Տրված երեք առաջադրանքներից երկուսը /քո ընտրությամբ/ պարտադիր է, մեկը՝ ցանկությամբ։
1.Ուսումնական ճամփորդությունների թեմայով ռադիո-հարցազրույց պատրաստի՛ր ընկերոջդ հետ: Ձայնագրությունը կամ տեսագրությունը հրապարակի՛ր բլոգումդ:
Նախապես մտածի՛ր հարցերը, գրառիր դրանք բլոգում:
Որոշի՛ր ձևաչափը. ռադիոնյու՞թ ես պատարստելու, թե՞ տեսանյութ:
Հարցազրույցի համար հարմար, անաղմուկ վայր ընտրի՛ր:
Հիշի՛ր. հարցազրույցը պիտի տևի 3-5 րոպե, պիտի ունենա սկիզբ և ավարտ:
2. Տեսանյութ պատրաստի՛ր դպրոցում քո սիրելի վայրի մասին:
Ընտրի՛ր վայրը:
Շարադրի՛ր տեքստը, գրառիր:
Անցի՛ր գործի:
Հիշի՛ր. տեսանյութը պիտի տևի 3-5 րոպե, պիտի ունենա սկիզբ, ավարտ և հետաքրքիր վերնագիր:
3․ Քեզ հետաքրքրող թեմայի շուրջ 3-5 րոպե տևողությամբ փոքրիկ տեսանյութ պատրաստի՛ր և հրապարակի՛ր։
Առաջարկվող թեմաներ՝ Իմ նախասիրությունները, Ընթերցանությունն իմ կյանքում կամ Ընթերցում ու առաջարկում եմ ընթերցել, Իմ գրադարանը, Իմ բնակավայրը և այլն։
Կարող ես դու թեմա առաջարկել։