Ճանապարհորդություններ Աֆրիկայով

Մաս 1

Վասկո դա Գամայի ղեկավարած նավատորմը դեպի Հնդկաստան տանող ծովային ճանապարհի հայտնագործման նպա­տակով, շրջանցեց Աֆրիկան հարավից, ապա  հասավ Հնդկաստան և միաժամա­նակ ապացուցեց, որ Աֆրիկան առան­ձին մայրցամաք է: Աֆրիկայի հյուսիսային և հյուսիս- արևելյան շրջանները մարդկության հնագույն բնօրրաններից են: Այստեղ՝ Նեղոս գետի ստորին հոսանքում էր գտնվում Հին Եգիպտոսը, որը հայտնի է իր բուրգերով: Հետաքրքիր է, որ այս շրջաններից հարավ ընկած է աշ­խարհի ամենամեծ անապատը՝ Սահարան՝ իր անծայրածիր և անան­ցանելի անապատային ավազաններով: Աֆրիկայի ներքին շրջանները հետազոտել են շատ ճանապարհորդներ, արշավախմբեր, որոնցից առանձնանում են անգլիացի հետազոտող Դավիթ Լիվինգստոնի գլխավորած արշավախմբի  30 տարի կատարած ուսումնասիրությունները:

Մաս 2

Լիվինգստոնը հասարակածից հարավ ընկած առաջին ուսումնասիրողներից է:  Օգտվելով տեղաբնիկների բարյացակամ վերաբերմունքից՝ նա ճանապարհորդում է Հարավային Աֆրիկայով: Զամբեզի գետի գետաբերանից դեպի ակունք շարժվելով նա հայտնաբերում է աշխարհի գեղատեսիլ ջրվեժներից մեկը և այն կոչում է Անգլիայի թա­գուհի Վիկտորիայի անունով: Տանգանիկա և Նյասա լճերի հայտնագործումը և Վիկտորիա լճի ուսումնա­սիրությունը Լիվինգստոնին մղում են նոր ճանապարհորդություն­ների, որոնց նպատակը Աֆրիկայի ամենաերկար գետի՝ Նեղոսի ակունքների հայտնագործումն էր: Վիկտորիա լիճ թափվող գետերի ուսումնասիրության արդյունքում Լիվինգստոնը հայտնագործեց Նեղոսին ծնունդ տվող վտակներից Սպիտակ Նեղոսը:
Պարզվում է, որ դեռևս Հին Եգիպտոսում դարեր շարունակ Նեղոսը առեղծվածային է համարվել: Եվ դա պատահական չէ:
Նայիր Աֆրիկայի քարտեզին և կտեսնես, որ Նեղոսը, կտրելով տոթակեզ հսկա անապատները, չի ցամաքում և հոսելով Եգիպտոսով՝ թափվում է Միջերկրական ծով: Նեղոսի առեղծվածի լուծումը նրա ակունքների հայտնաբերումն էր, որը վերագրվում է Լիվինգստոնին:
Հարկ է նշել, որ ինչպես մյուս ճանապարհորդությունները, այնպես էլ Աֆրիկայի հետազոտումը, իր դրական կողմերով հանդերձ հանգեցրեց նաև բացասական հետևանքների: Եվրոպացիները սկսեցին Աֆրիկայի տեղաբնիկներին՝ նեգրերին, որպես ստրուկներ վաճառել նոր հայտ­նագործված Ամերիկայում:

Հարցեր և առաջադրանքներ:

1.Ի՞նչ իրադարձություններ և պայմաններ խթանեցին Աֆրիկայի ներքին շրջանների ուսումնասիրություննե­րին:

Տանգանիկա և Նյասա լճերի հայտնագործումը և Վիկտորիա լճի ուսումնա­սիրությունը Լիվինգստոնին մղում են նոր ճանապարհորդություն­ների, որոնց նպատակը Աֆրիկայի ամենաերկար գետի՝ Նեղոսի ակունքների հայտնագործումն էր:

2.Դասընկերոջդ հետ քննարկի՛ր, թե ինչ դրական և բացասական հետևանքներ ունեցան Աֆրիկայի ներքին շրջանների ուսումնասիրությունները:

Սահարա անապատը. Աֆրիկայի բարձրադիր ափերը, կենտրոնական շրջանների խոնավ ու տոթ օդը, դժվարան­ցանելի անտառները բնական անմատչելի արգելքի դեր են կատարել մայրցամաքի ներքին շրջանների հետազոտման գործում: Դավիթ Լիվիգստոնը հայտնագործեց Զամբեզի և Կոնգո գետերի վրա գտնվող Վիկտորիայի և իր անունով կոչվող՝ Լիվինգստոնի ջրվեժները և այլն:

Մաթեմատիկա 20.02.2024

Ճանապարհ, ժամանակ արագություն

Դասարանական առաջադրանքներ

1 Հաշվի՛ր ավտոմեքենայի և ավտոբուսի արագությունները գիտենալով, որ ավտոմեքենան 240կմ ճանապարհն անցել է 3 ժամում, իսկ ավտոբուսը՝ 4 ժամում։ 

1) 240:3=80

2) 240:4=60

Պատ․ 80մկ/ժ(մեքենան), 60կմ/ժ(ավտոբուսը)

2. Ավտոմեքենան առաջին 2 ժամում ընթացավ 80կմ/ժ արագությամբ, իսկ հաջորդ 2 ժամում՝ 20կմ/ժ-ով արագ։ Որքա՞ն ճանապարհ անցավ ավտոմեքենան այդ 4 ժամում։

2×80=160 կմ/ժ

80+20=100 կմ/ժ

2×100=200 կմ

160+200=360 կմ

Պատ․360կմ

3 Զբոսաշրջիկը 3 ժ գնաց ավտոբուսով 80կմ/ժ արագությամբ, այնուհետև 2ժ գնաց ձիով 10կմ/ժ արագությամբ։ Դրանից հետո նրան մնաց անցնելու ևս 7կմ։ Որքա՞ն ճանապարհ էր նախատեսել անցնել զբոսաշրջիկը։

3×80=240

2×10=20

240+20+7=267

Պատ․ 267 կմ

4 Գնացքը երկու օրում միևնույն արագությամբ անցավ 1400կմ ճանապարհ։ Առաջին օրը նա գնաց 8ժ, իսկ երկրորդ օրը՝ 4ժ-ով ավելի։ Որքա՞ն ճանապարհ անցավ նա երկրորդ օրը։

8+4=12

8+12=20

1400:20=70կմ/ժ

70×12=840

Պատ. 840 կմ

5 A վայրից միաժամանակ միևնույն ուղղությամբ դուրս եկան երկու մեքենա։ Որքա՞ն կլինի նրանց միջև հեռավորությունը շարժվելուց 2ժ հետո, եթե նրանցից մեկի արագությունը 70կմ/ժ է, իսկ մյուսինը՝ 80կմ/ժ։

80×2=160

70×2=140

160-140=20

Պատ. 20 կմ  

Տնային առաջադրանքներ

1 Հեծանվորդը առաջին 2 ժամում ընթացավ 18կմ/ժ արագությամբ, հետո արագությունը 3կմ/ժ-ով փոքրացրեց և գնաց ևս 2 ժամ։ Նա որքա՞ն ճանապարհ անցավ այդ 4 ժամում։

18×2=36

18-3=15

15×2=30

30+36=66

Պատ. 66 կմ

2 Զբոսաշրջիկը 4 ժ գնաց ավտոբուսով 70կմ/ժ արագությամբ, այնուհետև 5ժ գնաց ձիով 20կմ/ժ արագությամբ։ Դրանից հետո նրան մնաց անցնելու ևս 5կմ։ Որքա՞ն ճանապարհ էր նախատեսել անցնել զբոսաշրջիկը։

70×4=280

20×5=100

280+100+5=385

Պատ. 385 կմ

3. Գյուղից դեպի սար միաժամանակ մեկնեցին երկու հեծյալ։ Որքա՞ն կլինի նրանց միջև հեռավորությունը մեկնելուց 40ր հետո, եթե նրանցից մեկի արագությունը 130մ/ր է, իսկ մյուսինը՝ 145մ/ր։

130×40=5200

145×40=5800

5800-5200=600

Պատ. 600 մ

4 Գտի՛ր այն եռանիշ թվերը, որոնց թվանշանների գումարը 4 է։

112, 211, 400, 220, 310, 103, 130, 121, 202, 301

Հովհաննես Թումանյան․ Մայրը

Մի գարնան իրիկուն դռանը նստած զրույց էինք անում, երբ այս դեպքը (պատահել)։ Էս դեպքից  հետո ես չեմ մոռանում էն գարնան իրիկունը: Ծիծեռնակը բույն էր շինել մեր սրահի օճորքում։ Ամեն տարի աշնանը գնում էր, գարնանը ետ գալի, ու նրա բունը միշտ կպած էր մեր սրահի օճորքին։ Ե՛վ գարունն էր բացվում, և՛ մեր սրտերն էին բացվում, հենց որ նա իր զվար□ ճիչով (հայտնվել) մեր գյուղում ու մեր կտուրի տակ։
Եվ ի՜նչ քա□ցր էր, երբ առավոտները նա ծլվլում էր մեր երդիկին, կամ երբ իրիկնապահերին իր ընկերների հետ շարժվում էին մի երկար ձողի վրա ու «կարդում իրիկնաժամը»:

Եվ ահա նորից գարնան հետ վերադար□ել էր իր բունը։ Ձու էր ածել, ճուտ էր հանել ու ամբողջ օրը ուրախ ճչալով թռչում, կերակուր էր բերում իր ճուտերին։ Էն իրիկունն էլ, որ ասում եմ, եկավ, կտցում կերակուր բերեց  ճուտերի համար։ Ճուտերը ծվծվալով բնից դուրս հանեցին դեղին կտուցները։

Էդ ժամանակ, ինչպես եղավ, նրանցից մինը, գուցե ամենից անզգույշը կամ ամենից սովածը, (շտապել), ավելի դուրս ձգվեց բնից ու ընկավ ներքև։

Մայրը ճչաց ու ցած թռավ ճուտի ետևից։ Բայց հենց էդ վայրկյանին, որտեղից որ է, դուրս պրծավ մեր կատուն, վեր թռցրեց փոքրիկ ճուտը։

— Փի՛շտ, փի՛շտ, – վեր թռանք ամենքս, իսկ ծիծեռնակը սուր ծղրտալով ընկավ կատվի ետևից` նրա շուրջը թրթռալով կտցահարելով, բայց չեղավ։ Կատուն փախավ- մտավ ամբարի տակը։ Եվ այս ամենն այնպես արագ (կատարվել), որ անկարելի էր մի բան անել։

Ծիծեռնակը դեռ ծղրտալով պտտվում էր ամբարի շուրջը, իսկ մենք` երեխաներս, մի-մի փայտ առած պտտվում էինք ամբարի տակը, մինչև կատուն դուրս եկավ ու փախավ դեպի մարագը՝դունչը լիզելով։

Ծիծեռնակը դատարկ կատվին որ տեսավ, մի զիլ ծղրտաց ու թռավ, ի□ավ դիմացի ծառի ճյուղին։ Այնտեղ լուռ վեր եկավ։ Մին էլ տեսանք` հանկարծ ցած ընկավ մի քարի կտորի նման։Վազեցինք, տեսանք` մեռած, ընկած է ծառի տակին։

Մի գարնան իրիկուն էր, որ այս դեպքը պատահեց։ Շատ տարիներ են անցել, բայց ես չեմ մոռանում այն գարնան իրիկունը, երբ ես առաջին անգամ իմացա, որ ծիծեռնակի մայրն էլ մայր է, ու սիրտն էլ սիրտ է, ինչպես մերը:

1.Տեքստի չորս բառերում տառի փոխարեն վանդակ է դրված, դու՛րս գրիր այդ բառե րը`լրացնելով բաց թողած տառերը:
զվարթ

քաղցր

վերադարձել

իջավ       

2. Ի՞նչ է նշանակում «ծղրտալով» բառը.

     ա/ ծիծաղելով

     բ/ թռչկոտելով

     գ/ ճչալով

     դ/ մկկալով

3. Դո՛ւրս գրիր տեքստում ընդգծված  բառերը ̀  դիմացը  գրելով  դրանց  հոմանիշները  (իմաստով մոտ  բառեր):

դեպք-իրադարձություն

ուրախ-զվարթ

վայրկյան-ակնթարթ

զիլ-սուր

4. Տրված բառերից որի՞ դիմաց է սխալ նշված նրա տեսակը.

   ա/ իրիկնապահ-բարդ

  բ/ անզգույշ-ածանցավոր

  գ/ փոքրիկ-պարզ

  դ/ այնտեղ-բարդ

5. Տեքստից դո՛ւրս գրիր  եզակի թվով չորս գոյական և դարձրո՛ւ  հոգնակի:

ծիծեռնակ-ծիծեռնակներ

կատու-կատուներ

ծառ-ծառեր

ամբար-ամբարներ

6. Տրված բառերից յուրաքանչյուրի դիմաց նշված է, թե ինչ խոսքի մաս է: Ո՞ր տարբերակն է սխալ.

    ա/ վազեցինք-բայ

    բ/ երկար- ածական

    գ/ կտուց-գոյական

    դ/ դեղին-գոյական

7 .Դու՛րս  գրիր տեքստում փակագծերի մեջ  դրված բայերը(գործողություն ցույց տվող բառերը)  և  դիմացը գրի՛ր անհրաժեշտ ձևերը  (համապատասխանեցրո՛ւ տեքստին):

պատահել-պատահեց

հայտնվել-հայտնվում էր

շտապել-շտապեց

կատարվել-կատարվեց

 8. Դո՛ւրս գրիր պատմվածքի գլխավոր իմաստն արտահայտող նախադասությունը:

Շատ տարիներ են անցել, բայց ես չեմ մոռանում այն գարնան իրիկունը, երբ ես առաջին անգամ իմացա, որ ծիծեռնակի մայրն էլ մայր է, ու սիրտն էլ սիրտ է, ինչպես մերը:

9. Ի՞նչ սովորություններ ունեն ծիծեռնակները:

Ամեն տարի աշնանը գնում էր տաք երկրնեն, գարնանը ետ գալի իր բույնը

10.Ծիծեռնակի ո՞ր ճուտը կատվի զոհը դարձավ.

       ա/ամենից փոքրը կամ ամենից անկարգը

       բ/ ամենից անվախը կամ ամենից չարաճճին

        գ/ ամենից մեծը կամ ամենից հնարամիտը

        դ/ ամենից անզգույշը կամ ամենից սովածը

11. Ի՞նչ պատահեց ծիծեռնակին, երբ տեսավ դատարկ կատվին.

        ա/թռավ-գնաց, որպեսզի կերակուր բերի

         բ/ հանգիստ նստեց ծառի ճյուղին

        գ/ քարի կտորի նման ցած ընկավ ճյուղից

        դ/ ծլվլում էր երդիկին

12. Ինչո՞ւ երեխաները չկարողացան փրկել ծիծեռնակի ձագին:

Եվ այս ամենն այնպես արագ կատարվեց, որ անկարելի էր մի բան անել։

Դիցաբանություն և առասպել

Հնում, մարդիկ չկարողանալով բացատրել բնության երևույթները, օրինակ՝ կայծակը, անձրևը, երկրաշարժը, սկսել են դրանք մարմնավորել, վերագրել աստվածությունների, յուրաքանչյուր տարերքի համար մի աստված են ունեցել: Աստվածները գերբնական հատկություններով օժտված, հույզեր, ապրումներ, մտածողություն ունեցող, կատարյալ և մարդակերպ էակներ են, որոնցից յուրաքանչյուրը խորհրդանշում է բնության ու հասարակության առանձին երևույթներ: 

 Կառուցվել են տաճարներ, կանգնեցվել նրանց արձանները, մատուցվել զոհեր, կազմակերպվել հատուկ տոնախմբություններ:

Հեթանոս հայերն աստվածներին նվիրել են հատուկ տոներ, նրանց համար կառուցել տաճարներ, զոհաբերել կենդանիներ: Հայկական դիցարանում, բացի անձնավորված մարդակերպ աստվածներից, հիշատակվում են զանազան մտացածին էակներ, հրեշներ (վիշապներ) և չար ու բարի ոգիներ (Արալեզ, Հավերժահարս, Քաջք,  և այլն):

Դիցաբանություն են նաև «Տիգրան և Աժդահակ», «Արտաշես և Արտավազդ» հայկական առասպելները, «Սասնա ծռեր» էպոսը և այլն:

Առասպելը չափազանցված զրույց է. և՜ պատմողը, և՜ ունկնդիրն այն ընկալում են որպես արժանահավատ-իրական պատմություն և փոխանցում բանավոր: 

Առասպելներում արտացոլված են բարու և չարի, հերոսության և վախկոտության, արդարության և անհավատարմության մասին մարդկանց պատկերացումները: 

«Առասպել» արտահայտությունը առօրյայում օգտագործվում է անհավանական, մտացածին իմաստով:

Հարցեր և առաջադրանքներ/պատասխանել գրավոր/

  1. Ի՞նչ հասկացանք դիցաբանությունից, ի՞նչ է առասպելը, իրակա՞ն է, թե՝ հորինովի
    Դիցաբանությունը հին հեթանոսական աստվածների մասին գիդություն է։ Առասպելը կիսաիրական և կիսահորինովի է, չափազանցված պատմություն է։
  2. Ո՞վքեր էին առասպելի հերոսները
    Առասպելի հերոսները հեթանոսական աստվածներն են, հայ դյուցազյուններն էին, զանազան մտացածին էակներ, հրեշներ (վիշապներ) և չար ու բարի ոգիներ (Արալեզ, Հավերժահարս, Քաջք,  և այլն):
  3. Ի՞նչ հայկական առասպելներ ու առասպելական հերոսներ գիտենք/նշել անուններ միայն,/
    Հայկ, Արա Գեղեցիկ, Տորք Անգեղ, Տիգրան և Աժդահակ, Արտաշես և Արտավազդ, Սասունցի Դավիթ, Առյուծ Մհեր։
  4. Գիտե՞նք որևէ առասպել, որը կարող ենք ներկայացնել/բանավոր/
  5. Ի՞նչ հեթանոսական տաճար/ներ/ գիտեք Հայաստանում:
    Գառնիի տաճար որը գտնվում է Կոտայքի մարզում։

ԵՐԿՈՒ ՍԵՎ ԱՄՊ

Վաղուց թողած բարձր ու կանաչ
Գահը իրենց հանգըստության,
Երկու սև ամպ, հողմի առաջ
Գընում էին հալածական։

Հողմը սակայն չար հոսանքով
Բաժնել, ջոկել չէր կարենում,
Ինչքան նըրանց լայն երկնքով
Դես ու դեն էր քըշում, տանում։

Ու անդադար գընում էին՝

Քըշված հողմի կատաղությամբ,
Իրար կըպած ու միասին,
Երկու սև ամպ, երկու սև ամպ…

  • Հ. Թումանյանի «Երկու սև ամպ» բանաստեղծությունն անգի՛ր սովորիր:
  • Ի՞նչն է գերակշռում բանաստեղծության մեջ՝ գո՞ւյնը, թե՞ շարժումը: Պատասխանդ պատճառաբանի՛ր: Իմ կարծիքով շարժումն է գերակշռում
  • Նկարի՛ր բանաստեղծությունը:
  • Ո՞րն է բանաստեղծության գլխավոր իմաստն արտահայտող տողը: Դո՛ւրս գրիր և պատճառաբանիր, թե ինչու ես այդպես մտածում:
  • Հողմը սակայն չար հոսանքով
    Բաժնել, ջոկել չէր կարենում,
    Ինչքան նըրանց լայն երկնքով
    Դես ու դեն էր քըշում, տանում։
  • Ի՛նքդ վերնագրիր բանաստեղծությունը։ Ամպերի և հողմի կռիվը
  • Դիտի՛ր Հովհաննես Թումանյանի մասին պատմող անիմացիոն ֆիլմը։ Բլոգումդ առանձնացրո՛ւ-գրի՛ր այն կարևոր դեպքերը, իրադարձությունները Թումանյանի կյանքից, որոնք քեզ հետաքրքրեցին։

1904 թ․ քաջ Զորավար Անդրանիկը գաղտնի այցելում է Թումանյանին։ Երկուսին էլ հետապնդում էին լրտեսները։ Դա շատ վտանգավոր այց էր։

Մատանու միջից կրակել ամեն մարդ չէր կարողանում, իսկ Հովհաննեսը կարողանում էր։ Իր հայրենասիրության համար նստում է բանտ։ Քառասուն ամյակին բանտում գրում է <<Մի կաթիլ մեղրը>>

Թեստ 2/16/2024

Ճանապարհ, ժամանակ արագություն

Դասարանական առաջադրանքներ

1 Ինքնաթիռը քանի՞ կիլոմետր կթռչի 3 ժամում, եթե նրա թռիչքի արագությունը 800կմ/ժ է։ 800×30=2400

2 Հաշվի՛ր ավտոմեքենայի և գնացքի անցած ճանապարը 4 ժամում՝ իմանալով, որ ավտոմեքենան ընթացել է 70կմ/ժ արագությամբ, իսկ գնացքը՝ 15կմ/ժ-ով ավելի արագ։

1) 70×4=280 

2) 70+15=85

3) 85×4=340

Պատ․ գնացք 340կմ, մեքենա 280կմ

3 Հեծյալը 130մ/ր արագությամբ A վայրից շարժվեց դեպի  5կմ300մ հեռավորության վրա գտնվող B վայրը։ Որքա՞ն ճանապարհ նա դեռ կունենա անցնելու շարժվելուց 30ր հետո։

130×30=3900

5300-3900=1400

Պատ․ 1400մ

4 A և B վայրերից իրար ընդառաջ միաժամանակ դուրս եկան երկու ավտոմեքենա։ Առաջին ավտոմեքենան շարժվում էր 85կմ/ժ արագությամբ, իսկ երկրորդը՝ 90կմ/ժ արագությամբ։ Շարժվելուց 2ժ հետո նրանք հանդիպեցին։ Հաշվի՛ր A և B վայրերի միջև եղած հեռավորությունը։

2×85=170

2×90=180

170+180=350                           պատ․ 350կմ

5. A վայրից հակադիր ուղղություններով միաժամանակ շարժվեցին երկու մեքենա։ Որքա՞ն կլինի նրանց միջև հեռավորությունը շարժվելուց 2ժ հետո, եթե մեքենաներից մեկի արագությունը 60կմ/ժ է, իսկ մյուսինը՝ 75կմ/ժ:

60×2=120

75×2=150

150+120=270

Պատ․ 270կմ

6 Կովը մեկ օրում ուտում է 20կգ խոտ։ որքա՞ն խոտ է անհրաժեշտ՝ 5 կովի մեկ շաբաթ կերակրելու համար։

20×5=100

100×7=700                    

Պատ․ 700կգ

7 Հաշվի՛ր, թե որքան ջուր է հոսում ծորակից 4 ժամում՝ գիտենալով, որ 1 ժամում հոսում է 240լ։

240×4=960

Պատ․ 960լ

Տնային առաջադրանքներ

1Որքա՞ն ճանապարհ կանցնի կրիան 10 րոպեում, եթե նրա շարժման արագությունը 12մ/ր է։

12×10=120

Պատ․ 120մ

2 Որքա՞ն ճանապարհ անցած կլինի արբանյակը թռիչքից 15վ հետո, եթե նրա թռիչքի արագությունը 8կմ/վ է։

15×8=120

Պատ․ 120կմ

3. Ավտոմեքենան 90կմ/ժ արագությամբ  A քաղաքից մեկնեց 360կմ հեռավորության վրա գտնվող B քաղաքը։ A քաղաքից դուրս գալուց 3ժ հետո որքա՞ն կլինի նրա հեռավորությունը B քաղաքից։

90:3=270

360-270=90

Պատ․ մնացել է 90կմ

4 A և B վայրերից իրար ընդառաջ միաժամանակ դուրս եկան երկու ավտոմեքենա։ Առաջին ավտոմեքենան շարժվում էր 75կմ/ժ արագությամբ, իսկ երկրորդը՝ 80կմ/ժ արագությամբ։ Շարժվելուց 3ժ հետո նրանք հանդիպեցին։ Հաշվի՛ր A և B վայրերի միջև եղած հեռավորությունը։

75×3=225կմ

80×3=240կմ

225+240=465կմ

Պատ․ 456կմ

5. A վայրից հակադիր ուղղություններով միաժամանակ շարժվեցին երկու մեքենա։ Որքա՞ն կլինի նրանց միջև հեռավորությունը շարժվելուց 3ժ հետո, եթե մեքենաներից մեկի արագությունը 50կմ/ժ է, իսկ մյուսինը՝ 65կմ/ժ։

50×3=150

65×3=195

150+195=345

Պատ․ 345կմ

6 Կովը մեկ օրում ուտում է 20կգ խոտ։ որքա՞ն խոտ է անհրաժեշտ՝ 1 կովի մեկ շաբաթ կերակրելու համար։

7×20=140

Պատ․ 140կգ

7 Ծորակից 1ժամում հոսում է 240լ ջուր։ Քանի՞ ժամում կլցվի 2880լ տարողությամբ ջրավազանն այդ ծորակով։

2880:240=12

Պատ․ 12ժ

Կրկնում ենք

1. Որքանո՞վ կմեծանա 14 թիվը, եթե նրա գրության ձախից կցագրենք

4 թվանշանը։

400-ով

2. Որքանո՞վ կմեծանա 432 թիվը, եթե նրա գրության ձախից

կցագրենք 3 թվանշանը։ 3000-ով

3. Կատարի՛ր գումարում և արդյունքը ստուգի՛ր հանումով։

3218+2145=5363

+3218  Ստուգում՝5363   
 2145    2145   
 5363    3218   

4. Կատարի՛ր հանում և արդյունքը ստուգի՛ր գումարումով։

10456-5987=4469

10456 Ստուգում՝+4469   
  5987   5987   
  4469  10456   

5. Հաշվի՛ր արտահայտության արժեքը։

1624×123=199752

  1624    
 x 123    
          
+ 4872    
 3248     
1624      
199752    
          

6.  Կատարի՛ր բաժանում և արդյունքը ստուգի՛ր բազմապատկումով․

8673:59=147

Սյունակաձև

             
 867359     
  59 147    
 277        
  236        
   413       
   413       
    0       
             

Ստուգում՝

             
   X147      
     59      
 + 132 3      
   835       
   9673      
             
             

Տեառնընդառաջ

Տեառնընդառաջը (Տրնդեզ, Տանդառեջ, Տնդալեշ, Տառինջ-տառինջ և այլն) Հայ առաքելական եկեղեցու անշարժ տոներից է և նշվում է փետրվարի 13-14-ին՝ Քրիստոսի Սուրբ Ծննդյան և Աստվածահայտնության տոնից 40 օր հետո:

 Ըստ եկեղեցական ավանդության, երբ Հիսուսին բերում են տաճար, դրա արևելյան կողմի դռները, որոնք նախկինում չէին բացվել, ուժեղ դղրդյունով բացվում են, և մարդիկ իրենց ճրագներով դուրս են գալիս տներից` տեսնելու` ինչու է այսպիսի աղմուկ բարձրացել:

Նրանք ակամայից իրենց ճրագներով լուսավորում են Հիսուսի ճանապարհը դեպի տաճար: Այստեղից էլ առաջացել է «Տեառնընդառաջը», որը նշանակում է Տիրոջն ընդառաջ: Տոնի խորհուրդն էլ Տիրոջն ընդառաջ գնալն է: Տեառնընդառաջի ծիսական արարողակարգն սկսվում է փետրվարի 13-ի երեկոյան. եկեղեցական օրացույցի համաձայն՝ երեկոյան ժամերգությունից հետո փոխվում է օրը, և փետրվարի 14-ն սկսվում է փետրվարի 13-ի երեկոյից: Եկեղեցական կարգի համաձայն` տոնի նախօրեին` երեկոյան կատարվում էր նախատոնական ժամերգություն։ Կանոնի համաձայն՝ նախատոնակի արարողության ավարտին կատարվում է Անդաստանի կարգ` աշխարհի չորս ծագերի, արտերի և այգիների օրհնություն:Անդաստանին հաջորդում է մոմերի օրհնության արարողությունը:  Օրհնված մոմի կրակով էլ վառում է Տեառնընդառաջի խարույկը`  որպես Քրիստոսի լույսի խորհրդանիշ:

Հնում ծնողներն առաջնեկ տղա երեխային քառասուն օրականում տանում էին տաճար։ Հովսեփն ու Մարիամը մանուկ Հիսուսին նույնպես տանում են տաճար։ Սիմեոն անունով մի ազնիվ ու արդար մարդ, Հիսուսին տեսնելով, հասկանում է, որ նա փրկություն ու լույս կլինի մարդկանց համար և ընդառաջ է գալիս նրանց։ Այստեղից էլ առաջացել է Տյառնընդառաջը, և նվիրված է քառասնօրյա Հիսուսին տաճար բերելուն։ Այն շատ  սիրելի է դարձել բոլորի կողմից, քանի որ այդ տոնը նվիրված է Հիսուսին։

Ասում են, որ հեթանոս հայերը նույնպես ունեցել են այպիսի տոն, որը ասոցացրել են կրակի ու արևի աստծու հետ, գարնան գալստի հետ:

Պատասխանիր հարցերին՝

  1. Գրի՛ր Տեառնընդառաջ բառի բացատրությունը:
    Տեառնընդառաջ՝ Տիրոջն ընդառաջ
  2. Հեթանոս հայերի հետ ի՞նչ կապ ուներ այս տոնը:
    հեթանոս հայերը նույնպես ունեցել են այպիսի տոն, որը ասոցացրել են կրակի ու արևի աստծու հետ, գարնան գալստի հետ:
  3. Մասնակցե՞լ եք այս տոնին, մի փոքր նկարագրեք ձեր տեսածը:
    Այո մասնակցել եմ։ Բակում կրակ ենք վառել, կրակի շուրջ բոլորը պտտվել ենք յոթ անգամ, կրակի վրայուվ թռել ենք, կերել ենք աղանձ, հալվա, փոխինձ, ադի-բուդի։
  4. Տեառնընդառաջի ժամանակ ի՞նչ սովորույթներ են  ընդունված:
    Օրհնված մամով կրակ են վառում և մարդիկ թռնում են կրակի վրայով։

Մարեմատիկա 2/15/2024

Կրկնում ենք.

  1. Հաշվի՛ր արտահայտության արժեքը՝

18960‧35 = 673600

                    
     18960          
    X   35          
                    
     94800          
    57880           
                    
    673600          
                    
                    
                    
                    
                    
                    
                    

3569·154=549626

                    
    3569            
   X 154            
                    
   14276            
  17845             
  3569              
                    
  549626            
                    
                    
                    
                    
                    
                    

8045·13=104485

                    
    8045            
   X  13            
                    
   24135            
                    
   8045             
                    
  104485            
                    
                    
                    
                    
                    
                    

7861·24=188664

                    
     7861           
    X  24           
                    
    31444           
   15722            
                    
   188664           
                    
                    
                    
                    
                    
                    
                    

78902‧302 = 23838404

                    
   78902            
  X  302            
                    
  157804            
  00000             
236706              
                    
  23828404          
                    
                    
                    
                    
                    
                    

253·54=13608

                    
     252            
    X 54            
                    
    1008            
   1260             
                    
   13608            
                    
                    
                    
                    
                    
                    
                    

8902·121=916942

                    
          8902      
         x 121      
                    
         8902       
        1784        
       8902         
                    
       916942       
                    
                    
                    
                    
                    
                    

Թեստային աշխատանք․ Եղնիկը

Ավետիք Իսահակյան

ԵՂՆԻԿԸ

«Մի անգամ իմ բարեկամ մի որսորդ մեր հանդի անտառուտ սարերից մի եղնիկ նվեր բերեց երեխաներիս համար»:
Այսպես սկսեց ընկերս աշնանային մի երեկո, երբ նստած միասին նրա պատշգամբում, հիացած նայում էինք հեքիաթական վերջալույսով վարվռուն սարերին, որոնց վրա մակաղած հոտերի նման մեղմորեն հանգչում էին ոսկեգեղմ անտառները:
«Այդ մի մատաղ ու խարտյաշ եղնիկ էր̀  խորունկ, սև ու ջինջ աչքերով, որ ծածկվում էին երկայն, նուրբ թարթիչների տակ:
Կամաց-կամաց մեր վրա սովորեց նա. էլ չէր փա□չում, չէր վախենում մեզնից. մանավանդ շա՜տ մտերմացել էր երեխաներիս հետ. նրանց հետ միասին վազվզում էր պարտեզում, նրանց հետ ճաշում էր, նրանց հետ քնում:
Մի բան ինձ շատ էր զարմացնում: Եղնիկը թեև այնպես ընտելացել էր մեզ, սովորել էր մեր տանն ու դռանը, բայց մեկ-մեկ մեզնից թաքուն բարձրանում էր այս պատշգամբը և ուշագրավ, լռիկ նայում էր հեռու` անտառներով փաթաթված սարերին. ականջները լարած խորասույզ լսում էր անտառների խուլ ու անդուլ շառաչը, որ երբեմն ուժեղանում էր, երբեմն բարականում` նայելով հովերի թափին: Նայում էր նա այնպե՜ս անթարթ և այնպե՜ս ինքնամոռաց, որ երբ պատահում էր բարձրանում էի պատշգամբը, ինձ բավական միջոց չէր նկատում և եր□ հանկարծ ուշքի էր գալիս, նետի պես ծլկվում էր մոտիցս… Արդյոք գիտե՞ր նա, որ ինքը ղողանջուն անտառների ազատ երեխան է եղել, որ մայրը այնտեղ է կաթ տվել իրեն, որ այնտեղ է իր հայրը եղջյուրները խփել կաղնիներին: Արդյոք, գիտե՞ր, որ այդ խուլ շառաչը անուշ-անուշ օրորել է իրեն առաջին անգամ, և ո՞վ գիտե, գուցե, երազներ է բերել իրեն, սիրուն երազներ… Խե՜ղճ եղնիկ… Կարոտ` իր սիրած գուրգուրող անտառներից և զանգակ աղբյուրներից, իր խարտյաշ մորից և շնկշնկան հովերի հետ վազող ընկերներից` հիմա տանջվում, տառապում է մեզ մոտ, մտածում էի ես: Եվ այնպես սրտանց ցավակցում էի նրան… Չէ՞ որ նա էլ մեզ պես մտածող և զգայուն հոգի ունի:
Ես շատ էի հարգում նրան, խնդրեմ չծիծաղես վրաս, այո՛, այնքան, որ երբ նա բարձրանում էր պատշ□ամբը, հեռացնում էի երեխաներիս, և թողնում էինք նրան մենակ իր ապրումների հետ…
Երբ գրկում էի նրան, այդ նազելի էակին, և նայում էի լեռնային աղբյուրների նման վճիտ աչուկների մեջ` տեսնում էի այնտեղ մի թախծալի, երազուն կարոտ…
Մի գիշեր, մի քամի գիշեր էր, սարերից անսանձ փչում էր քամին, դուռն ու պատուհանները ծեծում ու ծեծկում: Պարզ լսվում էր, որ այնտեղ, անտառում, դարավոր կաղնիներն ու վայրի ընկուզենիները ճակատում էին հողմի դեմ` աղմկում և գոռում: Եվ քամին բերում էր անընդհատ անտառի այդ լիակուրծք խշշոցն ու մռունչը, ու թվում էր թե` հենց մեր դռան առջև է աղմկահույզ, հողմածեծ անտառը: Երեխաներս վախից կուչ էին եկել. մինչդեռ եղնիկը դողում էր մի խենթ սարսուռով: Աչքերը կայծակին էին տալիս: Անթարթ, ամբողջովին լսելիք դառած` ականջ էր դնում նա անտառի հուժկու շառաչին, որ խոսում էր նրա հետ մայրենի լեզվով:
Անտառը կանչում է նրան, ընկերների ազատ վազքն է տեսնում նա մթին թավուտների մացառուտ ժայռերն ի վեր,- մտածում էի ես:
Մի փոքր հետո ավելի սաստկացավ քամին` փոթորիկ դառնալու չափ. մեկ էլ աղմուկով բացվեցին լուսամուտի փեղկերը, և մի ուժգին շառաչ միանգամից ներս խուժեց: Եղնիկը հանկարծակի մի ոստումով ցատկեց լուսամուտի գոգը` աչքերը սուզելով շառաչուն խավարի մեջ: Ես իսկույն վրա վազեցի բռնելու նրան, սակայն նա մի ակնթար□ի մեջ թռավ լուսամուտից պարտեզը և ծածկվեց խավարների մեջ…
Դե՛հ, հիմա՛ գնա ու գտիր նրան իր հայրենի անծայր անտառներում…»:

  1. Տեքստի չորս բառերում տառի փոխարեն վանդակ է դրված, դու՛րս գրիր այդ բառերը՝ լրացնելով բաց թողած տառերը:
    • չէր փախչում, երբ, պատշգամբ, ակնթարթ
  2. Տեքստի միջից գտի՛ր և դո՛ւրս գրիր տրված բառերի հոմանիշները.

մայրամուտ – վերջալույս, երեկո

մաքուր-ջինջ

  1. Համապատասխան բացատրությունները գրի՛ր իրար դիմաց.

ա/ լույս աշխարհ գալ – ծնվել,հայտնվել
բ/խելքը գլխին   – դատող, բանիմաց, խելացի
գ/կողը հաստ   – համառ, ինքնասածի, կամակոր
դ/ճաշը եփել   – մեկին պաժել, լավ ծեծել

ա/մեկին պաժել, լավ ծեծել
բ/համառ, ինքնասածի, կամակոր
գ/դատող, բանիմաց, խելացի
դ/ծնվել,հայտնվել

  1. Տեքսից դու՛րս գրիր չորս բարդ բառ:
    • վերջալույս, ոսկեգեղմ, խորասույզ, հողմածեծ
  2. Տրված օտար բառերը փոխարինի՛ր հայերեն համարժեքներով.
  3. ա/ զակազ – պատվեր
  4. բ/մալինա – ազնվամորի

գ/կենգուրու – ագեվաս

դ/ ստարտ-սկիզբ

  1. Տեքստից դու՛րս գրիր եզակի թվով գործածված չորս բառ:
    եղնիկ, որսորդ, ընկեր, անտառ
  2. Նշված բառերից յուրաքանչյուրի դիմաց նշված է, թե այն ինչ խոսքի մաս է: Ո՞ր տարբերակում է սխալ նշված.
  1. ա/որսորդ – գոյական
    բ/եղնիկ – գոյական
    գ/առաջին –ածական
    դ/ազատ –ածական
  2. Ինչպիսի՞ն էր եղնիկը: Նկարագրի՛ր եղնիկին ̀ օգտագործելով տեքստի բառերը:
    • Այդ մի մատաղ ու խարտյաշ եղնիկ էր̀  խորունկ, սև ու ջինջ աչքերով, որ ծածկվում էին երկայն, նուրբ թարթիչների տակ:
  3. Ի՞նչն էր զարմացնում հեղինակին.

ա/ Եղնիկը շատ գեղեցիկ էր ̀  խորունկ, սև ու ջինջ աչքերով:

բ/Մտերմացել էր երեխաների հետ, նրանց հետ ճաշում էր, նրանց հետ քնում:
գ/Եղնիկը հանկարծակի մի ոստյունով ցատկեց լուսամուտի գոգը՝ աչքերը սուզելով շառաչյուն խավարի մեջ:

դ/ Եղնիկը թեև ընտելացել էր ընտանիքին ու տանը,բայց մեկ-մեկ թաքուն բարձրանում էր պաշգամբ և լռիկ նայում անտառներով փաթաթված սարերին:

10.Ինչի՞ն կարող էր կարոտել եղնիկը:

11.Ինչո՞ւ է հեղինակը հարգում եղնիկին:

12․ Նկարագրի՛ր անտառը հողմի ժամանակ: