Ցուրտ ձմռանից հետո, երբ գալիս է տաքուկ գարունը, կարծես աշխարհին նոր շունչ է հաղորդվում: Ծաղկում է բնությունը ծառերը, ծաղիկները: Բնության մեջ գարնանային անձրևները ոչ ոքի չեն անհանգստացնում, քանի որ դրանք են ծաղկեցնում բնությունը: Նույնիսկ մարդու մուսան է գալիս` բանաստեղծը ավելի շատ է ստեղծագործում, կոմպոզիտորը ավելի շատ երաժշտություններ է գրում, նկարիչը ավելի շատ կտավ է ստեղծում: Ամեն մեկը նոր հույսեր և նպատակներ է ունենում ամեն գարուն:
Monthly Archives: March 2026
Լոռեցի Սաքոն
- Կարդա՛ Հ․ Թումանյան «Լոռեցի Սաքոն» պոեմը։
- Գտի՛ր երախ, անձավ, քաջք, շնալիր, համկալ, փարախ բառերի բացատրությունը։
երախ-բերան, անձավ–քարանձավ, քաջք-այս, համկալ-փոռնակ, փարախ–գոմ - Գտի՛ր հատվածներ, որտեղ երևում է, որ Սաքոն ուժեղ է ֆիզիկապես։
Թեկուզ և մենակ լինի փարախում,
Աժդահա Սաքոն ընչի՞ց է վախում։
Հապա մի նայի՛ր հըսկա հասակին,
Ո՜նց է մեկնըվել։ Ասես ահագին
Կաղնըքի լինի անտառում ընկած։
Իսկ եթե տեղից վեր կացավ հանկարծ,
Գըլուխը մեխած մահակը ձեռին՝
Ձեն տարավ, կանչեց զալում շըներին
Ու բիրտ, վայրենի կանգնեց, ինչպես սար,
Էնժամ կիմանաս, թե ընչի համար
Թե՛ գող, թե՛ գազան, հենց դատարկ վախից,
Հեռու են փախչում նըրա փարախից։ - Գտի՛ր հատվածներ, որտեղ երևում է, որ Սաքոն իր մենակությունից դժգոհ է։
- Գտի՛ր այն հատվածները, որտեղ խոսվում է զրույց-առասպելների մասին, ներկայացրո՛ւ դրանցում եղած նկարագրությունները։
- Տրվածներից ո՞րն էր, ըստ քեզ, Սաքոյի կործանման պատճառը։ Հիմնավորիր պատասխանդ։
ա) Սաքոյին չարքերը խենթացրին. չարքերը միշտ էլ կործանում են մենակ մարդկանց.
բ) Սաքոն վախենում էր այն ամենից. ինչ տատը իրեն պատմել էր.
գ) Սաքոն ֆիզիկապես ուժեղ էր. բայց հոգեպես թույլ էր այդ պահին, դրա համար էլ չար մտքերի համար խոցելի էր։
Աֆրիկայի աշխարհագրական դիրքը, մակերևույթը

Աֆրիկայի քարտեզ
Մայրցամաքում մեծ տարածում ունեն նաև սարահարթերը, որոնցից ամենախոշորներն են Սահարան, որի տարածքում առանձնացվում են Ահագգար, Տիբեսթ և Դարֆուր բարձրավանդակները, Սուդանի սարահարթը՝ Սահարայից հարավ, Կալահարին և Նամիբը հարավային Աֆրիկայում, որոնք միավորվում են Հարավաֆրիկյան սարահարթում, և Արևելաաֆրիկական սարահարթը՝ Արևելաաֆրիկյան բեկվածքից արևելք ընկած ընդարձակ տարածքում, որի սահմաններում են նաև Կիլիմանջարո և Քենիա գագաթները: Խոշոր հարթավայր է նաև Կոնգոյի գոգավորությունը՝ Աֆրիկայի հասարակածային գոտու կենտրոնական հատվածում:
Սահարայում՝ Մավրիտանիա պետության տարածքում է գտնվում նաև մակերևույթի ամենահետաքրքիր ձևերից մեկը՝ Սահարայի աչքը (նկ. 4), որն առաջին անգամ նկատել են տիեզերքից, քանի որ իր հսկայական չափերի պատճառով (50 կմ տրամագիծ) Երկրի մակերևույթից այն պարզապես բլուրների տեսք ունի:
Այս մայրցամաքը Աֆրիկա են անվանել հին հռոմեացիները՝ տեղաբնիկ «աֆարիկ» ցեղի անունով: Ըստ զբաղեցրած տարածքի՝ Աֆրիկան երկրագնդի երկրորդ մայրցամաքն է՝ Եվրասիայից հետո: Դեռևս մեր թվականությունից շատ դարեր առաջ Աֆրիկայի հյուսիսային ափերն են այցելել փյունիկեցիները, հին հռոմեացիները, հին հույները: Ոսկի, փղոսկր և թանկարժեք փայտանյութ հայթայթելու համար եգիպտական փարավոնները արշավախմբեր են ուղարկել դեպի Նեղոս գետի վերին հոսանքները:

Սահարայի աչքը տիեզերքից դիտելիս
Հարցեր՝
1․ Ինչպիսի՞ն է Աֆրիկայի աշխարհագրական դիրքը։
2․Ինչու՞ է Աֆրիկան համարվում սարահարթային մայրցամաք։
Որովհետև մայրցամաքում մեծ տարածում ունեն սարահարթերը, Սահարա, Սուդանի սարահարթ և այլն:
3․ Հին և երիտասարդ ի՞նչ լեռներ գիտեք Աֆրիկայում։
Կիլիմանջարո և Քենիա գագաթները։
Ուսումնական ֆիլմ Աֆրիկայի մասին
Mother’s Day
1. Introduction
Mother’s Day is a special international holiday. On this day, people show love and respect to their mothers. Children give flowers, cards, and gifts to their moms. It is a day to say “Thank you” for everything mothers do.
Mother’s Day is celebrated in many countries around the world.
2. History of Mother’s Day
Modern Mother’s Day began in the United States. A woman named Anna Jarvis worked hard to create this holiday.
In 1914, President Woodrow Wilson made Mother’s Day an official national holiday in the United States.
3. When is Mother’s Day Celebrated?
Different countries celebrate Mother’s Day on different dates:
- In the United States, it is celebrated on the second Sunday of May.
- In the United Kingdom, it is celebrated in March (Mothering Sunday).
- In Armenia, Mother’s Day is celebrated on April 7.
4. How Do People Celebrate?
People celebrate Mother’s Day in many ways:
- Giving flowers
- Making handmade cards
- Cooking breakfast for mom
- Saying kind words
- Spending time together
Children often write poems or draw pictures for their mothers.
5. Why Is Mother’s Day Important?
Mother’s Day is important because:
- Mothers love and care for their children
- They help and support their families
- They teach important life lessons
This holiday reminds us to be thankful and show appreciation.
6. Conclusion
Mother’s Day is a beautiful international holiday. It teaches us to love, respect, and appreciate our mothers. Every day is a good day to say:
“I love you, Mom!”
Interview Task (Home Assignment)
Սովորողները տանը հարցազրույց են վերցնում մայրիկից․
Interview Questions:
- What is your favorite food? My favorite food is fruits.
- What is your favorite color? My favorite color is purple.
- What do you like to do in your free time? I like to walk in my free time.
- What was your dream when you were a child? When I was a child, I dreamed of becoming a doctor.
- What makes you happy? My family makes me happy.
Պատասխանները գրում են անգլերեն։
Writing Task – Paragraph (8–10 sentences)
Օրինակ կառուցվածք․
My mom’s name is Tiruhi.
She is 40 years old.
She is very kind and hardworking.
She works as a Doctor.
She cooks delicious food.
She helps me with my homework.
Her favorite food is all fruits.
In her free time, she likes to talk with me.
She makes me happy every day.
My mom is my superhero.Գրել ակրոստիկ բանաստեղծություն “MOTHER” բառով
Thank you for everything.
I love you very much.
Roses for you.
U are my superhero mommy.
Heart of my mother
Is very kind.
Women’s and Girls’ Day in Italy
In Italy, people celebrate International Women’s Day on March 8.
On this day, women receive yellow mimosa flowers.
The mimosa flower is the symbol of this holiday in Italy.
Friends and families give flowers to mothers, sisters, and teachers.
Some women celebrate the day with their friends and go out together.
It is a day to respect and appreciate women.
Առևտուր
Ապրանքներ գնելու, վաճառելու և շրջանառության մեջ դնելու գործունեությունը կոչվում է առևտուր: Առևտուրը սերտորեն կապված է ապրանքի հետ, իսկ ապրանքը արտադրվում էր արհեստավորների աշխատանքի շնորհիվ։
Հին աշխարհի լավագույն ծովային առևտրականները եղել են փյունիկացիները։ Նրանք վաճառում էին կտորեղեն, կավե, փղոսկրե և մետաղե իրեր։ Նրանք վաճառում էին նաև մայրի ծառի փայտը։ Միջերկրականի ափին Ալեքսանդր Մակեդոնացու կառուցած Ալեքսանդրիա քաղաքը ևս եղել է հելե նիստական մշակույթի և առևտրի խոշոր կենտրոն:
Միջագետքի հյուսիսի ամենանշանավոր քաղաք-պետությունն Աշուրն էր, որի վաճառականները Ք․ ա. 20–19 դարերում առևտրական գաղութներ ունեին Հայկական լեռնաշխարհում և Փոքր Ասիայում։
Հին Հայաստանի տնտեսության մեջ մեծ դեր էր խաղում ներքին և արտաքին առևտուրը: Հայաստանի տարածքով էին անցնում Առաջավոր Ասիայի մի շարք առևտրական ճանապարհներ, որոնք հնարավորություն էին տալիս երկրին ակտիվ մասնակցություն ունենալ միջազգային տարանցիկ առևտրին: Առևտրական ճանապարհների հիմնական խաչմերուկը Արտաշատ մայրաքաղաքն էր, իսկ երկրորդ դարի վերջերից՝ Վաղարշապատը:
Տիգրան Մեծի և Արտավազդ Բ-ի իրականացրած բռնագաղթեցումների շնորհիվ Հայաստանի քաղաքների բնակչության մեջ մեծացավ առևտրականների ու արհեստավորների թիվը: Իհարկե, դրանց մեծ մասը հայեր էին, մնացածները՝ բռնագաղթված հույներ, ասորիներ ու կապադովկացիներ:
Հայոց արքունիքը հոգ էր տանում ճանապարհների բարեկեցության և անվտանգության մասին: Հատկապես նշանավոր էր «Հայոց արքունի պողոտան», որ իրար էր կապում հայոց երկու մայրաքաղաքները՝ Արտաշատը և Տիգրանակերտը: Օրեցօր աճող առևտրի պահանջմունքները հոգալու համար Տիգրան Մեծը, Արտավազդ Բ-ն և նրանց հաջորդները դրամներ հատեցին, որոնց հետ զուգահեռ օգտագործվում էին պարթևական և հռոմեական դրամները: Դրամ հատում էին ոչ միայն արքունի դրամահատարանները, այլև ինքնավար քաղաքները:
Դատելով Հերոդոտոսի որոշ տվյալներից՝ առևտուրը Հայաստանի և Միջագետքի միջև կատարվում էր Եփրատ գետով: Կաշիներով բեռնավորված էշերի քարավանները գալիս էին Հայաստան, որտեղ կաշիները ձգում էին ուռենու ճյուղերի վրա, դարձնում նավեր, բեռնավորում գինու տիկերով, տակառներով ու էշերով և Եփրատի հոսանքով լողում մինչև Բաբելոն: Հայաստանն այլ երկներից ներմուծում էր մետաքս, բամբակ, համեմունքներ, թանկարժեք քարեր, ապակյա անոթներ ու այլ ապրանքներ և արտահանում էր մետաղներ, արհեստագործական արտադրանք, գինիներ, ներկեր, մասնավորապես որդան կարմիր, կաշի, բուրդ, նժույգներ, ջորիներ և այլն:
Հարցեր և առաջադրանքներ
1․ Ի՞նչ է առևտուրը։
Առևտուրը դա ապրանքներ գնելու, վաճառելու և շրջանառության մեջ դնելու գործունեությունն է:
2․Ո՞ր իրադարձությունից հետո Հայաստանի քաղաքների բնակչության մեջ
մեծացավ առևտրականների ու արհեստավորների թիվը։
Տիգրան Մեծի և Արտավազդ Բ-ի իրականացրած բռնագաղթեցումներից հետո։
3.Ո՞ր գետով էր կատարվում առևտուրը Հայաստանի և Միջագետքի միջև։
Եփրատ