Անտիկ բառը թարգմանաբար նշանակում է հին, հնագույն: Հին աշխարհի հավատալիքների անտիկ շրջանը սերտորեն կապված են հունա-հռոմեական մշակույթի հետ։ Հույները կարծում էին, որ կյանքում ամեն մի երևույթ կախված է աստվածների կամքից։ Շատ տաճարներում կային գուշակներ, որոնց կարելի էր հարցնել անցյալում տեղի ունեցած և ապագայում կատարվելիք իրադարձությունների մասին։ Նշանավոր էին Զևսի և Ապոլլոն աստծու տաճարների գուշակները։ Այստեղ էին գալիս մարդիկ ոչ միայն Հունաստանից,այլև Հռոմից և Արևելքի երկրներից։
Հին հույների նման հռոմեացիներն էլ հեթանոսներ էին և պաշտում էին բազմաթիվ աստվածների։ Հռոմեական կրոնը ձևավոևվեց տարբեր կրոնների ազդեցության ներքո։ Հին Իտալիայում հռոմեացիներից բացի ապրում էին նաև բազմաթիվ այլ ժողովուրդներ։Հատկապես ուժեղ էր Իտալիայի հնագույն ժողովուրդներից էտրուսկների դիցարանի դերը։ Էտրուսկներից հռոմեացիները վերցրին մի քանի աստվածների պաշտամունքը, սակայն հռոմեական աստվածների մեծ մասը նույնացվում էր հունական համապատասխան աստվածների հետ, այսպես՝ Յուպիտերը՝ Զևսը, Մարսը՝ Արեսի,
Վեներան՝ Ափրոդիտեն և այլն։
| Հունա-հռոմեական աստվածներ | Ի՞նչ են հովանավորում |
| Յուպիտեր /Զևս/ | գերագույն աստված, լույսի, որոտի հովանավոր |
| Մարսը/Արեսի/ | պատերազմի աստված |
| Վեներան/ Ափրոդիտեն | սիրո և գեղեցկության աստվածուհի |
Հունական աստվածներին հիշեցնող հռոմեական աստվածությունների հետ մեկտեղ հռոմեական դիցաբանության մեջ հանդիպում էին նաև այնպիսի աստվածներ, որոնք շատ ավելի մոտ էին այսեղի ժողովրդին։ Մարդիկ իրենց տան մեջ հատուկ անկյուն էին ունենում, որտեղ աղոթում ու իրենց հարգանքի ու սիրո տուրքն էին մատուցում վերջիններին։ Նման աստվածությունների շարքին էր պատկանում, օրինակ, Վեստան, որն օջախի աստվածուհին էր։
Սատուրնի ու բերքի աստվածուհի Օտտայի դուստրը Վեստան օջախի աստվածուհին էր անմահության կրակի խնամողը։ Ի տարբերություն իր երկու քույրերի Յունոյի ու Սերեսի, Վեստան չէր ուզում ամուսնանալ և նախընտրում էր կույս մնալ։ Մի անգամ գեղեցկուհի Վեստան գալիս է խնջույքի և այստեղ քուն է մտնում։ Պտղաբերության Աստվածը՝ հիանալով Վեստայի գեղեցկությամբ մոտենում է Վեստային, սակայն ավանակի ձայնը արթնացնում է նրան։ Այդ դեպքից հետո, ամեն անգամ աստվածուհու պատվին տոնակատարության ժամանակ ավանակներին զարդարում են ծաղիկներով։
Կրոնը հռոմեացիների կյանքում կարևորագույն նշանակություն ուներ։ Յուրաքանչյուր հռոմեացի ուներ իր անձնական հովանավոր ոգին, որը կոչվում էր գենիուս։ Այն հայտնվում էր մարդու ծննդյան պահից և անհետանում նրա մահվան հետ միաժամանակ։ Ընտանիքի մահացած անդամները վերածվում էին ոգիների և ապրում էին այնտեղ, որտեղ նրանց թաղել էին։ Այդ ոգիների համար մշտապես ուտելիք և ծաղիկներ էիին տանում։
Հեթանոս հայերն իրենց աստվածներին չեն առանձնացրել օտար աստվածներից և հավասար նվիրել են հատուկ տոներ, նրանց համար կառուցել տաճարներ, մեհյաններ, նվիրատվություններ արել, կենդանիներ զոհաբերել։ Նրանց անուններով են կոչել հայ հեթանոսական տոմարի ամիսները, օրերը, տեղանուններ, անձնանուններ և այլն։
Հունա-հռոմեական պատմագրության դերը հին Հայաստանի տնտեսամշակութային կյանքի և պատմության լուսաբանման գործում չափազանց մեծ է:Առավելապես կարևոր են Հերոդոտոսի, Քսենոփոնի և Ստրաբոնի հաղորդումները, որոնք մոտիկից ծանոթ են եղել Հայաստանին:
Հարցեր և առաջադրանքներ
1․ Ի՞նչ է նշանակում անտիկ։
Անտիկ բառը թարգմանաբար նշանակում է հին, հնագույն
2․Նշե՛ք հունական և հռոմեական աստվածների անուններ։
Զևս, Ապոլլոն, Յուպիտեր, Մարս, Վեներա
3․Ի՞նչ նշանակություն ուներ կրոնը հռոմեացիների կյանքում։
Կրոնը հռոմեացիների կյանքում կարևորագույն նշանակություն ուներ
