Եթե կախարդական փայտիկ ունենայի…

Բոլորս էլ դիտել ենք Հար Փոթեր ֆիլմը, և բոլերս էլ կուզենաինք ունենաինք կախարդական փայտիկ: Կար մի տղա, ով շատ էր սիրոմ Հարի Փոթեր ֆիլմը և շատ էր ուզում խախարդական փայտիկ ունենալ: Եվ մեկ օր նրան նվիրեցին կախարդական փայտիկ, նա շետ էր ուրախացել: Եվ նրա արաջին կախարդանքը շատ վատ ազդեց նրա սենյակի համար: Որովհետև նա վառեց նրա մահճակալը

Само проверка

1.Вставьте подходящие предлоги.

1) Егор сидел рядом со мной. 2) Ты всегда был строг ка мне. 3) Сердце вo мне сжалось. 4) Вникните внутрь всё это хорошенько. 5) Все принялись хохотать … мною. 6) Вспомните обо мне. 7) Мелькнуло передо мною моё детство. 8) Он славился на всём округе гостеприимством и радушием. 9) В темноте я больно ушибсяобo что-то.

2. Составьте словосочетания:

детский (рисунок, комната, пальто)

золоте (ключ, кольцо, монета)

горячая (вода, источник, молоко)

смелый (поступок, решение, мысль)

3. Подберите подходящие слова:
1.Вчера Валера ____ мне, что не хочет ехать в Москву

2. Школьники вошли в класс, ____ прозвенел звонок.

3. Я принесла подарок ____ моего друга.

4.  _____  из вас хочет ответить на вопрос?

5.  Я хотел бы _____ о моем сыне, что он натворил?

6. Я не ____ поднять эту гантель, а ты?

7. На улице ко мне подошел незнакомый ______ и попросил одолжить ему денег.

8. Ты пойдешь _____ после того, как уберешься в своей комнате.

9.  Закат ____ красивый, что хочется на него смотреть на него неотрывно.

4.Составьте словосочетания.

белая______________,

высокий______________,

жёлтое______________,

глупый______________,

большое______________,

красные______________,

холодная______________,

голубое______________,

красивая______________,

чёрный______________,

низкая______________,

хорошие______________,

зелёная______________,

новый______________,

серое______________,

умные______________,

плохой______________,

5. Расставьте слова в правильном порядке. Запишите предложения в такой
последовательности, чтобы получился рассказ.
1. В будущем году, в шестом классе, буду учиться, я
2. своих учителей, с началом учебного года, поздравляют, Они
3. новый учебный год, В сентябре, начинается
4. в школу, приходят, с цветами, дети, Первого сентября
5. в шестой класс, В этом году, пойду, я

Առաջին հայացքից ուղտը տարօրինակ ու ծիծաղելի է թվում։ Նա սառը, անտարբեր, աղմկարար է։ Ուղտին նաև անապատի նավ են անվանում։ Այս դիմացկուն կենդանին լավ հարմարվել է անապատային կյանքին։ Նրա ոտքերին հաստ կոշտուկներ կան, և արևից շիկացած ավազից ուղտը չի տառապում։ Երկար ու խիտ բուրդը օգնում է դիմանալու ցերեկվա շոգին ու գիշերվա ցրտին։ Ուղտերը շատ յուրօրինակ շուրթեր ունեն, դրանք օգնում են նրան հեշտ արածել: Ուղտը կարող է ուտել ամեն-ամեն ինչ, անգամ շատ կոշտ փշեր, և նրա շուրթերը ոչ մի դեպքում չեն վնասվում: Ուղտի բարձրությունը երկու, երկարությունը՝ երեք մետր է։ Կշռում է մինչև հինգ հարյուր կիլոգրամ։

Գիտե՞ք, որ ուղտի միջազգային անվանումն առաջացել է արաբերեն «գեղեցկություն» բառից: Կան մարդիկ, ովքեր կարծում են, որ ուղտն, իրոք, չափազանց գեղեցիկ կենդանի է:

Ուղտերը կարող են երկար ժամանակ ջուր չխմել, իսկ խմելիս էլ միանգամից երկու հարյուր լիտր ջուր խմել: Թեև շատերին թվում է, թե ուղտն իր սապատներում ջուր է հավաքում, բայց իրականում այնտեղ ճարպեր են կուտակված, որի օգնությամբ ուղտը կարգավորում է իր մարմնի ջերմաստիճանը չափազանց շոգ ու ցուրտ եղանակին:

Նրանք կարող են փակել իրենց քթանցքները՝ պաշտպանելով քամուց ու ավազից, երբ կամենան:

Եթե ուղտը որոշի պառկել քնելու կամ պարզապես հանգստանալու, նրան ոչ մի կերպ հնարավոր չի լինի տեղից հանել, դա վեր է ցանկացած մարդու ուժերից: Ուղտը տեղից չի շարժվի, մինչև ինքը չկամենա դա անել:

Ուղտերը յուրաքանչյուր ոտքով կարող են հարվածել միանգամից չորս տարբեր ուղղությամբ: Նրանց մորթին անդրադարձնում է արևի ճառագայթները և պաշտպանում է նրանց անապատի տապից:

Եվ վերջապես ուղտերի ամենաինքնատիպ առանձնահատկության մասին: Եթե փորձեք ձեռք առնել ուղտին ու կամ «հոգու հետ խաղալ», բառացիորեն ձեր մաշկի վրա կզգաք ուղտի բարկությունը. նա այնպիսի տհաճ հոտով մածուցիկ նյութ կթքի ձեզ վրա, որ ոչ մի դեպքում չեք կարողանա մոռանալ: Այնպես որ, պարզապես խուսափեք նրանց բարկացնելուց:

1. Պատասխանեիր հարցերին՝

Ո՞ր բառից է առաջացել ուղտի միջազգային անվանումը։

Գիտե՞ք, որ ուղտի միջազգային անվանումն առաջացել է արաբերեն «գեղեցկություն» բառից:

Ինչո՞վ է սնվում ուղտը։

Ուղտերը շատ յուրօրինակ շուրթեր ունեն, դրանք օգնում են նրան հեշտ արածել: Ուղտը կարող է ուտել ամեն-ամեն ինչ, անգամ շատ կոշտ փշեր, և նրա շուրթերը ոչ մի դեպքում չեն վնասվում:

Ինչպիսի՞ն են ուղտի չափերը։

Ուղտի բարձրությունը երկու, երկարությունը՝ երեք մետր է։ Կշռում է մինչև հինգ հարյուր կիլոգրամ։

Ինչպե՞ս է ուղտը կարգավորում իր մարմնի ջերմաստիճանը։

Թեև շատերին թվում է, թե ուղտն իր սապատներում ջուր է հավաքում, բայց իրականում այնտեղ ճարպեր են կուտակված, որի օգնությամբ ուղտը կարգավորում է իր մարմնի ջերմաստիճանը չափազանց շոգ ու ցուրտ եղանակին:

2. Տեքստից օգտվելով ավարտի՛ր նախադասությունները։

Ուղտը կարող է մի քանի օր ոչինչ չուտել, որովհետև իր սապատներում ճարպ է հավաքված

Ուղտը տեղից չի շարժվի, մինչև չհանգստանա

3. Գտի՛ր ճիշտ վերջաբանը և գրի՛ր առածները։

Ուղտը ձագ ծնեց՝ աննկատ անցավ,

Ուղտը մոտիկ է արածում,

բայց հեռուն է տեսնում։

հավը ձու ածեց՝ աշխարհն իմացավ։

4. Տեքստից դո՛ւրս գրիր ուղտերի մասին պատմող ամենազարմանալի տեղեկությունը։

Ուղտերը կարող են երկար ժամանակ ջուր չխմել, իսկ խմելիս էլ միանգամից երկու հարյուր լիտր ջուր խմել: Թեև շատերին թվում է, թե ուղտն իր սապատներում ջուր է հավաքում, բայց իրականում այնտեղ ճարպեր են կուտակված, որի օգնությամբ ուղտը կարգավորում է իր մարմնի ջերմաստիճանը չափազանց շոգ ու ցուրտ եղանակին:

5. Տրված բառերից առաջ հատկանիշ ցույց տվող բառեր գրի՛ր։

սպիտակ բուրդ

գեղեցիկ կենդանի

ծեր ուղտ

մռայլ եղանակ

6․ Լրացրու բաց թողած տառերը՝ առաջին, կեսօր, բարձրություն, վերելակ, հորեղբայր, դասընկեր, տարօրինակ, անօգուտ

Ինքնաստուգում

1.Նշի՛ր դասական թվականները։

երեքական

յոթ

տասնութ

հարյուր մեկ

վաթսուն

երեսուներորդ

առաջին

չորրորդ

2.Նշված գոյականներից ո՞րն է հոգնակի թվում ստանում «ներ» վերջավորությունը։

տուն

բույն

աչք

մատ-մատներ

թև

պատ

3.Ո՞ր բառի դիմաց է սխալ գրված նրա տեսակը՝ ըստ կազմության։

վառարան-ածանցավոր

թխահեր-բարդ

հացաման-բարդ

ուղղաթիռ-ածանցավոր (բարդ)

նավակ-ածանցավոր

աստիճան-պարզ

4.Տրված հասարակ գոյականներից ո՞րը կարող է գործածվել նաև որպես հատուկ անուն։

գառնուկ

հավք

գոհարԳոհար (անուն)

լեռնաշղթա

քաղաք

շրջան

5.Տրված բայերից ստացի՛ր ածականներ՝ խոսել, փայլել, կարմրել, զարդարել, ընթերցել։ 
խոսել-խոսացող

փայլել-փայլող

կարմրել-կարմիր

զարդարել-զարդարող

ընթերցել – ընթերցող

6.Տրված հասարակ գոյականներից ո՞րը կարող է գործածվել նաև որպես հատուկ անուն։

գառնուկ

հավք

գոհար – Գոհար – անուն

լեռնաշղթա

քաղաք

շրջան

7.Նշի՛ր գաղտնավանկ ունեցող բառը։

ընկուզախաղ

դասընկեր

հատընտիր

սրտաբաց

կերակուր

թիկնոց

8.Նշի՛ր պարզ համառոտ նախադասությունը։ 

Անձրևը թրջեց փողոցներն ու տանիքները։

Հորդառատ անձրևը թրջեց քաղաքի փողոցներն ու տանիքները։

Արևը ժպտաց ամպերի տակից ու երկնքում հայտնվեց գույզգույն ծիածանը։

Արևը ժպտաց ամպերի տակից։

Երկնքում հայտնվեց գույնզգույն ծիածանը։

Արևը ժպտաց։

9. Եվ, որովհետև, իսկ, բայց  շաղկապների գործածությամբ մեկական նախադասություն կազմի՛ր։

Եվ նա ընկավ:

Որովհետև նրա վոտքը սայթաքեց:

Իսկ նրա ընկերը ծիծաղում էր:

Բայց նաև օգնում:

10 .Ո՞ր նախադասությունն է բացականչական։

Գիտնականների հաշվումներով Մեծ Մասիսը 3,5 միլիոն տարեկան է, իսկ Փոքր Մասիսը՝ ընդամենը 200 հազար տարեկան։

Կրտսեր եղբայրդ քանի՞ տարեկան է։

Նավապե՛տ, ձեր հրամանը կատարված է։

Ափսո՜ս, իմ սիրելի բաժակը կոտրվեց։

11. Տրված արտահայտություններից ո՞րը դարձվածք չէ։ 

գլուխ տալ

գլխի ընկնել

գլխի վրա դնել

գլխիցհանել

գլուխ գովել

գլուխը տանել

գլուխը ցավել

գլուխ պահել

12. Ո՞ր նախադասության մեջ է «ծով» բառը գործածված փոխաբերական իմաստով։ 

Ամեն երկիր չէ, որ ծով ունի։

Ամռանը շատերը սիրում են իրենց հանգիստն անցկցնել ծովում։

Երեկոյան ծովը փոթորկվել էր։

Մայրիկս ծով համբերություն ունի։

Ծովի հատակը լի է բազմաթիվ ջրային կենդանիներով։

5-րդ դասարանի մայրենիի «Ելք» ստուգատես. արաջադրանք 1

  1. Կատարի՛ր ստուգատեսի առաջին առաջադրանքը՝

Առաջադրանք 1

Բլոգային աշխատանք

  • Տեղադրի՛ր բլոգիդ հղումը, գրի՛ր բլոգումդ հրապարակված առաջին նյութի ամսաթիվը , վերնագիրը և հղումը դի՛ր վերնագրի վրա:
https://serj2014.edublogs.org
  • Գրի՛ր, թե քո բլոգն ինչ բաժիններ ունի, որն է դրանցից ամենաքիչն օգտագործվում և ինչու:

Բաժիններ

Իմ ամենաքիչ օգտագործվող բաժինը ռուսերենն է

  • Ներկայացրո՛ւ որևէ մեկի բլոգը, որը շատ ես հավանում (եթե այդպիսին կա) և գրի՛ր, թե ինչու ես հավանում:

Ինձ ամենա շատը դուր է գալիս ընկեր Քրիստինեյի բլոգը: Որովհետև նրա բլոգը հետաքրքր է և ինձ շատ է դուր գալիս, որ բլոգի բաժիները հենց վերևում և կարող միանգամից փոխել:

  • Գրիր քո, ինչպես նաև ծնողներիդ վերաբերմունքը քո բլոգի և բլոգային ուսուցման վերաբերյալ:

Ես ամեն օր կատարում եմ իմ արաջադրանքները: Իսկ երբ պատք է գալիս ծնողներս ինձ օգնում են:

Ստուգատեսի առաջին առաջադրանքը տեղադրի՛ր «5-րդ դասարանի մայրենիի «Ելք» ստուգատես» բաժնում։

Ստ Զորյան. Չալանկը

Շատ բան կարելի է պատմել շների մասին, բայց այն, ինչ ուզում եմ պատմել, վերաբերում է մեր շանը, որն արդեն չկա:

Մեր Չալանկր մի սև, բրդոտ շուն էր, կուրծքն ու վիզը ճերմակ, որ հեռվից թվում էր սպիտակ վզկապ։ Փոքրուց նրա ականջներն ու պոչը կտրել էին, այդ պատճառով ամառը սաստիկ տանջվում էր ճանճերի ձեռից, հողը փոս էր անում` մեջը պառկում, կամ ժամերով մտնում էր թփերի ու լոբիների արանքը և դուրս էր գալիս միայն այն ժամանակ, երբ անծանոթ ոտնաձայն էր լսում բակում կամ անցնող շան հոտ էր առնում։

Զարմանալի շուն էր մեր Չալանկը, տարբեր մարդկանց վրա հաչում էր տարբեր ձևով— մուրացկանների վրա հատընդհատ, ասես իմացնելու համար միայն. անծանոթների վրա տարակուսով, երևի մտածելով, թե հանկարծ տան բարեկամ չլինի՞. ձեռնափայտով մարդկանց վրա` հախուռն։ Ինչպես երևում էր, փայտ չէր սիրում (դրանով հաճախ խփում էին իրեն). բայց, դրա փոխարեն, պատկառանքով էր վերաբերվում լավ հագնված մարդկանց… Հաչում էր նրանց վրա, այնչափ, որ իմացնի, թե մարդ է գալիս… Իսկ քյոխվի կամ գզրի վրա չէր հաչում, մի երկու բերան «հաֆ» էր անում, կլանչելու պես ու մռռոցով քաշվում մի կողմ։ Վախենում էր…

Ես այն ժամանակ չէի հասկանում դրա պատճառը, բայց հիմա մտածում եմ, որ Չալանկը երևի ընդօրինակում էր մեզ. ինչ վերաբերմունք մենք ունեինք դեպի մարդիկ, նույնն ուներ և նա։ Մենք մուրացկաններին խղճում էինք, և Չալանկը չէր հալածում նրանց, թույլ էր տալիս մտնել բակը. մենք լավ հագնված մարդուց քաշվում էինք, քաշվում էր և նա, քյոխվից ու գզիրից վախենում էինք— վախենում էր և Չալանկը…

Դրան հակառակ՝ մենք սիրում էինք մեր տավարը. սիրում էր և նա… Եթե պատահեր, օրինակ, մեր եզներն առանց հսկողի մնային դաշտում, Չալանկը կմնար նրանց մոտ, նույնիսկ առավոտից մինչև երեկո կհսկեր քաղցած, և երեկոյան միայն, երբ եզները գային տուն՝ նա էլ հետները կգար։

Կամ, օրինակ, մայրս հավերին կուտ էր տալիս. պատահում էր, որ հավերի մեջ լինում էին հարևանի հավեր։ Մայրս «օտար, օտար» ասելով` քշում էր դրանց, որ մերոնց կուտը չխլեն։ Երբեմն Չալանկն ինքն էր անում այդ բանը, երբ մայրս չէր նկատում օտար հավերին— նա ցատկում էր կուտ ուտող հավերի մեջ և «օտարներին» քշում.— ընկնում էր նախ մեկի ետևից ու թռթռացնելով հալածում նրան այնքան, մինչև որ թռցնում էր ցանկապատի այն կողմը։ Հետո գալիս էր մյուսներին…

Ձմեռը հայրս Չալանկին կապում էր մեր գոմի չարդախում, հենց գոմի դռան առաջ, ուր նա խոտ էր դնում նրա համար, որ տեղը փափուկ ու տաք լինի։

Հայրս Չալանկին գոմի դռանը կապում էր նրա համար, որ գող գալու դեպքում իմացնի, որովհետև գոմը գտնվում էր մեր տնից բավական հեռու։ Եթե պատահեր դուռը կոտրեին և ամբողջ տավարը տանեին` չէինք իմանա։

— Քնածն ու մեռածը մին է,— ասում էր հայրս և միշտ զգուշացնում, որ եթե ինքը, պատահեց, տանը չեղավ, մենք չմոռանանք Չալանկին կապել գոմի չարդախում։

Եվ, պետք է ասած, Չալանկի պատճառո՞վ, թե նրա ահից, ոչ միայն մեր գոմից, այլև մեր բակից բան չէր գողացվում։ Հայրս հավատացած էր, թե մի բան պատահելիս Չալանկը հաչոցով կիմացնի։

Իսկ Չալանկը երբեք սուտ չէր հաչում… Դա արդեն հայտնի էր:

Ու ահա ձմռան մի գիշեր, երբ մեր տանը բոլորս քնած էինք, հանկարծ զարթնեցինք ինչ-որ տարօրինակ ձայներից։ Մեկը դիպչում էր մեր դռանը, ճանկռոտում և մի տեսակ, մռռոցի նման, ձայներ հանում։

Առաջինը զարթնեցինք ես ու մայրս։ Հայրս, սովորաբար, խոր էր քնում, մինչև չհրեիր՝ չէր զարթնի։

Մի քանի անգամ ականջ դնելով այդ տարօրինակ ձայներին, մայրս արթնացրեց հորս.

— Տես մի էն ի՞նչ է, որ դուռը չանգռում է…

Այդ րոպեին դռան ճանկռտոցը կրկնվեց. նորից մեկը դիպավ դռանը, և լսվեց զսպված կլանչոց։

— Շուն է՞,— հարցրեց հայրս տարակուսած, անկողնում նստելով: Ապա վեր կացավ, արխալուղը գցեց ուսերին ու գնաց դեպի դուռը։

Բայց մայրս չթողեց դուռը բանալ։

— Կատաղած շուն կլինի, աման…

Հայրս լուսամատի ապակիների միջով նայեց դուրս, բայց բան չնկատելով, լուսամուտի մի փեղկը բաց արավ ու գլուխը դուրս հանեց։

— Դե կորի՛,– պոռաց նա և ետ դարձավ։– Մեր շունն է, կապը կտրել է։

— Բա խի՞ է դուռը չանգռում,— զարմացավ մայրս։— Չլինի՞ սոված է։

— Չէ՛, հենց իրիկունը, գոմը փակելուց հետո եմ հաց տվել,— պատասխանեց հայրս։– Ով գիտի գելի հոտ է առել, վախից կապը կտրել` դեսն է եկել…

Եվ հայրս, ուսերին գցած արխալուղը մի կողմ դնելով, ուզում էր կրկին անկողին մտնել, երբ շունը, որ լռել էր այդ րոպեին, նորից դիպավ դռանն ու կլանչեց։

— Չէ։ Սա իսկ որ գելի հոտ է առել,— կրկնեց հայրս։ — Վախից կլանչում է…

Ու նորից բարկացավ.

— Դե, կորի՛, անպետք։

Չալանկը ընդհատեց կլանչոցը, բայց դարձյալ դռնովը դիպավ։

— Քեզ պես հազար շուն սատկի, էս ցրտին դուրս չեմ գա,— ասաց հայրս ու մտավ անկողին։

Շունը դռան ետևից կարծես զգաց այդ բանը և ավելի անհանգստացավ. սկսեց նորից կլանչել ու թաթը դռանը քսել:

Կլանչում էր, թաթը դռանը քսում և մի վայրկյան լռում, սպասում։ Տեսնելով ձայն չենք տալիս՝ շարունակում էր նույն ճանկռտոցն ու կլանչը։

Երբ շատ կրկնեց այդ, հայրս է՛լ չհամբերեց. վեր կացավ. բարկացած և այս անգամ, առանց ուսերին մի բան գցելու, դուռը բաց արավ, դռան ետևը դրված ձեռնափայտը վերցրեց ու… շանը.

— Ա՛յ քեզ, քոսո՛տ անտեր։

Շունը կլանչելով հեռացավ։

Հայրս նորից տուն եկավ, դուռը փակեց ու մտավ անկողին։

— Կատաղել է, չի թողնում մարդ քնի։

Բայց հազիվ անկողին էր մտել՝ Չալանկը դարձյալ եկավ, դարձյալ դռնովը դիպավ ու կլանչեց։

Հայրս ուզում էր էլի բարկանալ, բայց այս անգամ մայրս խորհուրդ տվեց` վեր կենալ, տեսնել` ի՞նչ է պատահել։

— Էս շունն իսկի էսպես չի արել։ Չըլնի՞ գոմը գող է մտել,— կասկած հայտնեց նա։

— Ես կարծում եմ գել է տեսել, դրանից է փախչում,— ասաց հայրս, դժգոհ վեր կենալով ու հագնվելով։—- Եթե գող ըլներ` կհաչեր։ Շունը միայն գել տեսնելիս չի հաչում։

— Դե որ էդպես է` հրացանը վերցրու,— խորհուրդ տվեց մայրս անհանգիստ։— Սոված գելեր կըլնեն…

Հայրս այդպես էլ արավ. հագնվելուց հետո վերցրեց տան ակյունում կախված մեր հին թափանչան ու սկսեց վառոդ լցնել:

— Դու էլ վեր կաց, այ որդի,— ասաց մայրս։— Վեր կաց, ճրագ վառի, հորդ հետ գնա։ Գելերը ճրագի լույսից վախենում են։

Ասաց ու ինքն էլ վեր կացավ։

Եվ մինչ հայրս հրացանը կլցներ, ես հագնվեցի արագ, գայլ տեսնելու ցանկությամբ տարված։ Շատ էի լսել գայլերի մասին, բայց չէի տեսել։

Ճրագը գտա, վառեցի և հորս հետ դուրս եկա։

Դուռը բաց արինք թե չէ` Չալանկը, կապի կտորը վզին, դիպավ հորս ոտներին, կլանչեց ու առաջ վազեց։

Բայց հայրս կանգ առավ շուրջը նայելու։

Ես նույնպես նայեցի. գայլ չի՞ երևում արդյոք…

Ցուրտ էր, ձյուն… Գետինը,տանիքները, պատերը, ծառերը— ամեն ինչ ծածկված էր ձյունով։ Թեև անլուսին գիշեր էր, բայց սպիտակ ձյուների վրա ամեն ինչ երևում էր պարզ։

Գայլ չկար… այսինքն՝ չկային զույգ ճրագի պես վառվող աչքեր, ինչպես նկարագրել էր մայրս։

«Երևի գոմի մոտ է», մտածեցի։

Շունը, որ առաջ էր գնացել, նկատելով հորս և իմ կանգ առնելը, ետ դարձավ իսկույն, կլանչեց ու նորից առաջ ընկավ` շուտ-շուտ ետ` հորս երեսին նայելով, ուզում էր կարծես հասկացնել, որ հետևենք իրեն։

Հայրս, հրացանը պատրաստ բռնած, դարձյալ չորս կողմն աչք ածելով, ես էլ նրա հետ, քայլ առ քայլ գնացինք շան ետևից։

Չալանկը վազում-գնում էր մինչև գոմի դուռը, այնտեղից վազում, գալիս էր հորս մոտ, կլանչում և դարձյալ գնում դեպի գոմը։

Այս բանը Չալանկը կրկնեց մի քանի անգամ, և հայրս, էլ առանց շուրջը նայելու, շտապեց դեպի գոմը։

— Էստեղ մի բան կա,— ասաց նա ու քայլերն արագացրեց։

Ես, ճրագը ձեռիս, հետևեցի նրան։

Չալանկը, գոմի դռան առաջ կանգնած, սկսեց կլանչել ու անհանգիստ շարժումներ անել։

Հայրս անմիջապես բացեց գոմի դուռը, և երբ մտանք ներս, ու ես ճրագով լուսավորեցի գոմը— մեր աչքին պարզվեց մի այսպիսի տեսարան։

Մեր մեծ կովը ծնել էր, հորթը կովի տակ փռած ծղնոտին ընկած շարժում էր երկար ոտները և ուզում բարձրանալ։ Բայց չէր կարողանում։ Իսկ մայրը մզզալով անհանգիստ շուռ էր գալիս երկու կողմի վրա, կապը ձիգ տալիս՝ դունչը հորթին հասցնելու… Ու չէր կարողանում։

Հայրս իսկույն վերցրեց հորթը, մաքրեց, աղ արավ ու դրեց մոր առաջ…

Եվ մինչ հայրս մաքրում, աղ էր անում– Չալանկը, ուրախ կլանչոցով, թռչկոտում էր դեսուդեն։ Իսկ հետո, երբ հայրս հորթը դրեց մոր առաջ, Չալանկը նստեց և, դունչը թաթերին դրած, սկսեց բարի աչքերով նայել կովին ու հորթին, որը դարձյալ, ժամանակ առ ժամանակ, մզզում էր թույլ ձայնով և փորձում վեր կենալ, կանգնել թույլ ոտների վրա…

Այդ տեսնելով՝ Չալանկը ուրախությունից կլանչ-կլանչում էր և կտրած պոչը շարժում շարունակ։

— Այ կեցցե՛ս, Չալանկ,— ասում էր հայրս, նրա գլուխը շոյելով։— Ես քեզ զուր տեղը ծեծեցի։

Պարզվեց, որ Չալանկը, դրսից լսելով գոմում կատարվող անհանգստությունը, կապը կտրել էր՝ եկել մեզ իմացնելու։

Այդ օրվանից մենք սկսեցինք սիրել Չալանկին առանձին սիրով։ Եվ երբ պատահում էր, նա հաչում, կլանչում էր դուրսը` մենք միշտ ուշադիր էինք նրա ձայնին։

Գիտեինք, որ Չալանկը սուտ չի հաչի։

— Շունը խելացի կենդանի է,— ասում էր հայրս այս դեպքից հետո։— Շանն ախպոր պես պիտի սիրել…

George and the dragon

Once upon a time there was a brave knight called George. George
had lots of adventures as he travelled by horse across many lands.
One day he came to a small village and met a man who lived in a cave
next to the village.
The hermit told the knight about the awful things that were
happening there. A terrible dragon had come to live in the lake and attacked the village every day.
The villagers didn’t know what to do. First, they gave the dragon all their food, but the dragon just
took the food and still attacked the village.
So then the villagers gave the dragon all the animals from their farms. The dragon took all the
animals, but continued to attack the villagers.
So then they gave the dragon all their gold and jewels. The dragon took all their money, but still was
not satisfied.
The king sent his army to try and capture the dragon, but the dragon was too strong and the
knights of the army were too scared and they ran away.
With nothing left to give, the king could only think of one thing to help protect his people. He sent his
only daughter, the princess, to the lake to wait for the dragon.
When George heard this he rode as fast as he could to the lake. Just then the dragon jumped out
from the lake and was going to eat the princess.
George attacked the dragon. He fought very bravely, won the fight and killed the dragon. George and
the princess returned to the village and everyone was very pleased that they would have no more
problems with the dragon.
Today, the story of George’s bravery is remembered and George is known as the patron saint of
many countries.