Մանուկն ուջուրը

Ամպոտ սարեն ուրախ ձենով
Ջուր է գալիս, անցնում շենով։
Մի թուխ մանուկ դուրս է վազել,
Ձեռքն ու երես պաղ լվացել,
Լվացել է ձեռքն ու երես,
Ու դարձել է՝ խոսել էսպես.

  • Դու ո՞ր սարեն կուգաս ջրի՛կ,
    Իմ պաղ ջրիկ ու անուշիկ։
  • Ես էն սարեն կուգամ մթին,
    Որ հին ու նոր ձյունն է գլխին։
  • Դու ո՞ր առուն կերթաս, ջրի՛կ.
    Իմ պաղ ջրիկ ու անուշիկ։
  • Ես էն առուն կերթամ զվարթ,
    Ուր ափերն են շուշան ու վարդ։
  • Դու ո՞ր այգին կերթաս, ջրի՛կ.
    Իմ պաղ ջրիկ ու անուշիկ։
  • Ես էն այգին կերթամ դալար,
    Որ տերն է ժիր մեջն այգեպան։

Հարցեր և առաջադրանքներ

  1. Գտի՛ր հետևյալ բառերի
    Ա. հոմանիշները
    մանուկ – մանչուկ
    դալար -մատաղ
    Բ. հականիշները
    ժիր -ծույլ
    պաղ -ջերմ
  2. Որտեղի՞ց է հոսում առվակը: Նշի՛ր այն տողերը, որտեղ դա երևում է:
  3. Ես էն սարեն կուգամ մթին,
    Որ հին ու նոր ձյունն է գլխին։
  4. Նկարի՛ր քո պատկերացրած առվակը: