Ծիծեռնակ

  1. Նկարագրի՛ր ծիծեռնակի գալն՝ ըստ բանաստեղծության:
  2. Նկարագրի՛ր այս բանաստեղծության ծիծեռնակին: Գեղեցիկ, Մկրատաձև պոչիկով։
  3. Ինչպես ես հասկանում.
    Դու կապուտակ ծովով արի – կապույտ ծովի վրայով արի
    Գարնան շնչով կանչով արի – գարնանը արի։
  4. Ծիծեռնակների մասին 10 փաստ առանձնացրո՛ւ և որևէ ձևով (ռադիոնյութ,
    տեսանյութ, սալիկահանդես) ներկայացրո՛ւ բլոգումդ:
  1. Նրանք վերադարնում էն մարտ ամիսին
  2. Նրանք ունեն մկրատաձև պոչ
  3. Աշխարհում կա 79 տեսակ ծիծեռնակների: Առավել հայտնի տեսակները ՝ առափնյա, քաղաքային և գյուղական:
  4. Իրենց միջև ծիծեռնակների տեսակների տեսակները տարբերվում են գույնով և այն վայրում, որտեղ նրանք բույն են սարքավորում:
  5. Այս թռչունները կերակրում են բացառապես միջատներով: Դիետան ներառում է ճանճեր, թիթեռներ, մոծակներ և վրիպակներ:
  6. Ծիծեռնակը իր ժամանակի 95% -ը ծախսում է թռիչքի մեջ և շատ հազվադեպ է իջնում գետնին:
  7. Թռիչքի մեջ ծիծեռնակը կարող է արագության հասնել մինչև 120 կմ / ժամ:
  8. Ծիծեռնակը շատ լավ տեսողություն ունի:
  9. Ծիծեռնակները շատ սիրուն են երգում։
  10. Քաղաքի ծիծեռնակի տալու թռիչքը տարբերվում է թևերի ավելի հաճախակի բռնկումով, մինչդեռ այն շատ է աճում:

Փետրվար ամսվա հաշվետվությու

Թումանյանական հեքիաթների խառնաշփոթ

Հեքիաթի իմ ավարտը

Մանուկն ուջուրը

Հեքիաթի այլ ավարտ

Թումանյանական հորինուկ

ԹՈՒՄԱՆՅԱՆԱԿԱՆ ԷՋԵՐ

ԹՈՒՄԱՆՅԱՆԱԿԱՆ ԽՆԴԻՐՆԵՐ

Անխելք մարդը

Անխելք մարդը տեսանյութ

Անխելք մարդը


Հովհաննես Թումանյան
Ժամանակով մի աղքատ մարդ կար. որքան աշխատում էր, որքան չարչարվում էր, դարձյալ
միևնույն աղքատն էր մնում։
Հուսահատված մի օր նա վեր կացավ, թե՝ պետք է գնամ գտնեմ աստծուն, տեսնեմ` ես երբ
պետք է պրծնեմ այս աղքատությունից, ու ինձ համար մի բան խնդրեմ։
Ճանապարհին մի գայլ պատահեց.

  • Առաջ բարի, մարդ-ախպեր, ո՞ւր ես գնում,- հարցրեց գայլը։
  • Գնում եմ աստծու մոտ,- պատասխանեց աղքատը,- դարդ ունեմ ասելու։
  • Դե որ գնաս աստծու մոտ,- պատասխանեց գայլը,- ասա մի սոված գայլ կա, գիշեր-ցերեկ
    ման է գալիս սարուձոր, ուտելու բան չի գտնում, ասա՝ մինչև ե՞րբ պետք է սոված մնա. որ
    ստեղծել ես՝ ինչո՞ւ չես կերակուր հասցնում։
  • Լա՛վ,- ասաց մարդն ու շարունակեց ճանապարհը։
    Շատ գնաց թե քիչ, պատահեց մի սիրուն աղջկա։
  • Ո՞ւր ես գնում, ախպեր,- հարցրեց աղջիկը։
  • Գնում եմ աստծու մոտ։
    50
  • Երբ որ աստծուն տեսնես,- աղաչեց սիրուն աղջիկը,- ասա այսպիսի մի աղջիկ կա՝ ջահել,
    առողջ, հարուստ, բայց չի կարողանում ուրախանալ, բախտավոր զգալ իրան. ի՞նչ պիտի
    լինի նրա ճարը։
  • Կասեմ.- խոստացավ ճամփորդն ու գնաց. պատահեց մի ծառի, որ թեև ջրափին էր
    կանգնած, բայց չոր էր։
  • Ո՞ւր ես գնում, ա՛յ ճամփորդ,- հարցրեց չոր ծառը։ – Գնում եմ աստծու մոտ։
  • Դե կանգնի՛ր, մի երկու խոսք էլ ես ապսպրեմ,- խնդրեց չոր ծառը,- աստծուն կասես՝ այս
    ի՞նչ բան է. բուսել եմ այս պարզ ջրի ափին, բայց ամառ-ձմեռ չոր եմ մնում. ե՞րբ պետք է ես էլ
    կանաչեմ։
    Այս էլ լսեց աղքատն ու շարունակեց ճանապարհը։
    Այնքան գնաց, մինչև գտավ աստծուն։ Մի բարձր ժայռի տակ, մեջքը ծառին դեմ տված, ալևոր
    մարդու կերպարանքով նստած էր աստվածը։
  • Բարի օր,- ասաց աղքատն ու կանգնեց աստծու առաջին։
  • Բարով եկար,- պատասխանեց աստված,- ի՞նչ ես ուզում։
  • Էն եմ ուզում, որ ամեն մարդի էլ հավասար աչքով մտիկ անես, մեկին ավար չանես,
    մյուսին՝ խավար. ես այնքան տանջվում, աշխատում եմ, էլ չեմ կարողանում կուշտ փորով
    հաց գտնեմ, իսկ շատերը, որ իմ կեսի չափ էլ չեն աշխատում, հարուստ ու հանգիստ ապրում
    են։
  • Դե գնա, հիմի կհարստանաս, քո բախտը տվեցի, գնա վայելի՛ր,- ասաց աստված։
  • Էլ բան ունեմ ասելու, Տե՛ր,- ասաց աղքատն ու պատմեց սոված գայլի, սիրուն աղջկա ու չոր
    ծառի ապսպրանքը։
    Աստված բոլորի պատասխանը տվեց, և աղքատը շնորհակալություն արավ ու հեռացավ։
    Վերադարձին պատահեց չոր ծառին։
  • Ինձ համար ի՞նչ ասաց աստված,- հարցրեց չոր ծառը։
  • Ասաց, քո տակին ոսկի կա. մինչև այդ ոսկին չհանեն, որ արմատներդ հողին հասնի, դու
    չես կանաչիլ,- պատմեց մարդը։
  • Էլ ո՞ւր ես գնում. արի՛ ոսկին հանիր, էլի, հա՛մ քեզ օգուտ կլինի, հա՛մ ինձ, դու
    կհարստանաս, ես էլ կկանաչեմ։
    51
  • Չէ՛, ես ժամանակ չունեմ, շտապում եմ,- պատասխանեց աղքատը,- աստված ինձ բախտ
    տվեց, ես շուտով պետք է գնամ իմ բախտը գտնեմ, վայելեմ,- ասաց ու գնաց։ Հետո սիրուն
    աղջիկը պատահեց ու ճամփորդի առաջը կտրեց.
  • Ի՞նչ լուր բերիր ինձ համար։
  • Աստված ասաց՝ դու պիտի քեզ համար մի մտերիմ կյանքի ընկեր գտնես, այն ժամանակ էլ
    տխուր չես լինի, ուրախ ու երջանիկ կլինես։
  • Դե որ այդպես է, արի՛, դու եղիր իմ կյանքի մտերիմ ընկերը,― թախանձեց աղջիկը
    ճամփորդին։
  • Չէ՛, ես քեզ ընկերակցելու ժամանակ չունեմ, աստված ինձ բախտ է տվել, պետք է գնամ իմ
    բախտը գտնեմ, վայելեմ,- ասաց աղքատն ու հեռացավ։
    Ճանապարհին սպասում էր սոված գայլը, հեռվից հենց որ տեսավ ճամփորդին, վազեց
    առաջը կտրեց։
  • Հը՛, աստված ի՞նչ ասաց։
  • Ախպեր, աստծու մոտ գնալիս քեզանից հետո մի սիրուն աղջիկ ու մի չոր ծառ էլ
    պատահեցին. աղջիկն ապսպրեց, թե ինչու ինքը չի կարողանում ուրախանալ, ծառն էլ թե՝
    ինչո՞ւ է գարուն-ամառ չոր։ Աստծուն պատմեցի, ասաց. «Աղջկանն ասա՝ իրան համար մի
    կյանքի ընկեր գտնի՝ կբախտավորվի, ծառին էլ ասա՝ քո տակին ոսկի կա, պետք է այդ ոսկին
    հանեն, արմատներդ հողին հասնեն, որ կանաչես»։ Եկա իրանց պատմեցի աստծու խոսքերը.
    ծառն ասաց՝ դե արի, հանիր ոսկին տար, աղջիկն էլ թե՝ ես հենց քեզ եմ ընտրում ինձ ընկեր։
    Ասացի. «Չէ՛, ախպեր, չեմ կարող, աստված ինձ բախտ է տվել, պետք է գնամ իմ բախտը
    գտնեմ, վայելեմ»։
  • Իսկ ինձ համար ի՞նչ ասաց աստված,- հարցրեց սոված գայլը։
  • Քեզ համար էլ ասաց՝ սոված ման կգաս, մինչև մի անխելք մարդ կգտնես, կուտես,
    կկշտանաս։
  • Էլ քեզանից անխելք մարդ ո՞րտեղից գտնեմ, որ ուտեմ,- ասաց գայլն ու կերավ անխելք
    աղքատին:
    Հարցեր և առաջադրանքներ
  1. Բացատրի՛ր.
    Ապսպրել – խնդրել, աղաչել, պաղատել
    թախանձել -խնդրել, աղաչել, պաղատել
  2. Թվի՛ր հեքիաթի բոլոր հերոսներին: Նրանց անունները գրի՛ր այբբենական կարգով: Աղջիկ, Անխելք մարդ, Աստված, գայլ, ծառ։
  3. Պատմի՛ր գայլի, ծառի, աղջկա մասին: Գայլը սոված էր և տխուր։ Գայլը համբերատար էր, որովհետև սպասեց մարդու պատասխանին։ Աղջիկը տխուր էր և շատ սիրուն։ Նա շատ պարզ էր, քանի որ առաջակեց տղային իր հետ ամուսնանա։ Ծառը խելացի էր, չոր էր ու առատաձեռն։
  4. Քեզ ո՞ր հերոսն ամենից շատ դուր եկավ: Ինչո՞ւ: Գայլը, քանի որ վերջապես կերավ այդ անխելք մարդուն։
  5. Ո՞րն է հեքիաթի ամենաանխելք նախադասությունը:Նշի՛ր: Ես ժամանակ չունեմ, ստված ինձ բախտ է տվել, գնամ վայելեմ։
  6. Հեքիաթի հերոսներին հարցեր տուր և փորձի՛ր հերոսների անունից պատասխանել
    ընկերներիդ տված հարցերին։ Անխելք մարդ, ինչու՞ ես դու այդքան անխելք։ Պատասխան՝ անխելք չեմ, Աստված ինձ բախտ է տվել։
  7. Հեքիաթը գայլի անունից համառոտ պատմի՛ր: Պատումը ներկայացրո՛ւ բլոգումդ: Մի օր սոված ման էի գալիս, տեսնեմ մի մարդ անցում է այդ կողմերով։Հարցրեցի, ու՞ր ես գնում։ Թե բա, Աստծու մոտ եմ գնում, որ հարվնեմ ինչու եմ անբախտ։ Ես ել ասացի , իմ համար համար էլ հարցրու, թե որ գայլ է ստեղծել, ինչու՞ կերակուր չի ստեղծել։ Նա գնաց, մի երկու օրից եկավ , էնքան անխելք բաներ պատմեց, հերիք չի մի հատ էլ ասաց, որ ես անխելք մարդ պիտի ուտեմ կշտանամ։ Ես էլ կերա դրան։

ԹՈՒՄԱՆՅԱՆԱԿԱՆ ԽՆԴԻՐՆԵՐ

Տատիկը կթեց 15 լիտր կաթ։ Աղվեսը խմեց 7 լիտր կաթ: Մնացածը բաժանեց երկու հվասար մասի՝ իր ընկերների համար։ Ո՞րքան կաթ հասավ ամեն ընկերոջը։

Լուծում

1) 15-7=8

2) 8:2=4

Պատ․4

Մի մարդ գնում է յուղ և բրինձ։ Բրնձի համար վճարում է 1470 դր, իսկ յողի համար 2 անգամ ավել։ Որքան գումար վճարեց ընդամենը։

Լուծում

1) 1470 x 2 = 2940

2) 2940 + 1470 = 4410

Պատ․ 4410դր

Ես, Հատին, Հյուդին, Չատին ու Մատին ունեինք երկուական հրացան, ամեն մեկս մեր հրացաններով կրակեցինք 5-ական պարկուճ։ Ընդամենը քանի պարկուճ կրակեցինք։

Լուծում

1) 5×2=10

2) 10 x 5 =50

Պատ․ 50 պարկուճ

Թումանյանական հեքիաթների խառնաշփոթ

Լինում է չի լինում մի մարդ է լինում։ Էս մարդը մի օր որոշում է, որ գնա աստծու մոտ, որ հարցնի թե ինչու է այդքան աշխատում ու անբախտ է։ Գնում է գնում հանդիպում է անբան Հուռուն։ Էս անբան Հուռին հարցնում է։

– ՈՒր էս գնում։

– էս մարդը պանասխանում է։

– Գնում եմ աստծու մոտ։

Էս անբան Հուռին ասում է, որ մի բան էլ նա ասի։

– Աստծուն կասես մի աղջիկ կա, անգործ պառկած է, ինչ պիտի անի, որ աշխատի։

– Լավ կասեմ,-ասում է մարդը։

Մարդը շարունակում է ճանապարհը։ Գնում է գնում հանդիպում է պոչատ աղվեսին։ Էս պոչատ աղվեսը ասում է։

– ՈՒր էս գնում։

– Գնում եմ աստծու մոտ։

Պատասխանեց մարդը։ Աղվեսը հացրեց կարող է մի բան էլ նա ասի։

– Աստծուն կասես մի աղվես կա առանց պոչ ինչ պիտի անի որ պոչ ունենա։

Էս մարդը խոստանում է որ կասի ու շարունակում է ճանապարհը։ Շատ է գնում թե քիչ ինքն էլ չգիտի։ Գնում է և հասնում է տեղ։ Աստվաված մի մարդու կերպարանքով նստած էր։

– Բարև Աստված։

Աստված բարևում է և հարցնում ինչ է պատահել։

Էս մարդը պատմում իր և բոլորի մասին և սպասում։

Աստված բոլորի պատասխանը տալիս է։

Մարդը ետ է դառնում։ Հասնում է պոչատ աղվեսին։

– Աստված ինձ համար ինչ ասեց։

– Աստված ասաց որ դու պետք է էլ գողություն չանես։

Մարդը շարունակում է ճանապարհը։ Գնում է գնում հասնում է Անբան Հուռուն։ Հուռին հարցնում է․

– Այ մարդ, աստված ինձ համար ինչ ասավ։

– Աստված ասավ, որ ձեր տան բուրդը վերցնես, տանես գետափ, լվաս, մանես։ Էնտեղ կարասով ոսկի կգտնես կբերես, մի մեծ հարսանիք կանենք ու երջանիկ կապրենք։

Հեքիաթի իմ ավարտը

Անբան Հուռի

Մի կին արահետով քայլելիս բողոքում է իր աղջկանից։

– Մի աղջիկ ունեմ անունը Հուռի, ամեն օր կպառկի,մաստակ կծամի,մի գործ չի անի ։ Մի մարդ որ էս լսում է, շատ է խղճում կնոջը, միանգմից վազում է Հուռիի մոտ,տեսնում, որ մի աղջիկ մաստակ է ծամում։ Ասում է – Հենց սա էլ կլինի իմ կինը, ու ամուսնանում են։ Այնքան գործ է տալիս ամբողջ օրը, որ Հուռին դառնում է աշխատասեր, անգամ մայրը չի ճանաչում։

Մանուկն ուջուրը

Ամպոտ սարեն ուրախ ձենով
Ջուր է գալիս, անցնում շենով։
Մի թուխ մանուկ դուրս է վազել,
Ձեռքն ու երես պաղ լվացել,
Լվացել է ձեռքն ու երես,
Ու դարձել է՝ խոսել էսպես.

  • Դու ո՞ր սարեն կուգաս ջրի՛կ,
    Իմ պաղ ջրիկ ու անուշիկ։
  • Ես էն սարեն կուգամ մթին,
    Որ հին ու նոր ձյունն է գլխին։
  • Դու ո՞ր առուն կերթաս, ջրի՛կ.
    Իմ պաղ ջրիկ ու անուշիկ։
  • Ես էն առուն կերթամ զվարթ,
    Ուր ափերն են շուշան ու վարդ։
  • Դու ո՞ր այգին կերթաս, ջրի՛կ.
    Իմ պաղ ջրիկ ու անուշիկ։
  • Ես էն այգին կերթամ դալար,
    Որ տերն է ժիր մեջն այգեպան։

Հարցեր և առաջադրանքներ

  1. Գտի՛ր հետևյալ բառերի
    Ա. հոմանիշները
    մանուկ – մանչուկ
    դալար -մատաղ
    Բ. հականիշները
    ժիր -ծույլ
    պաղ -ջերմ
  2. Որտեղի՞ց է հոսում առվակը: Նշի՛ր այն տողերը, որտեղ դա երևում է:
  3. Ես էն սարեն կուգամ մթին,
    Որ հին ու նոր ձյունն է գլխին։
  4. Նկարի՛ր քո պատկերացրած առվակը:

Հեքիաթի այլ ավարտ

Ձախորդ փանոս

Էս Ձախորդ փանոսը լճից դուրս է գալի ու հուսահատված որոշում է որ պետք է իրեն կախաղան անի։ Գնում է մի ծառից պարանը կախում։ Այդ ժամանակ կնիկը տեսնում է ու ջղայնացած ասում այմարդ այսքան ժամանակ ինչեիր անում։ Էս ձախորդ Փանոսը ասում է այ կնիկ մի բարկացի տես ինչ եմ գտել այ մարդ քո գտածը ինչ պիտի լինի աս եմ չես հավատա մի կոթ ոսկի։ Էս կնիկը զարմանում է ու հանգստացած Փանոի հետ գնում է տուն ու այտ օրվանից ապրում էն հարուստ կյանքով։