անտառից դուրս եկավ մի պստլիկ ձիուկ: Հավն ածեց մի փոքրիկ ձվիկ: Քամին դես ու դեն էր քշում կտոր-կտոր ամպիկները:Փոքրիկ բլրակն էլ անցիր ու կհասնես ասածս ծառին: Փոքրիկ ձկնիկը ջրիմուռների տակ էր թաքնվել: Քաղաքի ծայրին՝ մի փոքրիկ տնակում, ապրում էր կախարդը: Մի փոքրիկ առվակ իջնում էր սարն ի վար: Անտառից դուրս եկավ մի պստլիկ ձիուկ: Հավն ածեց մի փոքրիկ ձվիկ: Քամին դես ու դեն էր քշում կտոր-կտոր ամպիկները:

Մայրը

PR1600695d800fbae76408e3668fe5de7d

Ծիծեռնակը բույն էր շինել մեր տան կտուրին:

Ամեն տարի աշնանը գնում էր, գարնանը գալիս, բույնը նորոգում: Գարունը բացվում էր, և նա իր զվարթ ճիչով հայտնվում էր մեր կտուրի տակ:

Նորից գարուն է: Մեր ծիծեռնակը եկել է, նորոգել է բույնը, ձու է ածել, ճուտ հանել: Նա ամբողջ օրը ուրախ ճիչով թռչում, կերակուր է բերում իր ճուտիկներին:  Սովորական մի օր մայր ծիծեռնակը նորից եկավ և կտուցով ձագերի համար կեր բերեց: Ճուտիկները ճվճվոցով բնից հանեցին դեղին կտուցները:

Ինչպես եղավ` նրանցից մեկը, գուցե ամենաբկլիկն ու անզգույշը, ավելի շատ բնից դուրս ձգվեց ու ընկավ ներքև:

Մայրը ճչաց ու ցած թռավ ճուտի հետևից: Բայց հենց այդ պահին, որտեղից որտեղ հայտնվեց մեր կատուն, ճանկեց փոքրիկ ճուտը և փախավ:

Ծիծեռնակը սուր ծղրտոցով ընկավ կատվի հետևից` նրա շուրջը թռչկոտելով ու նրան կտցահարելով:  Բայց ապարդյուն: Կատուն փախավ և մտավ ամբարի տակ:

Ամեն բան այնքան արագ կատարվեց: Ծիծեռնակը դեռ ծղրտոցով պտտվում էր ամբարի շուրջը, իսկ մենք` երեխաներս, մի-մի փայտ առած ամբարի տակ պտտեցնում էինք, որ կատվին վախեցնենք: Հետո մեկ էլ կատուն դուրս եկավ ու փախավ դեպի մարագը` դունչը լիզելով:

Ծիծեռնակը կատվին տեսավ առանց ձագի, մի զիլ ծղրտաց, թռավ, իջավ դիմացի ծառի ճյուղին: Այնտեղ լուռ նստեց: Հաջորդ պահին քարի պես ճյուղից ընկավ գետնին: Վազեցինք, տեսանք` մեռած է:

Անծանոթ բառեր

ամբար – մառան

մարագը – թաքստոց

Հայաստանը առաջինն էր, որ 301 թվականին քրիստոնեությունը հռչակեց որպես պետական կրոն: Այդ գոր­ծում բացառիկ դեր են խա­ղա­ցել Տր­դատ Գ թա­գա­վո­րը եւ Հա­յոց առա­ջին հայ­րա­պետ Սբ. Գրի­գոր Լու­սա­վո­րի­չը:

Հայ պատ­մա­գ­րու­թյան հա­մա­ձայն, երբ 287 թվա­կա­նին Տր­դա­տը հռո­մեա­կան զոր­քի օգ­նու­թյամբ վե­րա­դառ­նում է Հա­յաս­տան վե­րա­գ­րա­վե­լու իր հոր գա­հը, ճա­նա­պար­հին զո­հեր է մա­տու­ցում Անա­հիտ հեթանոսական աս­տ­վա­ծու­հու մե­հյա­նին: Իր զի­նա­կից­նե­րից Գրի­գո­րը քրիս­տո­նյա լի­նե­լով հրա­ժար­վում է զոհ մա­տու­ցել: Այդ ժա­մա­նակ Տր­դա­տին հայ­տ­նի է դառ­նում նա­և, որ նա իր հոր` Խոս­րով Բ-ին սպա­նող Անակ իշ­խա­նի որ­դին է: Տր­դա­տը հրա­մա­յում է նրան գցել Ար­տա­շա­տի ստո­ր­եր­կ­րյա բան­տը (Խոր վիրապ), որ սահ­ման­ված էր մա­հա­պարտ­նե­րի հա­մար: Նույն թվա­կա­նին Տր­դա­տը եր­կու հրո­վար­տակ է ար­ձա­կում: Առա­ջի­ն հրովարտակով հրա­մա­յում է Հա­յաս­տա­նի մեջ գտ­ն­վող քրիս­տո­նյա­նե­րին կապած ար­քու­նիք բե­րել և նրանց ու­նեց­ված­քը բռ­նա­գ­րա­վել, իսկ եր­կ­րոր­դով մա­հա­պա­տիժ է սահ­մա­նում քրիս­տո­նյա­նե­րին թաք­ց­նող­նե­րի հա­մար:

Ազ­գա­յին ավան­դու­թյու­նը Հա­յաս­տա­նում քրիս­տո­նեու­թյան պե­տա­կան կրոն հռչակումը սեր­տո­րեն կա­պում է Սուրբ Հռիփ­սի­մյանց կույ­սե­րի նա­հա­տա­կու­թյան հետ: Սրանք հռո­մեացի կույ­սեր էին, որ փախ­չե­լով Դի­ոկ­ղե­տի­ա­նոս կայ­սեր հա­լա­ծանք­նե­րից գա­լիս են Արե­ւելք, եր­կր­պա­գում Փրկ­չին և  հաս­տատ­վում Վա­ղար­շա­պատ մայ­րա­քա­ղա­քի մոտ: Տր­դա­տը հմայ­ված Հռիփ­սի­մե կույ­սի գե­ղեց­կու­թյու­նից, ցան­կա­նում է ամուս­նա­նալ նրա հետ, սա­կայն մեր­ժ­վե­լով հրա­մա­յում է բո­լոր կույ­սե­րին նա­հա­տա­կել: Կույ­սե­րի եւ հատ­կա­պես Հռիփ­սի­մեի նա­հա­տա­կու­թյու­նը հո­գե­կան հզոր ցն­ցում­ներ է պատ­ճա­ռում Տրդատին, որ հոգեկան ծա­նր հի­վան­դու­թյուն է ստա­նում: 5րդ դա­րում ժողովուրդը այդ հիվանդությունը բնորոշում էր խո­զա­կեր­պու­թյամբ եւ Տր­դա­տին քան­դա­կա­գոր­ծու­թյան մեջ պատ­կե­րում խո­զա­կերպ:

Թա­գա­վո­րի քույր Խոս­րո­վի­դուխ­տը մի քա­նի ան­գամ երազ է տես­նում թե Տր­դա­տին կա­րող է բու­ժել մի­այն բան­տար­կ­ված Գրի­գո­րը: Վեր­ջի­նս ազատ­վե­լով բան­տար­կու­թյու­նից հան­դի­սա­վո­րա­պես ըն­դուն­վում է Վա­ղար­շա­պա­տում: Գրիգորը նախ ամ­փո­փում է նա­հա­տակ կույ­սե­րի աճյուն­նե­րը, ապա 66 օր քա­րո­զում քրիս­տո­նեու­թյան մա­սին ու բժշ­կում Տրդատ թա­գա­վո­րին: Թա­գա­վո­րը եւ ողջ ար­քու­նի­քը քրիս­տո­նյա են դառ­նում և քրիստոնեությունը հռչակվում է որպես պետական կրոն:

Հայաստանում քրիստոնեությունը պետականորեն ընդունելով՝ Տրդատ Գ Մեծը և Գրիգոր Լուսավորիչը ձգտել են լուծել պետության ամբողջականության, ազգային ինքնության պահպանման ու ամրապնդման, ազգի բոլոր հատվածների համախմբման և միասնության խնդիրը։

Հարցեր և առաջադրանք

  • Ե՞րբ է Քրիստոնեությունն ընդունվել որպես պետական կրոն։ Հայաստանը Քրիստոնեությունը ընդունել է 301 թվականին
  • Ո՞վ և ինչու՞ է բանտարկում Գրիգորին։ Տրդատ երորդը բանտարկել է Գրիգոր Լոսավորիչին, որովհետև նա քրիստոնյա էր։
  • Ո՞րտեղ է բանտարկվում Գրիգորը։ Գրգոր Լուսավորիչը բանտարկվում է Խոր Վրապում։
  • Ինչու՞ է Գրիգորն ազատվում բանտարկությունից։ Թա­գա­վո­րի քույր Խոս­րո­վի­դուխ­տը մի քա­նի ան­գամ երազ է տես­նում թե Տր­դա­տին կա­րող է բու­ժել մի­այն բան­տար­կ­ված Գրի­գո­րը: Եվ նա գնում է Գրիգորի մոտ և ասում, որ նա գա և բուժի Տրդատին։ Եվ հենց Գրգորը բուժում է Տրդատին նա ազատվում է բանտակությունից։
  • Ու՞մ շնորհիվ է Քրիտոնեությունն ընդունվում որպես պետական կրոն։ Գրիգոր Լուսավորիչի

Հայրենագիտություն

  1. Գուգլ քարտեզի միջոցով գծել Հյուսիսային դպրոցից մինչև Հայաստանի պատմության թանգարանը ճանապարհը։
  2. Երևանի ո՞ր համայնքում է գտնվում Հայաստանի պատմության թանգարանը։ Հայաստանի պատմության թանգարանը գտնվում է փոքր կենտրոնեում։
  3. Հյուսիսային դպրոցից մինչև Հայաստանի պատմության թանգարանը ի՞նչ փողոցներով ենք անցնում։
    Րաֆֆու փողոց, Սեբաստիա փողոց, Իսակովի պողոտա, Մաշտոցի պողոտա և ամիրյան փողոց։
  4. Ինչ տեսարժան վայերով ենք անցնում մինչ հասնելը Հայաստանի պատմության թանգարանը։ Սուրբ երորթություն եկեղեցի, Վահագնի արձանը, Հախթանակի կոմուրջը, Հանրապետության հրապարակ
  5. Ի՞նչ կարևոր կառույցներ կան Հայաստանի պատմության թանգարանի հարևանությամբ։
    Կառավարության շենք
  6. Ի՞նչ ակնկալիքներ ունեք թանգարան այցելելով։
    Ես ակնկալում եմ, որ պատմության մասին ավլի խորը գիտելիքներ ձեռք կբերեմ։