Առաջադրանքներ դասարանում և տանը կատարելու համար (Գործնական քերականություն)
Տանը ուշադիր կարդա՛ կատարի՛ր 1-ին, 2-րդ և 7-րդ վարժությունները։ Մնացած վարժությունները կկատարենք դասարանում։
Ուշադիր կարդա՛։
Բազմիմաստ են մեկից ավելի իմաստ ունեցող բառերը:
Հոմանիշ են մոտ իմաստ ունեցող բառերը:
Հականիշ են իմաստով հակառակ բառերը:
Համանուն են գրությամբ կամ արտասանությամբ նույն կամ մոտ, բայց իմաստով տարբեր բառերը:
Դարձվածքները բառակապակցություններ են, որոնց մեջ մտնող բառերն իրենց հիմնական իմաստով չեն գործածվում:
Իսկ հիմա կատարի՛ր առաջադրանքները։
1.Որոշի´ր, թե ընդգծված բառին տրված հարցերից ո՞րն է համապատասխանում:
Հեռվում երևացին նավեր: (ի՞նչ, ինչե՞ր)
Հեռվում երևացողը նավ էր: (ի՞նչ, ինչե՞ր)
Քաղաքում կային այգիներ: (ի՞նչ, ինչե՞ր)
Դա քաղաքի ամենամեծ այգին էր: (ի՞նչը, ինչե՞րը)
Ի՜նչ ծանոթ ձայն էր: (ի՞նչ, ինչե՞ր)
Դրսից ծանոթ ձայներ էին լսվում: (ի՞նչ, ինչե՞ր)
Եթե բարձր ձայներ, անպայման կլսեինք: (ինչե՞ր, ի՞նչ աներ)
Ձեր տղան էր եկել: (ո՞վ, ովքե՞ր)
Տղաներ եկան, որ օգնեն: (ո՞վ, ովքե՞ր)
Դա առաջնորդին ծանոթ նետ էր: (ի՞նչ, ինչե՞ր, ի՞նչ աներ)
Տղան փետուրնևրից սարքել էր նետեր: (ի՞նչ, ինչե՞ր, ի՞նչ աներ)
Որ դիպուկ նետեր, ոսկե խնձորը կգցեր: (ի՞նչ, ինչե՞ր, ի՞նչ աներ)
2. Ընդգծված յուրաքանչյուր բառը մե՞կ առարկա է ցույց տալիս, թե՞ մեկից ավելի:
Մեր ձեղնահարկում կատվի ձագեր գտա: Մեկից ավելի
Որջից դուրս եկողը ձագ էր: Մեկ
Որդին պահարանն էր բերել ու դրել սենյակի անկյունում: Մեկ
Դպրոցին այսպիսի պահարաններ են պետք: մեկից ավելի
Երկնքում նորից թռչուններ երևացին: մեկից ավելի
Վանդակի թռչունն էր դուրս եկել: մեկ
Հատիկը հավաքողները մրջյուններ են: մեկից ավելի
Ձմռանը պատրաստ սպասողը մրջյունն էր: մեկ
Գոռացողը պահակն էր: մեկ
Պահակներ կարգեք, որ ապահով լինեք: մեկից ավելի
3.Կետերի փոխարեն գրի´ր փակագծերում տրված համապատասխան բառը կամ արտահայտությունը:
Ծառերին արթնացնողը …. (քամին էր, քամիներ):
Այդ օրվանից հետո շատ …. (քամին էր, քամիներ) են փչել:
Տարբեր …. (պարեր, պար էր) են սովորեցնում դպրոցում:
Դա չտեսնված մի … (պարեր, պար էր):
Պարտեզի բոլոր ծաղիկները (սպիտակ են, սպիտակեն):
Եթե բոլոր ծաղիկները միանգամից (սպիտակ են, սպիտակեն), լա՞վ կլինի:
Թող հենց հիմա աչքերը (փակ են, փակեն) ու քնեն:
Բոլոր դռները (փակ են, փակեն), մի՞թե տանը մարդ չկա:
Անծանոթ … (համ էր, համեր), այդ մրգից չէի կերել:
Տարբեր խոհարարների եփած նույն անունով ճաշերը տարբեր (համ էր, համեր) ունեն:
4. Նախադասությունների մեջ ընդգծված արտահայտությունները փոխարինի´ր հոմանիշ բաոերով:
Այս աղջիկը մատի վրա խաղացնում է բոլորիս: խաբում է
Հանկարծ սիրտը դող ընկավ. բա որ գազանը նորից գա, ինքն ի՞նչ է անելու: վախեցավ
Ա՜յ քեզ պատմություն, լսողների մազերը բիզ-բիզ էին կանգնել: զարմանալ
Մի մատ երեխա է, բայց ինչե՜ր գիտի: փոքր երեխա
Ձեռ ու ոտից ընկած մի մարդ բացեց դուռը: ծեր, հիվանդ
5.Փորձի´ր բացատրել, թե ինչո՞ւ են ընդգծված արտահայտությունները կոչվում «դարձվածքներ», եթե դարձված նշանակում Է «շրջված», «փոխված»:
փոխաբերական իմաստով գործածված արտահայտությունները կոչվում են դարձվածքներ։
6. Տրված դարձվածքների իմաստները բացատրի´ր:
Օրինակ՝
ջրից չոր դուրս գալ — փորձանքից, նեղ վիճակից ազատվել:
Սիրտ տալ, հոգին առնել, գլուխը կորցնել, արևը խավարել, հալից ընկնել, սիրտը վկայել, երես ղարձնել, սիրտ անել, բկին չոքել:
սիրտ տալ – մխիթարել
հոգի առնել – չարչարել
գլուխը կորցնել – խարնվել իրար
արևը խավարել – մթնել
հալից ընկնել – հոգնել
սիրտը վկայել – կանխացգալ
սիրտ անել – գոտեպնդել
բկին չոքել – զզվացնել
7. Աչքի ընկնել, ձեռ քաշել, գլուխ պահել, ոտքի վրա, ծայրը ծայրին հասցնել, օրերը հաշվված են արտահայտությունները նախադասությունների մեջ գործածի´ր
ա) ուղիղ իմաստով,
բ) որպես դարձվածք:
Օրինակ՝
1.Գիտնականը հետաքրքրվողներին իր հայտնաբերած կենդանու մարմնի բոլոր մասերը ցույց տվեց, միայն գլուխն էր կորցրել:
2.Ուրախությունից գլուխը կորցրել էր:
աչքից ընկնել – ֆուտբոլի խաղի ժամանակ երբ Հայերը պարտվեցին աչքիցս ընկան
աչքից թարթիչը ընկավ
ձեռ քաշել – ես ձեռ քաշեցի մրգերից
ճանջը կանգնում էր ձեռքիս ես ձեռքս քաշեցի
գլուխ պահել – պախկվոցի խաղի ժամանակ ես գլուխս պահեցի
աշխատանքի ժամանակ գլուխ պահեցի
ոտքի վրա – ոտքի վրա վերք էր եղել
ոտքի վրա չէի կարողանում կանգնել
ծայրը ծայրին հասցնել – պարապունքս սկվում էր հազիվ հասցի
մատիտով նկարելիս ծայրը ծայրն կպցրեցի։
օրերը հաշվածեն – ձմռանը հաշված օրեր են մնացել