Պիես

Պիեսը գրականության ժանր է՝ գրված դրամատուրգի կողմից: Սովորաբար դրա մասն են կազմում հերոսների երկխոսություններն ու երգերը, որոնք հիմնականում նախատեսված են ոչ թե պարզապես ընթերցման, այլ թատերական բեմադրությունների համար: Հազվադեպ են հանդիպում դրամատուրգներ, ովքեր առանձնահատուկ նախընտրություն չունեն պիեսի բեմադրման կամ ընթերցման հարցում: Նրանց շարքերում հատկապես հայտնի է Ջորջ Բեռնարդ Շոուն: Ներկայացումների բեմադրությունները կարող են տարբերվել իրենց վարկանիշով: Համայնքային ու տարածաշրջանային թատրոններից դրանք կարող են հասնել մինչև Բրոդվեյ: Խաղ (թատերախաղ) եզրույթը կարող է վերաբերել և՛ գրված ստեղծագործությանը, և՛ դրա ամբողջական բեմադրությանը:

Պիեսն ունի տարբեր ժանրեր, որոնցից շատերը քննարկվում են հոդվածում։

Կատակերգություն

Կատակերգական ժանրի պիեսներն ունեն հումորային բնույթ: Դրանք հաճախ լի են սրամիտ մեկնաբաննություններով, անսովոր հերոսներով ու տարօրինակ իրավիճակներով: Որոշ կատակերգություններ ունեն տարիքային ուղղվածություն: Կատակերգությունն ու ողբերգությունը եղել են պիեսի երկու սկզբնական ժանրերը Հին Հունաստանում: Կատակերգության օրինակ է Ուիլյամ Շեքսպիրի «Միջամառային գիշերվա երազ» պիեսը: Ավելի արդիական օրինակներ «Շաբաթ երեկոյան ուղիղ եթերում»-ի հումորային կարճ բեմադրություներն են:

Աբսուրդի գրականություն

Անհեթեթ գրականությունը կամ աբսուրդի գրականությունը սովորաբար պարունակում է անհեթեթ ու անիմաստ տարրեր: Այս ժանրի ստեղծագործությունները պարունակում են նաև կատակերգական տարրեր և հաճախ բեմադրվում են: Աբսուրդի գրականության օրինակներ են Ուիլյամ Շեքսպիրի «Սխալների կատակերգություն» և Մարկ Տվենի «Նա մեռա՞ծ է» պիեսները:

Երգիծանք

Երգիծական պիեսներում դրամատուրգը ժամանակակից մարդկանց ու իրադարձությունները ներկայացնում է հումորային համատեքստում՝ միաժամանակ հեգնելով քաղաքական կամ սոցիալական այնպիսի խնդիրներ, ինչպիսին է կաշառակերությունը: Երգիծական պիեսի օրինակ է Նիկոլայ Գոգոլի «Ռևիզոր»-ը և Արիստոփանեսի «Լիսիստրատե»-ն: Կատակերգական ժանրում երգիծական պիեսները ամենտարածված ստեղծագործություններից են: Շատ հաճախ երգիծական պիեսները կազմավորում են առանձին՝ կատակերգականից ամբողջովին անկախ ժանր:

Վերականգնող կատակերգություն

Վերականգնող կատակերգությունն ուղղված էր բացահայտելու տղամարդու և կնոջ հարաբերությունները: Այս ժանրում ստեղծագործելը համարվում էր համարձակ քայլ: Վերականգնող կատակերգության գրեթե բոլոր պիեսներում հանդիպում են տարբեր տեսակի կարծրատիպեր ու շատ հաճախ դառնում հերոսների ամենահատկանշական բնութագրիչները: Սա է պատճառր, որ այս ժանրի ստեղծագործությունները հիմնականում ունեն միմյանց նման բովադակություն ու գաղափարախոսություն: Սակայն հաշվի առնելով այն փաստը, որ այս ժանրի պիեսներում ներկայացվում էր հարաբերությունների չբարձրաձայնված կողմերը, հեղինակին ի վերջո հաջողվում էր բեմադրության միջոցով անկեղծ ու անձնական կապ ստեղծել հանդիսատեսի հետ:

Սովորաբար ընդունված է վերականգնող կատակերգություն ժանրի ծագումը կապել Մոլիերի՝ կատակերգության տեսությունների հետ՝ չնայած վերջիններիս բնույթի ու ոճական հատկանշական տարբերություններին: Այս ժանրի ստեղծագործությունները սկզբնական շրջանում մեծ հաջողություններ գրանցեցին, սակայն տասնյոթերորդ դարում այդպես էլ երկար կյանք չունեցան: Հավանաբար պատճառը նրանում էր, որ ժանրի բարոյախոսությունը շատ դեպքերում չէր համընկնում այդ ժամանակշրջանի բարոյախոսության հետ: Այս խնդիրը գրեթե միշտ անմասն չի մնացել ժանրի մասին քննարկումներից: Այնուամենայնիվ, վերջին տարիներին այն նորից ուշադրության կենտրոնում է հայտնվել թատրոնի այն տեսաբանների կողմից, ովքեր փնտրում են բեմադրության առանձնահատուկ ոճ ունեցող ժանրեր:

Ողբերգություն

Թատերախաղի այս ժանրում իրադարձությունները ողբերգական են՝ լի մռայլ ու կործանարար անկումներով: Ողբերգական պիեսները ստեղծում ու փոխանցում են հարուստ էմոցիոնալ դաշտ և լի են սուր հակասություններով: Հին Հունաստանում ողբերգությունը թատերախաղի երկու սկզբնական ժանրերից մեկն է եղել: Այս ժանրը ներկայացնող պիեսներ են Ուիլյամ Շեքսպիրի «Համլետ»-ը և Ջոն Ուեբստերի «Դքսուհի Ամալֆի»-ն

Պատմական

Հալիկառնասոսի դամբարանում դերասանուհին խաղում է ներկայացում երկու արձանների առաջ։ Բրիտանական թանգարան, Լոնդոն, սրահ 21Դերասանի և դերասանուհու խաղը Ներեիդայի հուշարձանի առաջ, Բրիտանական թանգարան, Լոնդոն, սրահ 17

Այս ժանրի թատերախաղերը ներկայացնում են իրական հիմք ունեցող պատմական իրադարձություններ: Պատմական պիեսները կարող են լինել և՛ ողբերգական, և՛ կատակերգական, բայց հաճախ դրանից ոչ մեկին էլ չեն համապատասխանում: Այն որպես առանձին ժանր հատկապես հայտնի է դարձել Ուիլյամ Շեքսպիրի շնորհիվ: Յոհան Ֆրիդրիխ Շիլլերի «Դեմետրա» և Շեքսպիրի «Ջոն Արքա» պիեսները գրաված են հենց պատմական ժանրում:

Երաժշտական ներկայացում

Բալլադային օպերաները բավականին հայտնի են եղել իրենց ժամանակաշրջանում: Ամերիկյան գաղութացված տարածաշրջաններում դրանք հանդիսանում էին երաժշտական ներկայացումների առաջին ձևաչափը: «Հիասթափությունը» կոչվող ամերիկյան ծագման առաջին երաժշտական ներկայացման պրեմիերան տեղի է ունեցել 1767 թվականին Ֆիլադելֆիայում, սակայն այս ներկայացման ճանապարհը կանգ է առել հենց այդտեղ: 1920-ական թվականներին էլ ավելի ընդգծվեցին թատերախաղի առանձին ժանրերը, ինչն էլ օգնեց երգահաններին ընդարձակելու իրենց հնարավորությունները: Նրանք իրավունք ստացան գրելու երաժշտական ներկայացումներում հնչող յուրաքանչյուր երգ, ու նաև ցուցաբերել նոր մոտեցումներ երաժշտության ստեղծման գործընթացին: Մեծ ճգնաժամի տարիներին շատերը լքեցին Բրոդվեյը՝ տեղափոխվելով Հոլիվուդ, ինչն էլ մեծ ազդեցություն ունեցավ Բրոդվեյի երաժշտական ներկայացումների ստեղծած մթնոլորտի փոփոխման վրա: Նմանատիպ իրավիճակ ստեղծվել էր նաև 1960-ականներին, երբ երգահանների սակավաթվությունը զրկել էր ներկայացումները մշտապես փոխանցող դրական լիցքերից ու էներգիայից:

Մինչ 1990-ական թվականները Բրոդվեյի ծագման ընդամենը մի քանի նոր երաժշտական ներկայացում է ավելացել սկզբնական ցանկին, քանի որ շատ ներկայացումներ ֆիլերի և նովելների վերարտադրված տեսակներն էին:

Այս ժանրի ներկայացումներն ուղեկցվում են երաժշտության ու պարերի առկայությամբ: Դրանք զարգացնում են հերոսների մտքերն ու օգնում են հանդիսատեսին հասկանալ ներկայացման գաղափարը: Երաժշտական ներկայացման օրինակներ են «Չարիք»-ը (Wicked ) ու «Ջութակահարը տանիքին» (Fiddler on the Roof)։

Դաժանության թատրոն

Թատերախաղի այս ժանրը առաջացել է 1940-ականներին, երբ Անտոնեն Արտոն սկիզբ դրեց իր տեսությանը: Այն ուսումնասիրում էր մարմնի միջոցով մտքերն արտահայտելու ազդեցությունն ու հետևանքները. մի բան, որ դեմ էր հասարակության կողմից ընդունված նորմերին: 1946 թ.-ին Արտոն իր ստեղծագործությունների նախաբանում բացատրել է, թե ինչպես է որոշում ինչի մասին գրել ու ինչ ձևով ներկայացնել:

Ըստ նրա՝ լեզուն հաղորդակցվելու լավագույն տարբերակը չէ: Այս ժանրում գրված պիեսները ունեն աբստրակտ բովանդակություն ու մատուցման ձև: Արտոն ցանկանում էր գրել հաջողված ու ազդեցիկ պիեսներ: Քանի որ, ըստ նրա՝ լեզուն չէր կարող արդյունավետ լինել հաղորդակցվելիս, նրա նպատակն էր ներկայացնել ու սիմվոլի վերածել մարդու ենթագիտակցությունը՝ օգտագործելով մարմինը որպես արտահայտման միջոց: Արտոն համարում էր, որ իր պիեսների դեպքերը տեղի են ունենում իրական կյանքում, ու դերասանները ոչ թե խաղում են ներկայացման մեջ այլ զգում ու ապրում են իրականության մեջ:

Նրա պիեսներում արծարծվում էին այնպիսի բարդ ու խճճված խնդիրներ, ինչպիսին են հոգեբուժարանների հիվանդներն ու նացիստական Գերմանիան: Այս ամենն իր թատերախաղերում ներկայացնելով նա նպատակ էր հետապնդում այդ հաստատությունների կարգերի հետևանքով տառապող մարդկաց ցավը դարձնել լսելի: Սակայն սկզբնական շրջանում այս տեսակ ներկայացումները հանդիստեսի կողմից բուռն ու ջերմ արձագանքի չարժանացան, քանի որ դրանք արթնացնում էին անցյալի տհաճ հիշողություններ: Այդ ժամանակաշրջանում իր ստեղծագործություններից շատերի ներկայացումը արգելվեց Ֆրանսիայում:

Արտոն գիտեր, որ այդ ժամանակների ավանդական թատրոնը հնարավոր չէր դարձնելու մարդկանց հոգեբանական վերականգնումն ու Համաշխարհային երկրորդ պատերազմից մնացած վերքերի սպիացումը: Այդ պատճառով էլ նա որոշեց իր գործունեությունը շարունակել ռադիոյի միջոցով գործող թատրոնում, որի շնորհիվ մարդիկ կարող էին օգտագործել իրենց երևակայությունը՝ բառերն ու մարմնի լեզուն միմյանց կապելու համար: Այս ամենն իր ստեղծագործությունները դարձնում էին ավելի անձնական ու անհատական, որն էլ ըստ Արտոյի ավելի ազդեցիկ էր դարձնում տառապանքի ներկայացումը:

Աբսուրդի թատրոն

Այս ժանրն ընդգրկում է գոյություն ունեցող հարցերի մետաֆիզիկական ներկայացումը: Աբսուրդի թատրոնը մերժումէ ռացիոնալությունն ու սահմանում մարդկային անդունդն ընկնելու անխուսափելիությունը: Սակայն աբսուրդի թատրոնը ոչ թե քննարկում, այլ ուղղակի ներկայացնում է այս խնդիրները: Սա հնարավորություն է տալիս հանդիսատեսին քննարկել ու վերլուծել ներկայացման բովանդակությունն ու գաղափարը՝ հիմնված իրենց սեփական կարծիքի վրա:

Այս ժանրի հատկանշական բնութագրիչներից է լեզվի ու ֆիզիկականի հակադրումը: Երբեմն հերոսների երկխոսությունը ուղղակիորոն հակասում է նրանց գործողություններին:

Winter – Vocabulary (Advanced)

🔹 Weather & Nature

  • freezing – սառնամանիք
  • snowfall – ձյան տեղում
  • blizzard – բուք
  • slippery – սայթաքուն
  • icy – սառցապատ
  • temperature – ջերմաստիճան
  • below zero – զրոյից ցածր
  • daylight – ցերեկվա լույս
  • fog – մառախուղ

Clothes & Activities

  • woolen clothes – բրդյա հագուստ
  • thermal jacket – տաք բաճկոն
  • protect – պաշտպանել
  • stay warm – տաք մնալ
  • go skiing – դահուկ քշել
  • go skating – սահել սահադաշտում

Feelings & Daily Life

  • comfortable – հարմարավետ
  • uncomfortable – անհարմար
  • dangerous – վտանգավոր
  • cozy – ջերմ ու հարմարավետ
  • prefer – նախընտրել

Exercise 1 – Matching (Համապատասխանեցում)

Միացրու բառերը ճիշտ թարգմանությանը։

  1. blizzard – բուք
  2. slippery – սայթաքուն
  3. cozy – ջերմ ու հարմարավետ
  4. prefer – նախընտրել
  5. protect – պաշտպանել

Exercise 2 – Word Formation (Բառափոխություն)

Լրացրու աղյուսակը։

VerbNounAdjective
freezefreezingfreezing
protectprotectionprotective
comfortcomfortcomfortable
dangerdangerdangerous

Exercise 3 – Fill in the blanks (Context-based)

Լրացրու նախադասությունները համապատասխան բառերով։

  1. The roads are very slippery because of the ice.
  2. A blizzard is a very strong snowstorm.
  3. People wear woolen clothes to protect themselves from the cold.
  4. When it is below zero, the temperature is very uncomfortable.

Exercise 4 – Sentence Transformation (Վերափոխում)

Վերափոխիր նախադասությունները ըստ օրինակի։

Example:
It is very cold today. → The temperature is very low today.

  1. The weather is dangerous.
    It is foggy and snowy.
  2. I like winter more than summer.
    → I prefer winter to summer.
  3. It is icy, so the roads are not safe.
    → The roads are unsafe because they are icy.

Exercise 5 – Reading & Thinking

Կարդա տեքստը և պատասխանիր հարցերին։

Text:
Winter is the coldest season of the year. The days are shorter and the nights are longer. Sometimes the weather becomes dangerous because of snow and ice. People wear warm clothes to stay comfortable and protect their health. Many children enjoy winter because they can ski, skate and play in the snow.

Questions:

  1. Why can winter be dangerous?

The weather becomes dangerous because of snow and ice.

  1. What do people do to stay warm?

People wear warm clothes to stay warm.

  1. Why do children enjoy winter?

Children enjoy winter because they can ski, skate and play in the snow.

Exercise 6 – Writing (Critical Thinking)

Գրի՛ր 8–10 նախադասությամբ փոքրիկ շարադրություն։

Topic: “The Advantages and Disadvantages of Winter”
(Ձմռան առավելություններն ու թերությունները)

Օգտագործիր առնվազն 5 նոր բառ բառապաշարից։

Ուսումնական ձմեռ

Կարդացածս Գիրքը

Էմիլը Լյոնեբերգայից` Աստրիդ Լինդգրեն

Ես ձմռան արձակութդներին կարդացել եմ Էմիլը Լեոնեբելգյաից գիրքը: Գիրքե պատմում է մի չարաճճի տղայի մասին: Ինձ ամենաշատը դուր է եկել այն հատվածը երբ էմիլը իր գլուխը մցնում է ապուրամանի մեջ: Գիրքը ինձ շատ դուր եկավ խորուրդ եմ տալիս բոլորին:

Դիտածս ֆիլմերը

Ինչպես գիտեք ամանորին հեռուստա-ալիքներով շատ ֆիլմեր են ցույց տալիս: Ինձ համար նոր տարվա օրերին հեռուստացույցով ֆիլմեր դիտելը արդեն ավանդույթ է դարձել: Բայց դիտածս ֆիլմերից կառանձնացնեմ Տանը մենակը, Հարի Փոթերը, Գրինչը և այլն: Ամանորին առաջին ալքով ցույց տվացին նոր նկարահանված երկու ֆիլմ ժամանակի մեքենայի մասին այդ ֆիլմը ինձ նույն պես դուր եկավ: Ես ամանորին շատ ու շատ ֆիլմեր եմ դիտել այնքան շատ, որ բոլորը թվարկել չեմ կարեղ: Բայց ամանորին ամենից շատ ֆիլմ դիտելն եմ սիրում: